ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

17 Ապրիլ 2019 Մեկ տարի հետո Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԱՀ Սահմանադրության՝ այս երկու պետական կառույցների ընտրությունները տեղի են ունենալու նույն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկա մեկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կյանք: Դաշնակցությունը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացված իշխանության անպատեհության մասին՝ թե՛ կառավարման եւ թե՛ երկրի անվտանգության տեսանկյունից: Սակայն, ցավով պետք է նշել, որ 2017-ի սահմանադրական փոփոխությամբ, որին դեմ էր ՀՅԴ-ն, ավելի կենտրոնացավ իշխանության համակարգը նախագահի ինստիտուտի շուրջ:

Բնական համարելով քաղաքական լարվածությունը, հատկապես նախագահի աթոռին հավակնողների աշխուժությունը, միաժամանակ հարկ ենք համարում ազդարարել մի շարք մտահոգություններ, որոնց դեմ հանդիման է կանգնած Արցախի պետական համակարգը:

Նախ, պետք է նկատի ունենալ, որ գործող Սահմանադրությամբ առաջին անգամն է, որ տեղի է ունենում համաժամանակյա ընտրություններ: Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանական եւ նախագահական համակարգերի փոխկապակցվածությունն այն իմաստով, որ մեկի լինելիությունը պայմանավորված է մյուսի լինելիությամբ: Որեւէ պատճառով խորհրդարանի ցրման պարագայում նախագահը եւս պետք է հրաժարական ներկայացնի, իսկ նախագահի հրաժարականի պարագայում ցրվում է նաեւ Ազգային ժողովը: Դա կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի եւ թելադրել շարունակաբար ընտրությունների կազմակերպում՝ մինչեւ այն ժամանակ, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն ու նախագահը նույն «քաղաքական թիմում» լինեն:

Արտաքին ճակատում, մասնավորաբար՝ անցյալ ամիս Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, առավել սաստկացել է ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը: Իրավիճակը նմանվել է 2016-ի ապրիլին նախորդող կացությանը: Պետք է արձանագրենք, որ օրեցօր առավել շոշափելի է դառնում արտաքին վտանգի գոյությունը: Այս իրավիճակում անխոհեմություն է քաղաքական նկրտումներին տուրք տալով Արցախի հասարակական դաշտում առաջացնել բաժանարար գծեր, միաժամանակ՝ անթույլատրելի ապագայի հաշվին խոստումներ շռայլելով՝ պետական համակարգը մատնել անգործունեության: Երեւույթներ, որին ականատես ենք լինում նախագահի աթոռը հավակնող ուժերի քաղաքական մրցավազքի համայնապատկերում:

Եւ, վերջապես, հայ ժողովրդի հավաքական ինքնության գիտակցության մեջ Արցախը մեծ առաքելություն ունի: Արցախով է, որ հայկական ազգային միասնության գաղափարը իմաստավորվում է: Երբ Արցախն է վտանգվում, հայ ժողովրդի միասնությունը աներկբա իրողություն է դառնում: Իսկ այդ առաքելությունը իրականացնելու համար Արցախին պետք է կուռ միասնություն սկզբունքային հարցերի շուրջ: ՀՅԴ-ի համար սկզբունքային է Արցախի Հանրապետության պետականության ամրապնդումն ու հզորացումը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 ապրիլի, 2019թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company