ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ինչի՞ վրա դնել հույսը. համակարգային մոտեցումների՞, թե՞ իրավապահ մարմինների

11 Սեպտեմբեր 2019 Շա՞տ է արդյոք 3,8 միլիարդի խնայողությունը, եթե խոսքը վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությանը: Գուցե: Բայց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով` նախ խնայողությունը կարող էր ավելին լինել, երկրորդ՝ կարևոր է խնդրի որակական կողմը:

Facebook-ի հերթական գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հայտնեց, որ 2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների համակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:

«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք են: Այո, կարող ենք»,- նշել է վարչապետը։

Վարչապետի կարծիքի հետ մասամբ համամիտ է նաև Sputnik Արմենիայի զրուցակիցը` ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը:

«Դա ոչ թե սոցիալական ոլորտի համակարգային բարեփոխումների կամ աշխատանքի արդյունք է, այլ՝ իրավապահների աշխատանքի։ Շնորհակալություն պիտի հայտնենք իրավապահ մարմիններին, որոնք հետևողականորեն բացահայտելով տարբեր կոռուպցիոն ռիսկեր, նաև այսպիսի արդյունք են ապահովել: Իսկ համակարգային բարեփոխումները, որոնց մասին արդեն մեկ տարուց ավել, գրեթե ամեն օր խոսում ենք, և որոնք կբերեին կոռուպցիոն ռիսկերի կրճատման, օրինակ՝ թոշակների ոլորտում, կյանքի չեն կոչվել, և անընդհատ հետաձգվում են»,- ասաց Ավետիսյանը:

Դատավորներին թոշակի ուղարկելու ծախսը կառավարությունը դեռ չի հաշվել

Խոսքը աշխատանքային գրքույկների թվայնացման մասին է: Տնտեսագետը նշում է, որ աշխատանքային գրքույկների թվայնացումը կոչված էր աշխատանքային ստաժերի հավելագրումներին վերջ տալու համար:

«Աշխատանքային գրքույկների թվայնացումն սկսվել է 2016-ի կեսերից (իրավական հիմքն է դրվել), 2017-ին սկսվել է բուն գործընթացը, որը 2018-ին պիտի ավարտվեր:

Մինչդեռ օրվա իշխանությունը, չգիտես ինչով զբաղված լինելով, կարևորագույն համակարգային բարեփոխումը (որը բերելու էր կոռուպցիոն ռիսկերի իրական ու համակարգային նվազեցմանը, նաև օբյեկտիվ ձևավորված որոշակի խնայողությունների, որոնք կծառայեին կենսաթոշակների բարձրացմանը), անելու փոխարեն, այն մեկ տարով հետաձգեց: Եվ մեր ունեցած տվյալներով` 2019-ին էլ չեն ավարտի այդ բարեփոխումը ու էլի անորոշ ժամկետով կհետաձգեն»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ բավարար թվով աշխատակիցներ կան այդ գործն անելու համար, բացի այդ, ընդամենը մոտ 200 հազար աշխատանքային գրքույկ է մնացել, որ թվայնացվի: Իսկ ո՞րն է պատճառը, որ այն ձգձգվում է:

Ինչքա՞ն են բարձրացել աշխատավարձերն ու կենսաթոշակները Հայաստանում

«Համակարգային մոտեցում չկա։ Կարող եմ ասել` կամ չեն հասկանում դրա կարևորությունը և հնարավոր դրական ազդեցությունը, կամ չեն ցանկանում, որոշակի այլ շահերից ելնելով, որովհետև առանց այդ բարեփոխման շարունակվում են հավելագրումները և որոշ պաշտոնյաներ օգտում են դրանից»,- համոզված է Ավետիսյանը:

Նա կարծում է, որ իշխանությունը հույսը դրել է իրավապահների վրա, և դա է պատճառը, որ պարբերաբար ականատես ենք լինում հենց այդ ոլորտում ձերբակալությունների՝ թոշակների հավելագրման համար:

Իսկ վարչապետ Փաշինյանի Facebook-ում նշած 3,8 միլիարդ դրամ խնայողության մասին հարցին, Ավետիսյանը հարցով է արձագանքում։

«Հարցս ուղղում եմ պետական պատասխանատու պաշտոնյաներին. որքա՞ն կխնայվեր, եթե աշխատանքային գրքույկները թվայնացվեին: Տարբեր գնահատականներով, դա մի քանի անգամ ավելին կլիներ, քան թիվը, որ այսօր հնչեցվել է: Երկրորդ՝ արդյո՞ք մենք իրավունք ունենք խնայելու այսօր բաժանվող 35-40 միլիարդ նպաստները` այն պարագայում, երբ 100 հազար ընտանիք նպաստառու է, բայց նպաստի համակարգից դուրս մնացած 30 հազարից ավել ընտանիք կա:

Ավետիսյանի խոսքով` այդ համակարգում իրական աղքատների ավելացման փոխարեն (ինչը կբերի նաև որոշակիորեն ծայրահեղ աղքատության կրճատման, սոցխնդիրների որոշակի լուծման) խնայողության մասին են մտածում, որը նախ բավարար չէ, մանավանդ, երբ խոսում ենք չիրականացած բարեփոխումների մասին, որոնք կարող էին բերել բազմապատիկ ավելի մեծ խնայողություն, երկրորդ՝ տարբեր ֆիլտրեր մտցնելով, մարդկանց նպաստների համակարգից դուրս են թողնում, այդ թվում` մարդկանց, որոնք օբյեկտիվորեն աղքատ են, և անունը դնում են խնայողություն:

Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

«Եկեք ավելի խստացնենք, 5 անգամ խստացնենք մոտեցումը և տարին ամփոփենք խնայողություններով: Տեսեք, 2018-ին էլ զբաղվածության պետական ծրագրերի 1,7 միլիարդից ծախսվել էր 400 միլիոնը, և 1,3 միլիարդի անունը կարող էին դնել խնայողություն: Բայց արդյո՞ք այդպիսի խնայողությունները սոցիալական պետությանը հարիր են և իրենց առաջ դրված նպատակներից են բխում»,-ընդգծեց Ավետիսյանը:

Այլ կերպ ասած՝ խնայողությունն, իհարկե, իր տեղն ունի, մանավանդ, երբ խոսքը բյուջեի միջոցների մասին է, սակայն էական է նաև խնդրի որակական կողմը, որի մասին մեզանում կարծես մոռանում են, վերջերս ավելի՝ հաճախ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company