ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քաղաքական վերլուծություն

Համակերպման, եւ ոչ թե հեղափոխական ծրագիր

12 Փետրվար 2019 Նախ նորից պետք է արձանագրենք. գծվում են բաժանարար գծեր՝ երկրի զարգացման գործում հասարակական ու քաղաքական ողջ ներուժի անհրաժեշտ մասնակցության իմաստով:
Կառավարությունն, ի սկզբանե, մտադրված է իր ծրագրից բխող բարեփոխումներն իրականացնել խորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար:
Փաստորեն, անտեսվում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հետևաբար նաև՝ հասարակության կազմակերպված, մի մեծ հատվածի, մասնակցային ներուժը:
Ընդ որում՝ ծրագրի գաղափարական հիմքը հանդիսանում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, սակայն այստեղ ևս հնարավոր չէ հստակ առանձնացնել ընդգծված գաղափարական հենքը:

Իհարկե, ծրագիրը ներառում է նախկինից պահպանված և ջանասիրաբար լրացված, միևնույն ժամանակ, հանրության լայն շրջանակի համար, խիստ սպասված և ականջահաճո նպատակադրումներ: Սակայն, առաջին հայացքից, որքան էլ զարմանալի թվա, այն չունի չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան առարկայական գնահատել դրա ընթացքն ու վերջնարդյունքը:

Այս պարագայում, բնականաբար, ոչ լիարժեք և ձևական է դառնում նաև ծրագրում հռչակված պետական քաղաքականության արդյունավետության գնահատման համընդհանուր շղթան՝ գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական: Մասնավորապես, այս մոտեցմամբ պետական կառավարման մարմինների ստեղծած միջանկյալ արդյունքները, թեկուզ դրանցից յուրաքանչյուրի գնահատված լավ աշխատանքի պարագայում, իրականում չի կարող երաշխավորել, որ ժամկետի ավարտին (հինգ տարի անց) ծրագիրն ամբողջական կատարված կլինի: Քանի որ այդ արդյունքները հնարավոր չէ լիարժեք բխեցնել ծրագրից՝ առնվազն սոցիալական և տնտեսական ոլորտներում նվազագույն անհրաժեշտ չափելի թիրախների բացակայությամբ պայմանավորված:

Նպատակը կարծես պարզ է՝ հաջորդ ընտրությունների նախաշեմին գործող իշխանությունը մանիպուլիացիաների լիարժեք հնարավորություն կունենա. ուր էլ հասած լինենք, կարող է որակվել՝ որպես ծրագրի լիարժեք կատարում և առավելագույն արդյունք: Դե, իհարկե, այդ ժամանակ ծրագիրը կատարած չլինելու պարագայում դժվար է լինելու բերել հանրության համար հասկանալի փաստարկներ և իշխանությունից դուրս գտնել մեղավորներ:

Մյուս կողմից էլ ծրագրի տարբեր բաժիններում ջանասիրաբար խոսվում է սոցիալական ներառական զարգացման անհրաժեշտության մասին՝ հանրության բոլոր շերտերին հուզող սոցիալական խնդիրների լուծման նպատակադրումների ներքո: Սակայն ծրագրի նույն բաժիններում արձանագրում ենք, որ բարեփոխումների համար առաջարկվող հավաքական լուծումները հետևողականորեն և բացառապես հենված են ազատ շուկայական կարգավորումների վրա: Այս իմաստով հարկ է նշել, որ մեծ խնամքով և նորից առաջ քաշվող բարեփոխումների այս մոտեցման սկզբունքային անհամատեղելիությունն ու ձախողումները բազմիցս են փաստվել համաշխարհային տնտեսության, ինչպես նաև անկախացումից հետո մեր երկրի զարգացման պատմությամբ:

Մասնավորապես, ծրագրում հմտորեն լղոզված են սոցիալական և տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության շրջանակը և նվազագույն անհրաժեշտ պարտավորությունները: Սա նկատելի է հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկություն և աղքատություն, այդ թվում՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի մոտեցնող խնդիրներ և այլն:
Փաստորեն, այս խնդիրների լուծումների համար որդեգրվում է բարեփոխումների հետևյալ ընդհանրական բանաձևը. կառավարությունը կստեղծի ազատ շուկայական, կոռուպցիայից զերծ մրցակցային պայմաններ՝ հավասարապես բոլորի համար, դրան էլ զուգահեռ իր գործառույթները հնարավորինս կպատվիրակի մասնավորին՝ առավելագույնս կրճատելով պետական համակարգը, որի դեպքում արդեն յուրաքանչյուր ոք կքաջալերվի, իր վաստակին համարժեք կապրի և պետք է լինի երջանիկ կամ իր և իր ընտանիքի սոցիալական չլուծվող խնդիրների համար այսուհետ մեղադրի ինքն իրեն, այլ ոչ թե օրվա իշխանությանը:

Եվ այս մոտեցմամբ առաջարկվող ցանկացած ծրագիր, ցանկացած երկրի ու իրավիճակի համար կլիներ իրատեսական, իրականացնողների համար՝ նվազագույն ռիսկերով, իսկ ժամկետի ավարտին էլ՝ ինքնաբերաբար կդառնար կատարված և իշխող քաղաքական ուժի համար կստեղծեր նախապայմաններ՝ իշխանությունը հարատև պահպանելու համար:

Բայց, ցավոք, այս թեզը կարող է իրական լինել միայն առաջին հայացքից՝ ցանկությունների տիրույթում: Իսկ այս թեզով զարգանալու ճանապարհը մեր երկիրն իրականում տանելու է դեպի անորոշություն և նորից համակերպում՝ խորացող սոցիալական խնդիրներին: Եվ սա այն դեպքում, երբ օբյեկտիվորեն սրվում են նաև մեր երկրի առաջ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնց դիմակայումը, այո՛, հանրային կյանքի բոլոր ոլորտներում պահանջում է առաջանցիկ ու համարժեք զարգացում՝ պետության լիարժեք պատասխանատվությամբ և առկա ողջ ներուժի գործադրմամբ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company