Արգենտինական «Սան Լորենսո» թիմը խաղից առաջ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
17 Ապրիլ 2019
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացել է «Սան Լորենսո» և «Ուրական» թիմերի հանդիպումը, որի մեկնարկից առաջ «Սան Լորենսոն» հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է Diario Armenia պարբերականը, հանդիպումը կայացել է ապրիլի 14-ի երեկոյան: Ակումբի խաղացողներն ու ներկայացուցիչները մարզադաշտում մեծ պաստառ են ցուցադրել՝ նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիցին:
«Բոլորս հիշում ենք Հայոց ցեղասպանությունը», – ասվում է պաստառի գրառման մեջ: Նախաձեռնությունը պատկանում է հայ համայնքի ներկայացուցիչներին, որին աջակցել է ակումբի նախագահ Մատիաս Լամենսը: