ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրներն օր օրի կուտակվում են

20 Մայիս 2019 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 17-ին «Հոդված 3» ակումբում հանրային քննարկման էր ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների առաջարկները: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցել էր այդ քննարկմանը:

Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանը շեշտեց, որ քննարկմանը ներկայացված առաջարկները տառացիորեն նույնն էին, ինչ ներկայացվել էին նախկին կառավարության կողմից դեռևս 2018 թվականի փետրվարին: «Ներքաղաքական փոփոխություններից հետո այդ նախագծի հետագա ընթացքն անհասկանալիորեն կասեցվեց նոր կառավարության կողմից: Մեկ տարի հետո ոլորտի քաղաքականության պատասխանատուները հավանորեն հասկացան այդ փոփոխությունների առարկայական կարևորությունը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորագույն խնդիրների և դրանց լուծումներին՝ «խտրականություն», «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» հասկացությունների սահմանումներ, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար աշխատատեղերի կրճատման դեպքում որոշակի արտոնությունների նախատեսում, արձակուրդի իրավունքի իրացման պայմանների բարելավում և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված կարևոր այս խնդիրների իրավական լուծումների ուշացումը և միայն այժմ նախարարության անդրադարձը, Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ պատճառն առաջին հերթին գործող իշխանությունների անհետևողական վերաբերմունքը և ոչ պրոֆեսիոնալ կեցվածքն է աշխատանքային իրավունքի ոլորտի բարեփոխումների, ոլորտի բազում խնդիրների նկատմամբ:

«Աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրներն օր օրի կուտակվում են, և գնալով առավել ակներև է դառնում դրանց լուծումների հրատապությունը: Կարծում եմ` պակաս կարևոր չեն նաև մասնագիտական սրտացավ շրջանակների բազմաթիվ հորդորները: Մեր գրասենյակն այս հարցերին նվիրված բազմաթիվ հրապարակումներ է ունեցել՝ ներկայացնելով և հիմնավորելով առկա խնդիրները, դրանց լուծման հրատապությունը, ինչպես նաև դրանց առարկայական կոնկրետ լուծումները: Նշեմ վերջին օրինակը. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը օրերս հրապարակեց Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրականացված համակողմանի ուսումնասիրության արդյունքները: Զեկույցը ներառում է ոլորտում բացահայտված խնդիրներն ու դրանց մտահոգիչ դրսևորումները, ինչպես նաև հնարավոր լուծումները»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից բացահայտված բոլոր խնդիրների լուծումները ներառվա՞ծ են նախարարության առաջարկներում, գրասենյակի ծրագրերի համակարգողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ խնդիրները կրկին բարձրաձայնելու և դրանց համակարգային լուծումներին վերաբերող առաջարկները տեղ հասցնելու համար էլ մասնակցում էին նախարարության կողմից նախաձեռնված հանրային քննարկմանը: «Առնվազն այս փուլում չստացանք պատասխանատու պետական մարմնի հստակ դիրքորոշումները մեր ներկայացրած բազմաթիվ առաջարկների վերաբերյալ»,- ասաց նա:

Հրատապ լուծում պահանջող ամենակարևոր խնդիրներից Ավետիսյանը նշեց աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության բացակայությունը: «Չկա կոնկրետ տեսչական մարմին, որն ունի այս ոլորտի բավարար վերահսկողության համար անհրաժեշտ լիազորություններ, մասնագիտական և տեխնիկական ներուժ: Մյուսը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` գործադուլի կարգավորումները նեղացնում են մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված` աշխատողի հիմնական իրավունքները և, բնականաբար, հակասում Սահմանադրության պահանջներին: Ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների կատարման կարգավորումները լիարժեք չեն և հակասում են մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Այս կարգավորումներով գործատուին թույլատրված է աշխատողին ընդամենը վճարել հավելյալ որոշ գումար և նրան ներգրավել վտանգավոր աշխատանքներում: Ստացվում է, որ գործատուն կարող է գնել աշխատողի առողջությունը և անվտանգությունը: Շարքը կարելի շարունակել»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company