ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Արմատախիլ անել» դաշնակցականությունը. Քաղաքական մենատիրության, գաղափարական պայքարի և բազմակարծության սահմանների մասին

18 Սեպտեմբեր 2026

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 15-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները ընթացիկ քաղաքական բանավեճի շրջանակներից դուրս գալու հավակնություն ունեն։ Եղոյանը Դաշնակցությունը բնորոշել է որպես «աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն», պնդել, թե այն «ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը», իսկ դաշնակցականության մասին հայտարարել է, որ այն պետք է «մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»:

Խորհրդարանի ամբիոնից հնչող քաղաքական գնահատականը, հատկապես երբ այն վերաբերում է ոչ միայն կոնկրետ քաղաքական որոշումների կամ գործողությունների քննադատությանը, այլև մի ամբողջ քաղաքական ուղղության կամ ավանդույթի դերին և նշանակությանը, ստանում է ավելի լայն՝ պետական-քաղաքական հնչեղություն։ Ուստի այս ձևակերպումները հարկ է քննարկել ոչ թե փոխադարձ քաղաքական վիրավորանքների մակարդակում, այլ պատմության, պետության և ժողովրդավարության փոխհարաբերության տեսանկյունից։

«Աղետաբեր կուսակցություն» բնորոշումը նախևառաջ պահանջում է պարզել, թե ինչ չափանիշների հիման վրա է արվում նման եզրակացություն։ Քաղաքական կուսակցության պատմական գործունեությունը կարելի է քննադատել, իսկ նրա առանձին որոշումները համարել անընդունելի, գնահատել սխալ, անհեռատես կամ ձախողված։ Սակայն «աղետաբեր կուսակցություն» գնահատականը պետք է բխի պատմական և քաղաքական փաստերի ամբողջական ու համակողմանի դիտարկումից, այլ ոչ թե նախապես ձևավորված վերաբերմունքից կամ այդ փաստերի ընտրովի ներկայացումից՝ որոշակի եզրակացության հանգելու նպատակով։ Այդպիսի մոտեցման դեպքում առանձին սխալների կամ ձախողումների նպատակային առանձնացումը կարող է վերածվել տվյալ կուսակցության ամբողջ քաղաքական գործունեության նկատմամբ կանխակալ և չհիմնավորված գնահատականի։

Դաշնակցության պարագայում նման մոտեցումը հատկապես անհրաժեշտ է, քանի որ խոսքը 1890 թվականից գործող քաղաքական կուսակցության մասին է, որի գործունեությունն անցել է հայ ժողովրդի և Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջադարձային փուլերով։ 1890-1918 թթ. Դաշնակցությունը գործել է այնպիսի միջավայրում, որտեղ հայության քաղաքական օրակարգի առանցքում էին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետության պայմաններում ազգային իրավունքների պաշտպանության, ինքնակազմակերպման, ազատությունների և ֆիզիկական գոյության պահպանության խնդիրները։ 1918 թվականին, Հայաստանի անկախության հռչակումից հետո, Դաշնակցությունն իր վրա վերցրեց քաոսից պետականություն ստեղծելու, կազմակերպելու և ամրապնդելու պատասխանատվությունը՝ պետական կառավարման համակարգի ձևավորումից և բանակի կազմակերպումից մինչ բնակչության կազմակերպվածության ապահովումն ու երկրի սահմանների պաշտպանության և անվտանգության խնդիրները։

1920 թվականին, պետականության կորստից հետո, կուսակցության գործունեությունը շարունակվեց Սփյուռքում՝ հայկական համայնքների կազմակերպման և ազգային ինքնության պահպանության, կրթական ու հասարակական կյանքի զարգացման, ինչպես նաև Հայ Դատի ուղղությամբ քաղաքական և կազմակերպական աշխատանքների միջոցով։ 1990-ականներին, անկախության վերականգնումից հետո, Դաշնակցությունը վերադարձավ հայրենիք և ակտիվորեն ներգրավվեց Արցախյան ազատամարտում ու հայրենիքի պաշտպանության գործում, ինչպես նաև նշանակալի դեր ունեցավ նորանկախ Հայաստանի պետականաշինության և քաղաքական ինստիտուտների ձևավորման գործում։

Վերիվայրումներով, մակընթացություններով ու տեղատվություններով, հաջողություններով ու ձախողումներով լի Դաշնակցության 136-ամյա երթը «աղետաբեր» բնութագրելը նույնիսկ ամենապարզ հակափաստարկներին չդիմացող կանխակալ գնահատական է, որը անտեսում է պատմաքաղաքական մտածողության տարրական սկզբունքները և խնդիրը տեղափոխում ամբոխավարական մակերեսայնության տիրույթ։

Այսպիսի գնահատականը հնարավոր չէ հիմնավորել պատմության առանձին դրվագների ընտրությամբ։ Այն ենթադրում է ամբողջ ժամանակաշրջանի, տարբեր պայմաններում ընդունված որոշումների, դրանց շարժառիթների, հնարավոր այլընտրանքների և հետևանքների համակողմանի ուսումնասիրություն։ Հակառակ պարագայում մենք գործ կունենանք ոչ թե պատմական վերլուծության, այլ կանխամտածված, հեռուն գնացող քաղաքական նպատակների ծառայող գնահատականի հետ։

Նույն խնդիրը հատկապես ցայտուն է Եղոյանի այն պնդման մեջ, թե Դաշնակցությունը «ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը»։ Նման գնահատականի առարկան այլևս միայն կուսակցության գործունեությունը չէ. այն տարածվում է հայ քաղաքական մտքի ամբողջության վրա՝ Դաշնակցությանը վերագրելով այնպիսի ազդեցություն, որը, ըստ այդ ձևակերպման, ներառում է հայ քաղաքական մտքի ձևավորման և զարգացման ողջ ընթացքը։

Հայ քաղաքական միտքը երբևէ չի եղել որևէ կուսակցության, գաղափարական դպրոցի կամ քաղաքական հոսանքի մենաշնորհը։ Այն ձևավորվել է տարբեր գաղափարների ու քաղաքական ուղղությունների միջև շարունակական բանավեճերի, հակադրությունների և փոխազդեցությունների պայմաններում՝ քաղաքական կազմակերպությունների, անհատ մտածողների, հասարակական շարժումների և տարբեր պատմական ժամանակաշրջաններում առաջացած գաղափարական հոսանքների ներգործությամբ։

Դաշնակցությունը հայ քաղաքական մտքի ձևավորման և զարգացման առանցքային դերակատարներից մեկն է: Դա անհերքելի փաստ է: Սակայն նրան վերագրել ամբողջ հայ քաղաքական մտքի «ախտահարման» պատասխանատվությունը նշանակում է կուսակցության պատմական գործունեությանը վերագրել այնպիսի ազդեցություն, որը իրականության և, առավել ևս, տրամաբանված ու փաստարկված գիտական մոտեցման հետ անգամ հեռավոր աղերս չունի։

Դաշնակցության գաղափարական ժառանգությունն իր խորությամբ, ներքին տրամաբանությամբ և հստակ ձևակերպված քաղաքական ու ազգային նպատակներով հակասում է այն պարզունակ պնդմանը, թե կուսակցությունը «ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը»։ Նման մեղադրանքը հնարավոր է ներկայացնել միայն այն դեպքում, երբ այդ գաղափարական համակարգը դիտարկվի խիստ պարզեցված և միակողմանի պատկերացման շրջանակում։ Դաշնակցությունը ազգային, հեղափոխական, ընկերվարական ու ժողովրդավարական կուսակցություն է։ Այս գաղափարական հիմքի վրա է ձևավորվել կուսակցության քաղաքական աշխարհայացքը, որի առանցքում են ազգային ինքնորոշման և ազատագրական պայքարի, անկախ պետականության և պետականաշինության, սոցիալական արդարության ու ազգային ինքնակազմակերպման գաղափարները։ Այդ աշխարհայացքից էլ բխում են կուսակցության քաղաքական նպատակները, որոնց շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Միացյալ Հայաստանի տեսլականը։

Հայ քաղաքական մտքի զարգացման խորապատկերում Դաշնակցության գաղափարական սկզբունքներին և սահմանած նպատակներին կարելի է հակադրվել, վիճարկել դրանց առանձին դրույթները, քննադատել դրանց քաղաքական նպատակահարմարությունն ու իրագործման եղանակները և նույնիսկ ամբողջությամբ մերժել այդ գաղափարական համակարգը։ Սակայն դա արդեն քաղաքական և գաղափարական բանավեճի ժանրից է, որը պետք է կառուցված լինի փաստարկների, պատմաքաղաքական պայմանների համակողմանի գնահատման և հակադիր տեսակետների հիմնավորված քննադատության վրա։ Իսկ մի ամբողջ քաղաքական ուղղության նկատմամբ կանխակալ բացասական վերաբերմունքը վերածել ամբողջ հայ քաղաքական մտքի «ախտահարման» մասին դատավճռի՝ նշանակում է Դաշնակցության գաղափարների նկատմամբ սեփական մոտեցումը վերագրել հայ քաղաքական մտքի ամբողջությանը և սեփական սուբյեկտիվ գնահատականը ներկայացնել որպես ամբողջ քաղաքական-մտավոր դաշտի վերաբերյալ համընդհանուր եզրակացություն։

Այս ամբողջ տրամաբանության շրջանակում առավել խնդրահարույց է դառնում Եղոյանի՝ դաշնակցականությունը «մինչև արմատները արմատախիլ անելու» մասին հայտարարությունը։ Եթե նախորդ պնդմամբ Դաշնակցությանը վերագրվում է ամբողջ հայ քաղաքական միտքը «ախտահարելու» չհիմնավորված պատասխանատվությունը, ապա «արմատախիլ անելու» պահանջն այդ տրամաբանությունը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ գաղափարական հակադրությունը փոխարինելով կուսակցության գոյությունն ու շարունակականությունը բացառելու պահանջով։ Այստեղ խնդիրը այլևս միայն այն չէ, թե որքանով են Դաշնակցության գաղափարները ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ անընդունելի։ Խնդիրն այն է, որ գաղափարական հակառակորդի դեմ քաղաքական պայքարի և նրա գոյության բացառման միջև կա սկզբունքային տարբերություն. առաջինը ենթադրում է հակափաստարկ, քննադատություն և սեփական տեսակետը հանրությանը տրամաբանված ու համոզիչ ներկայացնելու անհրաժեշտություն, իսկ երկրորդը՝ քաղաքական հակառակորդի նկատմամբ այնպիսի վերաբերմունք, որի վերջնանպատակը նրա վերացումն է։

Ժողովրդավարական համակարգում իշխանության քաղաքական լեգիտիմությունը ձևավորվում է հանրային վստահության և քաղաքացիների ազատ կամարտահայտման միջոցով։ Իշխանությունը կարող է մերժել ընդդիմադիր ուժի գաղափարներն ու ծրագրերը, քննադատել այդ գաղափարների հիմնավորվածությունն ու իրատեսականությունը՝ հանրությանը զգուշացնելով դրանց հնարավոր հետևանքների մասին։ Սակայն այդ ամենը չի կարող վերածվել ընդդիմադիր քաղաքական ուժի գոյությունը բացառելու պահանջի։

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը, կուսակցությունների ազատ կազմավորումն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց համար հավասար իրավական հնարավորությունները։ Այս դրույթները քաղաքական բազմակարծությունը ներկայացնում են ոչ թե որպես պետության կողմից տրվող արտոնություն, այլ որպես սահմանադրական կարգի հիմնարար սկզբունք։

Այս սկզբունքի իմաստը չի սահմանափակվում կուսակցություն ստեղծելու կամ ընտրություններին մասնակցելու իրավական հնարավորությամբ։ Գաղափարախոսական բազմակարծությունը ենթադրում է, որ պետությունը չի կարող իրեն վերապահել քաղաքական գաղափարների թույլատրելիության չափանիշները սահմանելու և հասարակության փոխարեն որոշելու, թե որ գաղափարախոսությունն ունի քաղաքական գոյության իրավունք, իսկ որը՝ ոչ։ Ժողովրդավարական պետության խնդիրն է ապահովել տարբեր քաղաքական գաղափարախոսությունների ազատ արտահայտման և մրցակցության իրավական դաշտը՝ սահմանադրությամբ և օրենքով սահմանված շրջանակում, այլ ոչ թե իշխանական դիրքից որոշել դրանց «ապրելու» իրավունքը։

Այս իմաստով «դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից» արտահայտությունը դուրս է գալիս Դաշնակցության նկատմամբ բացասական վերաբերմունքի կամ նրա գաղափարախոսությունը մերժելու շրջանակից։ Այն ենթադրում է սկզբունքային վտանգ՝ քաղաքական գաղափարախոսության գոյությունը ներկայացնելու որպես վերացման ենթակա երևույթ։ Եվ այստեղ արդեն առաջանում է հիմնարար հարց. եթե իշխանությունը ոչ միայն հակադրվում է որևէ գաղափարախոսության, այլև իրեն վերապահում է որոշելու, թե արդյոք այն կարող է գոյատևել, ապա ո՞վ և ի՞նչ չափանիշով է որոշելու, թե որ գաղափարախոսությունը դեռևս ունի «ապրելու» իրավունք, իսկ որն արդեն ենթակա է «արմատախիլ արվելու»։ Այդ տրամաբանության շրջանակում խնդիրը վաղուց արդեն միայն Դաշնակցությունը չէ։ Խնդիրը այն սահմանն է, որը ժողովրդավարական հավակնություններ ունեցող իշխանությունը պարտավոր է պահպանել իր քաղաքական հակառակորդների և նրանց դավանած գաղափարախոսությունների նկատմամբ վերաբերմունքում։

Քաղաքական կուսակցության գործունեությունը կարող է օրենքով սահմանված հիմքերով սահմանափակվել, նրա քաղաքական ազդեցությունը՝ նվազել կամ աճել, իսկ ընտրողը կարող է աջակցել կամ մերժել նրան։ Սակայն քաղաքական գաղափարների կենսունակությունն ու ապագան չեն որոշվում իշխանական ամբիոնից հնչեցված հայտարարություններով։

Ուստի որևէ կուսակցության հետ քաղաքական հակադրության արժանահավատ և ժողովրդավարական ճանապարհը ոչ թե այն «արմատախիլ անելու» կոչն է, այլ նրա գաղափարախոսության, քաղաքական նպատակների ու ծրագրերի շուրջ հիմնավորված քաղաքական և գաղափարական բանավեճը։ Եթե որևէ գաղափար անընդունելի է, այն պետք է վիճարկվի համոզիչ հակափաստարկներով, եթե որևէ քաղաքականություն անարդյունավետ է, դրա հետևանքները պետք է դառնան հիմնավորված քննադատության առարկա, իսկ եթե հասարակությունն այլևս չի աջակցում որևէ քաղաքական ուժի կամ գաղափարի, այդ մերժումը պետք է արտահայտվի ազատ ընտրությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարախոսությունը, ծրագիրն ու սահմանած նպատակները կարող են ենթարկվել ամենատարբեր, այդ թվում՝ խիստ քննադատական գնահատականների։ Դա նրա ընդդիմախոսների լիարժեք իրավունքն է։ Սակայն Դաշնակցության 136-ամյա քաղաքական և գաղափարական գործունեությունը չի կարող անհիմն պիտակավորվել և «աղետաբեր» որակվել, ինչպես և հայ քաղաքական միտքը չի կարող քմահաճորեն «մաքրվել» գործող իշխանության համար անցանկալի համարվող գաղափարներից։

Ժողովրդավարական իշխանության և քաղաքական մենատիրության միջև սահմանն անցնում է այնտեղ, որտեղ իշխանությունը քաղաքական հակառակորդի գաղափարներին հակադարձում է ոչ թե գաղափարներով, փաստարկներով և քաղաքական ծրագրով, այլ նրա գործունեությունն արգելափակելու և գոյությունը վերացնելու սպառնալիքով։ Գաղափարական հենք և հստակ արժեքային համակարգ ունեցող քաղաքական ուժը պարտավոր է իր հակառակորդների հետ ունեցած հակասությունները տեղափոխել քաղաքական և գաղափարական բանավեճի հարթություն։ Հակառակ դեպքում քաղաքական պայքարը վերածվում է ոչ թե գաղափարների մրցակցության, այլ քաղաքական իշխանությունը պահպանելու մարմաջի։ Իսկ երբ իշխանությունն իրեն վերապահում է որոշելու, թե որ քաղաքական գաղափարախոսությունն ունի գոյության իրավունք, իսկ որը պետք է «արմատախիլ արվի», այդ սահմանն արդեն հատված է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջան

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցու

14 Սեպտեմբեր 2026
Հաջիևը մանիպուլյացիա է անում

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խ

14 Սեպտեմբեր 2026
Չի կարող արդարադատության հիմքում լինել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի

14 Սեպտեմբեր 2026
Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա,

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը Ամեն անգամ, երբ խոսվում է

12 Սեպտեմբեր 2026
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company