ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

«Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է Արարատ Դանիելյանին

12 Հուլիս 2019 «ԱՀ Ընտրական օրենսգիրք» եւ «Կուսակցությունների մասին» ԱՀ օրենքների նախագծերը՝ քննարկման նյութ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունված ԱՀ Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի նախագծերը, բանավոր ներկայացնելու խմբակցության առաջարկությունները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

«Դաշնակցություն» խմբակցության առաջարկությունները «ԱՀ ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ

1.Համապետական ընտրությունների ժամանակ, քվեարկությունը ավարտվելուց հետո, Տարածքային ընտրական հանձնաժողովը, տեղամասերից ստացվող արձանագրությունների էլեկտրոնային տարբերակը անմիջապես ուղարկում է ԿԸՀ, որը դրանք անմիջապես հրապարակում է իր պաշտոնական կայքում:

2.Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, պատվիրատուին:

Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ներառյալ քվեարկության օրը, մինչև ժամը 20.00-ն արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

3.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ:

4.Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները: Ստուգումն ավարտելուց անմիջապես հետո արձանագրության էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ԿԸՀ:

5.Համամասնական ընտրակարգերի բաց ցանկերով անցկացում:

Բաց ցանկերով համամասնական ընտրակարգի ներդրումը ենթադրում է հետևյալը. Հանրապետության ամբողջ տարածքը դիտարկվում է որպես մեկ ընտրատարածք: Ընտրողն իր քվեն տալով որևէ կուսակցության, միաժամանակ հնարավորություն է ստանում իր նախապատվությունը տալ տվյալ կուսակցության ցանկում ներառված այս կամ այն թեկնածուին: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե կուսակցությունն է որոշում մանդատների բաշխման հերթականությունը, այլ՝ ընտրողը, ինչը ժողովրդական առումով մեկ քայլ առաջ է: Սա ռեյտինգի կիրառումն է դասական համամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ:

6.Ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում:

7.Կրկնակի քվեարկությունը բացառող միասնական ցանցի ստեղծում:

8.Ընտրություններին հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծում:

Մասնավորապես պատահական ընտրանքով առանձնացված որոշակի թվով տեղամասերի ընտրությունների արդյունքների ստուգման արդյունքում ստացված եզրակացությունը և ընտրությունների արդյունքների՝ տեղամասերի վիճակագրական տվյալների վերլուծությունը կարող է իրավական հիմք հանդիսանալ դատական մարմինների համար՝ ընտրությունների վերանայման հարցը քննելու:

Տարիներ շարունակ ընտրությունների արդյունքների բողոքարկման կամ վերահաշվարկի իրականացման ժամանակ մի կողմից արձանագրվել է, որ կատարվել են խախտումներ և առկա են կեղծիքներ, որոնք, սակայն, մյուս կողմից արձանագրվել է, որ չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Հետևաբար, այս մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա որոշելու նաև այդ կեղծիքների ծավալը:

«Դաշնակցություն» խմբակցության առաջարկությունը «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

1.Կուսակցությունների կողմից ներկայացված և ԱՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնադրության, ինչպես նաև ԱՀ օրենքներին համապատասխան՝ կուսակցությունների գործունեության համապատասխանեցման համակարգի սահմանում:

Մտքերի փոխանակություն այլ հարցերի շուրջ

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները Արարատ Դանիելյանի հետ մտքեր են փոխանակել նաեւ Ազգային ժողովի կազմը հաստատող եւ նախագահի պաշտոնում առաջադրվելու օրենսդրական սահմանումների շուրջ:

​***

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացված առաջարկություններին ի պատասխան՝ ասել է, որ կիսում է «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների մտահոգությունները՝ նշելով, որ խմբակցության առաջարկների մի մասն ընդունվելու է, իսկ մյուս մասի ընդունման համար կանցկացվի միջազգային փորձի ուսումնասիրություն:

«Շատ ցավալի է, որ խորհրդարանի մյուս քաղաքական ուժերը մատների արանքով են նայում օրենքի նախագծերին՝ հանդիպումներ չեն նախաձեռնում, առաջարկություններով հանդես չեն գալիս»,- ասել է Դանիելյանը՝ մտահոգություն հայտնելով խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի պասիվությունից:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company