ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիան` Սահմանադրական դատարանի դիմաց
05 Հուլիս 2025
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները Սահմանադրական դատարանի դիմաց ակցիա են իրականացրել:
«Այսօր մեր Սահմանադրությունը շղթայված է՝ ինչպես մեր ժողովուրդը։ Տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է քաղաքացու արժանապատվությունը։ Օրենքի գերակայության փոխարեն գործում է SMS-ային արդարադատություն և նիկոլահաճո քաղաքականություն՝ իրավապահների կողմից», — հայտարարել են ակցիայի մասնակիցները։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Տարոն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է.« Մենք ունենք հստակ նպատակ, դա այն է, որ մի օր այս շղթաներն արձակվելու են և մենք ապրելու ենք իրապես իրավական, արդար երկրում»:
Ակցիայի ավարտին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները «Շղթայված Սահմանադրությունը» դրեցին ՍԴ-ի դիմաց:
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/ctzSPEmszJg


