ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված

16 Սեպտեմբեր 2026

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ քաղաքական օրակարգային հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով ՀՀ տարածքից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերելուն՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ռազմաբազան որոշակի առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել թշնամիների երախում՝ արկածախնդրություն է երկրի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալուն»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Մեկնաբանելով իշխող խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՅԴ-ն անհրաժեշտ է արմատախիլ անել՝ Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները վաղուց են դա ցանկանում։ «Այս իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկն է ու այդ պատճառով շատ հետևողական պայքար է սկսել ազգային գաղափսրախոսության և հենց ազգայինի նկատմամբ: Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ իբրև կուսակցություն, սա պայքար է հայկականության, համահայկականության, ազգային նկարագրի ու գաղափարախոսության դեմ: Այն ինչ անում է ՔՊ-ն, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագիր է: Դաշնակցությունը՝ որպես համահայկական, ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից է, բայց ոչ միակը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ, քանի որ դժբախտություն, մահ, ողբերգություն բերած քաղաքական ուժ է:

Անդրադառնալով Առուշանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով առաջադրվելու որոշմանը՝ Իշխան Սաղթելյանն ասաց, որ խիստ հիասթափված է և սկզբում չէր հավատում։ Առուշանյանի վարքագիծն անընդունելի է ու անհասկանալի՝ թե՛ քաղաքական, թե՛ այլ առումներով։

Սաղաթելյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է մի շարք համայնքներում։ «Մեր մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը, ևս մասնակցելու է ընտրություններին: Ամբողջ Հայաստանում խայտառակ բռնաճնշումներ են ընթանում ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված: Ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններն ու մարզպետարանները ստեղծել են հանցավոր խումբ և հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին ու ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Սա համատարած բնույթ է կրում: Բռնաճնշումների մի նոր խայտառակ մակարդակ է»,- ասաց Սաղաթելյանը:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

https://youtu.be/kaAPlmwvx6A

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company