Գանձասար – Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը հայտարարել է ապահով և խաղաղ տարածք՝ այն ազատագրելով ահաբեկիչներից: Այդ մասին տեղեկացնող պաշտոնական հաղորդագրություն տարածած` բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ահաբեկչական վերջին խումբը դուրս է բերվել քաղաքից:

Հրամանատարությունը շեշտել է, որ Հալեպ քաղաքի ապահովության հաստատումը մի կողմից ռազմավարական շրջադարձ և ահաբեկչության դեմ պայքարի հարցում անկյունադարձ է, մյուս կողմից՝ մահացու հարված՝ ահաբեկչության ծրագրին և դրա աջակիցներին: