ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջում են խորհրդարանական լսումներ

17 Սեպտեմբեր 2026

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շենքի դիմաց։

«Վերածնվող Արցախ» ՀԿ հիմնադիր Անաստաս Իսրայելյանը լրագրողներին հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները։ «Մենք ստիպված ենք եղել գնալ այս քայլին՝ հաշվի առնելով, որ այսօրվա իրավիճակում արցախցիները կարգավիճակ չունեն։ Արցախցիներին անվանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովուրդ։ Բայց ինչի՞ց տեղահանված՝ ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրագրել անունով՝ բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց՝ հույս ունեն, որ վաղն իրենց համար վերադարձի դուռ է բացվելու, եւ պահանջում են իրենց կարգավիճակը հստակ արձանագրել օրենքի շրջանակներում։ «Այս ժողովուրդը պետք է անուն ու կարգավիճակ ունենա։ Այս քանի օրը Ադրբեջանի ղեկավարության կողմից մեր պատմական, մշակութային հուշարձանները անվանվում են կամ ալբանական, կամ աղվանական։ Հիմա վաղն այս մարդկանց ունեցվածքն էլ կամ անվանելու են էլի աղվանական, կամ ալբանական, եթե մենք կարգավիճակ չունենանք»,- հավելեց նա։

Արցախցիները պահանջում են, որպեսզի ՀՀ Ազգային ժողովում լսումներ կազմակերպվեն, որտեղ իրենք կներկայացնեն իրենց այս պահանջները։ Մյուս խնդիրը, որն արցախցիները բարձրաձայնում են, սոցիալական հարցն է։ Անաստաս Իսրայելյանը նշեց, որ երեք տարի ուսումնասիրելով արցախցիների խնդիրները՝ ՀՀ իշխանությունները գործող սոցիալական ու բնակապահովման ծրագրերում պետք է այնպիսի փոփոխություններ իրականացնեն, որպեսզի արցախցիները կես տարին մեկ փողոց դուրս չգան։ «Նիկոլ Փաշինյանը երեկ իր խոսքում ասում էր՝ 800 մլրդ փող ենք ծախսել՝ այդ հարցը լուծելու համար։ Մենք կարանք դրա հակառակն ասել՝ մուննաթով մի ասեք, որ այդքան ծախս եք արել, այդ մարդիկ 100 հազար դոլարի ունեցվածք են թողել Արցախում, փոխհատուցում տվեք, ձեր այդ 800 մլրդ-ն այդ մարդկանց պետք չէ։ Փոխհատուցման հիման վրա այդ մարդիկ բնակարան էլ ձեռք կբերեն, Հայաստանում էլ կմնան»,- նշեց նա։

Արցախցիների հետ հանդիպեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Լիլիթ Գալստյանը։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շատ կոշտ պետք է արձագանքեն Ադրբեջանի իշխանությունների գործողություններին։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Մատենադարանի տնօրենն արձագանքել է, միգուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարա՞ր, ԱԳ նախարարը թող գնա առեւտրով զբաղվի։ Մենք հասկանում ենք, որ խոսքը միայն Արցախի մասին չէ՝ այսօր իրենք խոսում ենք Արցախի վանքերի ու եկեղեցիների մասին, վաղը խոսելու են Հայաստանի եկեղեցիների ու վանքերի մասին»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ Արցախի հարցը միշտ պետք է լինի օրակարգում՝ արցախցիների վերադարձի հարցը, գերիների վերադարձը, պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ «Ինչ վերաբերում է արցախցիների կարգավիճակի հարցին, մենք որոշակի քննարկումներ ենք ունեցել նաեւ ՄԱԿ-ի հետ, որին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով արցախցիների սոցիալ- տնտեսական խնդիրներին՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ այդ հարցերով քննարկումներ են անում։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախաձեռնել է սեպտեմբերի 23-ին աշխատանքային քննարկում անցկացնել արցախցիների հիմնախնդիրների հարցով։

«Մենք պետք է լսենք, արձանագրենք, ախտորոշենք եւ տանք լուծումներ։ Ես կարծում եմ՝ մենք կունենանք փաստաթուղթ, որը եւս մեկ անգամ կախտորոշի խնդիրները, եւ ամենակարեւորը կկարողանանք ԱԺ մեր մանդատի շրջանակներում դրանց տալ լուծումներ»,- նշեց Գալստյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company