Գազայի հատվածում հրադադարի կայունությունն ու հետագա բանակցությունների նախաձեռնությունը կախված են ԱՄՆ-ի դիրքորոշումից
02 Հուլիս 2025
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնելու պայմաններին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել Truth սոցիալական ցանցում իր էջում:
«Կլինի՞ կայուն հրադադար, և ի՞նչ զարգացումներ կհետևեն դրան» — այս հարցով «Նոյյան Տապան»-ը դիմել է լիբանանահայ միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանին։
Թրամփը խոսում է 60-օրյա հրադադարի մասին, որի ընթացքում Եգիպտոսն ու Կատարը պետք է աշխատեն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս պահին, ըստ նրա, պատրաստվում է պայմանագրի տեքստը։ ԱՄՆ նախկին նախագահի խոսքերով՝ գնդակը գտնվում է ՀԱՄԱՍ-ի կիսադաշտում։ Նեթանյահուն այս ժամանակահատվածը պետք է լիարժեք օգտագործի վերադասավորումներ կատարելու համար։
Իսրայելի համար առաջնահերթություն է ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի վերացումը, իսրայելական ուժերի տեղակայումը, պաղեստինյան նոր իշխանությունների ձևավորումը, լիազորությունների և սահմանների ճշգրտումը, և ամենակարևորը՝ ռազմական գործողություն իրականացնելու լեգիտիմ իրավունքի պահպանումը՝ վտանգի դեպքում։
Սակայն կարծում եմ, որ ավելի հեռահար կտրվածքով կողմերը կգնան ընդգրկուն բանակցությունների՝ նոր դեմքերով։ Արդեն տեսանելի է դառնում «երկու պետություն» բանաձևի միջազգային օրակարգում ակտիվ քննարկումը։
Հրադադարի կայունությունն ու հետագա բանակցությունների նախաձեռնությունը կախված են ԱՄՆ-ի դիրքորոշումից։ Այս ամենը տեղավորվում է Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևման նոր ուղղությունների մեջ։
