ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութիւններուն

13 Մայիս 2025

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը պաշտօնապէս կ՚ըսպառնար ռազմական գործողութիւններու ձեռնարկել Իրանի միջուկային կառոյցներուն դէմ, եթէ Իրան մինչև այս թուականը համաձայնագիր ստորագրած չըլլար հաւանութիւն տալով ԱՄՆ-ի նախապայմաններուն։ Փաստը այն է, որ այդ մէկը տեղի չունեցաւ։ Եւ բանակցութիւնները կը մնան իրենց ընթացքին մէջ։ Իրան շատ հեռու է ամբողջական համաձայնութիւն տուած ըլլալէ ԱՄՆ-ի նախապայմաններուն, իսկ ԱՄՆ, իր կարգին, շատ հեռու է նման պատերազմական գործողութիւններու ձեռնարկելէ։

Ընդհակառակն, երէկ, Մասխաթի խօսակցութիւններու աւարտին, թէ՛ Իրանեան և թէ՛ ամերիկեան կողմերու ներկայացուցիչները լաւատեսութեամբ եզրափակեցին աշխատանքային գործընթացը զայն պահելով դիւանագիտական խօսոյթի սահմաններուն մէջ։

Բոլոր երևոյթները ցոյց կու տան, որ կողմերէն իւրաքանչիւրը իրական և շատ սուր ակնկալութիւններ կապած է բանակցութիւններու յաջորդ փուլին։ Անոնք արդէն շատ կը «սիրեն» դիւանագիտական այս գործընթացը և անոնցմէ ամէն մէկը համոզուած կը թուի ըլլալ, թէ գործընթացը ներկայիս կը գործէ ի նպաստ իրեն…Յամենայն դէպս պէտք է արձանագրել, որ Թրամփի նախաձեռնած բանակցային այլընտրանքը կը շարունակէ իր «յաղթարշաւ»ը գետնի վրայ յստակ առաւելութիւն մը ապահովելով ԱՄՆ-ի դիւանագիտութեան։

Զուգադիպաբար այսօր իսկ կ՚ըսկսի Նախ. Թրամփի առաքելութիւնը դէպի Արաբական Թերակղզիի երկիրներ։ Թրամփ պիտի այցելէ Սէուտական Արաբիա, Քաթար և Արաբական Միացեալ Էմիրութիւններ։ Առայժմ չի խօսուիր Իսրայէլ հանդիպելու հաւանականութեան մը մասին։

Մինչ այդ կողմերու դիւանագիտական թիմերը պէտք է պատրաստուին բանակցութիւններու յաջորդ փուլին։ Բանակցութիւնները աւարտեցան մեծ հարցականի մը վրայ։ Իրան պիտի կրնա՞յ պահել ուրանիումի վերամշակման իր իրաւունքը և, եթէ այո՝ ի՞նչ չափանշային արտօնութիւններով։ Իրան կը շարունակէ պնդել NPT միջազգային դաշնագրով ապահովոուած իր սկզբունքային իրաւունքին վրայ, իսկ ԱՄՆ կը պահանջէ նման իրաւունքի ամբողջական լուծարումը։ Հարցո՛ւմ. արդեօ՞ք կողմերը մտած են փակուղի և հետևաբար Թրամփի նոր սպառնալիքը ռազմական գործողութիւններու դիմելու՝ արդեօ՞ք կրնայ շուտով իրականութիւն դառնալ։ Մեծագոյն հաւանականութեամբ՝ ո՛չ։

Նախ անոր համար, որ Իրան յստակօրէն տրամադրութիւն յայտնած է բանակցութեան նստելու վերամշակման կարողականութեան իր նորմերը վերանայելու։ Միւս կողմէ ԱՄՆ-ի բանագնացը՝ Վիտկոֆ տրամադրութիւն ցոյց կու տայ ճկունութեամբ քննելու Իրանի առաջարկը, թէև առանց առայժմ զիջելու ԱՄՆ-ի կարմիր գիծերէն։

Ի՞նչ է հարցը և ո՞ւր պէտք է փնտռել «շան գլուխը»։

Իրականութեան մէջ, ԱՄՆ-ի դիւանագէտները մեծ հարցի մը առջև կը գտնուին։ Հա՛րց՝ որուն համար պատասխանատու է նաև Նախ. Թրամփի նախորդ շրջանի կառավարութիւնը։ Պէտք չէ մոռնալ, որ դեռ 2015-ին Իրան համաձայնագիր ստորագրած էր Արևմուտքի երկիրներուն հետ (ներառեա՛լ ԱՄՆ-ի) ընդունելով վերամշակման շատ խիստ մէկ կանոնակարգ (ուրանիումի վերամշակման ոչ աւելի քան 3.79% զտութեան և ոչ աւելի քան 300 քիլոկրամի պահեստաւորման իրաւունքով)։ Կանոնակա՛րգ՝ որ հակառակ Իսրայէլի ժխտական վերաբերմունքին, Արևմուտքի աչքին, կ՚ապահովէր Իրանեան ծրագրի ապառազմական բնոյթը։ 2018-ին, սակայն, Թրամփի որոշումով ԱՄՆ դուրս եկաւ այս դաշնագրէն, որմէ ետք դաշնագիրը արագօրէն լուծարուեցաւ Իրանին տալով ոսկեայ պատեհութիւն մը ազատօրէն հետապնդելու ուրանիումի վերամշակման իր գործունէութիւնը…

