Հալեպահայությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում
10 Հունիս 2019
Անցնող մեկ շաբաթն առանձնահատուկ էր Հալեպի հայ համայնքի կյանքում: Մայիսքսանության տոնակատարություններին զուգահեռ՝ համայնք էր այցելել Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա եւս մեկ անգամ ՀՅԴ անվերապահ զորակցությունն է հայտնել պատերազմի բովով անցած հայկական Սփյուռքի մայր գաղութին:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը մեկ շաբաթ ճանաչողական, ազգային ու կրոնական հանդիպումներ է ունեցել:
Հալեպից մանրամասներ է հաղորդում Զարմիկ Պողիկյանը։