ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Յովհաննէս Թումանեան (1869-1923). Ամենայն Հայոց Բանաստեղծին լուսաբաշխ արուեստն ու կենարար շունչը

19 Փետրվար 2019 Այսօր, Փետրուար 19ին, հայ ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը իր հանճարեղ զաւակներէն Յովհաննէս Թումանեանի, որ իր կենդանութեան իսկ արժանացաւ «Ամենայն Հայոց Բանաստեղծ»ի պատուանդանին։

Մեծն Եղիշէ Չարենց իրաւամբ թարգմանը հանդիսացաւ հանուր հայութեան՝ թէ՛ Արեւմտահայաստանի, թէ՛ Արեւելահայաստանի եւ թէ աշխարհով մէկ սփռուած մեր ժողովուրդին, երբ հայ գրականութեան «հանճարեղ Լոռեցին» հռչակեց Թումանեանը։

Բառին բոլոր առումներով լոռեցի էր Թադէոս Թումանեանի որդի Յովհաննէսը։ Լոյս աշխարհ եկաւ 7 Փետրուար (հին տոմարով) 1869ին, Դսեղ գիւղին մէջ, հոգեւորական ընտանիքի յարկին տակ։ Նախնական կրթութիւնը գիւղի դպրոցին մէջ ստանալէ ետք, յաճախեց Ջալալօղլուի (այժմու Ստեփանաւան) դպրոցը, որմէ շրջանաւարտ՝ 1883ին անցաւ Թիֆլիս, «Ներսիսեան» Ճեմարանին մէջ ուսումը շարունակելու համար։ Սակայն նիւթական ծանր պայմաններու ճնշումին տակ, 1887ին, ակամայ լքեց ուսումը եւ նետուեցաւ կեանքի ասպարէզ՝ աշխատանք գտնելով նախ Թիֆլիսի հայոց Ազգային Դատաստանական Խորհուրդի, ապա՝ Հայ Հրատարակչական Միութեան գրասենեակներուն մէջ։

Ամենայն հայոց բանաստեղծին կազմաւորման շըրջանը յատկորոշող կենսագրական այս ուրուագծային ամփոփ տեղեկանքի պաստառին վրայ իրենց տեղն ու նշանակութիւնը կը գտնեն Յովհաննէս Թումանեան մարդուն, հայուն, գրողին եւ ազգային-հասարակական գործիչին տիրական յատկանիշները.

– Անսահման բարութեամբ եւ միշտ լաւատեսութեամբ՝ անհուն ժպիտով կեանքին նայող մարդը եղաւ Թումանեան։

– Սեփական ազգի բազմաչարչար պատմութեամբ տառապող, հայու սեփական սխալները սրտցաւօրէն քննդատող, ինքնաքննադատութեան եւ ինքնամաքրման յառաջապահ դիրքերուն վրայ կանգնող եւ, մանաւա՛նդ, հայ ժողովուրդի ու Հայաստանի վաղուան պայծառ օրուան հաւատացող ու պայքարող հաստատակամ հայը եղաւ Թումանեան։

– Հայոց աշխարհի բնական գեղեցկութիւններով ու հայ ժողովուրդի տոհմիկ բարքերով գինովցած գրողը եղաւ Թումանեան, որ այդ բոլորին հանճարեղ երգիչը դառնալով՝ անմահացաւ ու իրեն հետ անմահացուց Հայաստանն ու հայութիւնը։

– Հայ ժողովուրդի ազգային զարթօնքին եւ ազատագրական պայքարին անձնուէր դրօշակիրը եղաւ Թումանեան՝ ազգային¬հասարակական իր գործունէութեամբ ու մտածողութեամբ, հաւատաւոր ջատագովը դառնալով ինչպէս հայ ժողովուրդին մեծամասնութիւնը վարակած անբուժելի ռուսասիրութեան, նոյնպէս եւ վրացի ու թուրք-թաթար հարեւաններուն հետ անկեղծ բարեկամութեան։

Այս բոլորին ինքնատիպ եւ ճառագայթող համադրումը մարմնաւորեց Յովհաննէս Թումանեան։

Բազմազաւակ իր ընտանիքով եւ նահապետական նիստուկացով՝ արժանացաւ հայոց նոր դարաշրջանի ժողովրդային բանաստեղծի արդար փառքին։ Եւ պատահական չէ, որ իր դիւցազներգութեամբ, վիպերգներով, հեքիաթներով, առակներով եւ մանաւանդ խորախորհուրդ քերթուածներով՝ Թումանեան դարձաւ ամէնէն շատ սիրուած ու կարդացուած գրողներէն մէկը հայ իրականութեան։

Հայ ժողովուրդի հոգեմտաւոր ժառանգութեան ջերմեռանդ պահապանի եւ հանճարեղ վերանորոգողի իր գրական ստեղծագործութեամբ, նաեւ ու մանաւա՛նդ իր բնակարանի վերնայարկին մէջ հիւրընկալած ատենի հայ մտաւորականութեան սերուցքի «Վերնատան հանդիպումներով»՝ Թումանեան 1900ականներուն իրագործեց հոգեկան-գաղափարական միասնութեան ոգեշնչող մթնոլորտ մը, որ մինչեւ մեր ժամանակները կը պահպանէ օրինակելի աւանդի եւ ներշնչման աղբիւրի իր այժմէականութիւնն ու թելադրականութիւնը։

Երբ ատենի մեծապետական սադրանքներուն եւ ծաւալապաշտական նենգ հաշիւներուն հետեւանքով Անդրկովկասի գլխաւոր երեք ազգութեանց՝ հայերուն, վրացիներուն եւ թաթար-թուրքերուն միջեւ արիւնալի ընդհարումներ հրահրուեցան 1905ին, յատկապէս Թումանեան բարձրահասակ կանգնեցաւ հաշտարար խառն յանձնախումբերու առաջին դիրքերուն վրայ, ազգամիջեան ներքին համերաշխութեան ի սպաս հաւատաւոր աշխատանք ծաւալելով։

Կուսակցականի խառնուածք չունէր Թումանեան եւ միայն կարճատեւ անդամակցութիւն ունեցաւ Դաշնակցութեան, որուն ազգային-գաղափարական ուղիին հաւատացող համակիրը մնաց մինչեւ վերջ։ Այդ պատճառով ալ, մտքի եւ գրչի իր ընկերներուն հետ, 1909ին բանտ նետուեցաւ ցարիզմին կողմէ, որ ձեռնամուխ եղած էր Դաշնակցութեան «կազմալուծումին», համառուսական առաջին յեղափոխութեան շրջանին Դաշնակցութեան ծաւալած հակացարական պայքարը սանձելու քաղաքականութեամբ։

Թումանեան ազգային գործիչին կերպարը իր առաւելագոյն հնչեղութիւնը ստացաւ Առաջին Աշխարհամարտի տարիներուն, երբ Հայ Կամաւորական Շարժման կազմակերպման իր աշխոյժ մասնակցութիւնը բերաւ։ Յատկապէս մեծ եղաւ Թումանեանի ներդրումը թրքական պետութեան գործադրած Հայոց Ցեղասպանութենէն ճողոպրած հարիւր-հազարաւոր հայ գաղթականներու պատսպարման, բուժ-ապահովման եւ սնընդաւորման դժուարին գործին մէջ։ Այդ ժամանակ էր, որ Ս. Էջմիածնի վերանորոգուած վեհարանը գաղթականներուն առջեւ իբրեւ պատսպարան բանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դժկամութեան առ ի պատասխան՝ Թումանեան յայտարարեց, թէ ինքն ալ «Ամենայն Հայոց Բանաստեղծ»ն է եւ, գաղթական իր ժողովուրդին տէր կանգնելու իր այդ կոչումով, բանալ տուաւ վեհարանը։

Յովհաննէս Թումանեան ազգային-հասարակական գործիչին վերջին առաքելութիւնը եղաւ Թիֆլիսէն Հայաստան ժամանումը 1921ի Մարտին, պոլշեւիկներու խժդժութեանց դէմ բռնկած Փետրուարեան համաժողովրդային ապստամբութենէն անմիջապէս ետք, որպէսզի Սիմոն Վրացեանի «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ին եւ խորհրդայիններուն միջեւ հաշտեցման եզրեր գտնէ։

Այդ առաքելութիւնը սպասուած արդիւնքը չտուաւ, իսկ Թումանեան բռնուեցաւ դեղնախտէ։ Անմիջապէս վիրահատման պէտք է ենթարկուէր եւ ան ճամբայ ելաւ դէպի Մոսկուա՝ Պերլին անցնելու եւ հոն մասնագիտական գործողութեամբ բուժուելու համար։ Բայց խլիրդը խոր բոյն դրած էր մէջը եւ հայ գրականութեան փառքը կազմող «Հանճարեղ Լոռեցին» վախճանեցաւ Մոսկուայի մէջ՝ 1923ի Մարտ 23ին։

Այս տարի կը լրանայ 90ամեակը Թումանեանի մահուան եւ Յուշատետրի Մարտ 23ի էջը դարձեալ կը նուիրուի մեծ բանաստեղծին։

Իսկ Ամենայն Հայոց Բանաստեղծին նուիրուած իւրաքանչիւր անդրադարձ ոչ միայն հաղորդութեան առիթ է հայ ժողովուրդի մեծանուն այս զաւակին ազգային մտածողութեան եւ շնչաւորած արժէքներուն հետ, այլեւ անպայման գրական-գեղարուեստական խրախճանքի պահ է, որովհետեւ Թումանեան իր երկնած իւրաքանչիւր տողին մէջ կը խտացնէ մեր ժողովուրդին հոգեխառնութենէն, հայոց հողին ջերմութենէն եւ հայ հոգիի կախարդանքէն լոյս մը, ձայն մը, երանգ մը եւ խաղ մը։

Թումանեանի ստեղծած աշխարհը բանաստեղծական վկայութիւնն է հազարամեակներու ուղի կտրած, այլեւ յաւերժի ուղեւորի իր ինքնատիպ դրոշմով ողջ մարդկութիւնը աւելիով գեղեցկացուցած ու հարստացուցած Հայաստանի եւ հայ ժողովուրդի անկորնչելի ժառանգութեան։

Ամենայն Հայոց Բանաստեղծին ծննդեան 150ամեակին նուիրուած այսօրուան էջը կարժէ փակել թրքական պետութեան գործադրած Հայոց Ցեղասպանութեան դէմ յանդիման Թումանեանի երկնած բանաստեղծական վկայութեամբ ու պատգամով։ Որքան ալ մեր օրերուն հայ պետական եւ քաղաքական գործիչներ մոլորանքի մատնուին եւ հայ ժողովուրդի ազգային-քաղաքական պահանջատիրութիւնը «արհաւիրքակեդրոն» հռչակեն ու զայն թօթափելու եւ, իբր թէ, «յաղթահարելու» կոչեր արձակեն, Մեծն Թումանեանը 1915ին իր ստեղծած բանաստեղծութիւններով հունաւորած է արդէն մեր ժողովուրդի ուղին, որմէ շեղելու ամէն փորձ միայն ինքնալքում է ու դատապարտուած անփառունակ ձախողութեան։

Ն.

Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշուառման քարտը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համա

20 Հունվար 2026
Տեսակէտ. Իրան` Կործանման Եզրի՞ն

Մեր աշխատակիցին յօդուածին տեղ կու տանք, առանց բաժնելու յատկապէս ներիրանեան իրա

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է,

«Հորիզոն»-ի ամանորեայ բացառիկի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Հայաստանի

16 Հունվար 2026
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլ

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մ

16 Հունվար 2026
Յ. Բագրատունի Այցելեց Խորհրդարանի Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի այցե

16 Հունվար 2026
Հայ Դատը Թրամփի Վարչակազմին Կոչ Ըրաւ՝

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ Չորեքշաբթի օր տեղի ունեցած գերի

16 Հունվար 2026
Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցելՀայ

15 Հունվար 2026
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգ

15 Հունվար 2026
Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցա

Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի

15 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company