Այսօր, կը խօսուի այն մասին, որ դաշնագրի լուծարումէն ետք Իրան մեծ թափով ձեռնարկեց վերամշակման ծաւալուն ծրագրի մը իրագործման ամբարելով մեծ պահեստ մը վերամշակուած ուրանիումի (ըստ ոմանց) 60 %-ի զտութեան որակներով։ Մե՜ծ ոստիւն մը իրաւամբ, Իրանի միջուկային ծրագրի կենսագործաման համար։ IAEA-ի մասնագէտները այսօր համոզուած են, որ Իրանի այժմու շտեմարանը կրնայ դիւրաւ հնարաւոր դարձնել Իրանի միջուկային ծրագրի շուտափոյթ ռազմականացումը, նոյնիսկ եթէ այսօր Իրան նման դիտաւորութիւն չունի…

Այս պայմաններով, կարելի է պատկերացնել, թէ ինչպիսի՞ խաղաքարտեր կը գործեն ներկայիս բանակցութիւններու սեղանին վրայ և թէ որքա՞ն մեծ է ճնշումը կողմերուն վրայ ԱՄՆ-ի հաստատած պայմանաժամերու դիրքերէն։

Աւելի՛ն։ ԱՄՆ-ի գործադիր իշխանութեան ներքին ոլորտի տարակարծութիւնները երբեք չեն դիւրացներ ԱՄՆ-ի դիւանագիտութեան յառաջընթացը Օմանի մէջ։ Բանակցային գործընթացը փաստօրէն քաղաքականացած է իսրայէլամէտ լապիի բանեցուցած ուժեղ ճնշումներով։ Նեթանիահուի համակրական շրջանակը շատ լայն է։ Իրանեան հարցը արդէն վերածուած է երկրէն ներս Թրամփեան ճակատի վարկազրկման գործիքի։ Իրականութեան մէջ, Թրամփ և Նեթանիահու կը գտնուին շատ բարդ յարաբերութեան մը մէջ։ Անոնք միաժամանակ սերտ գործակիցներ և բուռն — թէկուզ խուլ — հակառակորդներ են իրարու (love-hate relationship)։ Նեթանիահու չի կրնար ընդունիլ ստորադաս դիրքերէ գործելու կարգավիճակը, երբ հարցը կը վերաբերի Իրանի։ Իսկ Թրամփ չի կրնար ընդունիլ Նեթանիահուի յաւակնութիւնները Իրանի նկատմամբ։ Ոչ ալ՝ Նեթանիահուի գերիշխող դիրքը տարածաշրջանի քաղաքականութեան ռազմաբեմերուն վրայ։ Ասոնք անհամատեղելի առաջադրութիւններ են։ Այս ռազմաբեմին վրայ՝ երկու ախոյեանի տեղ չկայ և չի կրնար ըլլալ։

Թրամփի վերջին ելոյթներէն մէկը կը շեշտէր, թէ ԱՄՆ կը շարունակէր սպառնալիքի տակ պահել Իրանը և բանակցութիւններու ձախողութեան պարագային պատրաստ էր ռազմական գործողութիւններու դիմելու իր կողքին ունենալով…Իսրայէլը։ Երևութապէս իսրայէլամէտ այս արտայայտութիւնը արագ հակադարձութեան տեղի տուաւ Իսրայէլի մէջ։ Նեթանիահու աճապարեց ըսելու, որ Իսրայէլ պատրաստ է անկախաբար դիմելու ռազմական գործողութիւններու…Շեշտելով որ ան կախուած չէ ոչ ոքէ նման քայլի դիմելու համար։

Այս բոլորէն կը հետևի այն պարզ իրողութիւնը, որ ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը այժմ ենթակայ է բուռն «յարձակման» և առևանգման…Թէ՛ Ուաշինկթընի ներքին ոլորտի կտրուածքով և թէ տարածաշրջանային քաղաքականութեան խաղատախտակին վրայ, Նեթանիահու կը գործածէ ուժեղ խաղաքարտեր ինքզինք դնելու տիրապետող դիրքերուն վրայ։ Եւ ինքնաբերաբար վարկաբեկել փորձելով Թրամփի ղեկավար հանգամանքն ու հեղինակութիւնը Իրանի բանակցութիւններու բեմին և տարածաշրջանի թէժ կէտերուն վրայ։

ԵՒ ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈ՛Ր։ ԱՅՍ ՃԱԿԱՏԻՆ ՎՐԱՅ, ԲԱՆԱԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ ՅԱՆԿԱՐԾ ՎԻՃԱԿՈՒԱԾ Է ԻՐԱՆԻՆ…ՀԱՐՑՈ՛ՒՄ. ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՈՐՈ՞ՒՆ ՁԵՌՔՆ Է, ՈՐ Կ՚ՈՒԶԵՆ ԶՕՐԱՑՆԵԼ ԱՅՍՕՐ։ Ո՞Վ Է ԻՐԱՆԻ ԴԻՐՔԵՐԷՆ ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԱՌԱԿԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՅՐԸ…Ո՞Վ Է ԻՐԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ ԱՅՍ ԲԱՐԴ ԱՂԻՒՍԱԿԻՆ ՄԷՋ։

Չմոռնանք, որ Նեթանիահուի ետին կը գործէ նաև Ալիև և իր համաշխարհային մեքենան։ Կը գործեն նաև այլ ուժեր այլևայլ լծակներու օգտագործումով։ Թրամփ և իր թիմը պիտի կրնա՞ն հետևողականօրէն պահպանել իրենց թաթը այս ճակատագրական գործընթացներուն վրայ։

Իսկ ո՞ւր կրնան յանգիլ Փաշինեանական համակարգն ու իր «խաղաղութեան օրակարգ»ը…

Կարօ Արմենեան
Մայիս 12, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company