Կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է գործազրկության
09 Սեպտեմբեր 2019
Ազգային վիճակագրական կոմիտեն փաստում է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է՝ հիմքը սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հունվար-հուլիս ամիսների վերջնական ցուցանիշներն են։ Սրան զուգահեռ տարբեր պաշտոնյաներ պնդում են, թե ՀՀ քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել, ասել է թե կենսամակարդակի փոփոխություն է եղել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում 1in.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ: