ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Oրենքը փակելու է ներդրումների մուտքը

13 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հարցազրույցը aysor.am-Ին


ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը պնդում է՝ Բանկային գաղտնիքի մասին կառավարության ընդունած որոշումը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։

«Ձևավորվել է մի արատավոր պրակտիկա, որ նախարարություններում նստած կամ երիտասարդ ինչ-որ մի հատված մտածում է, որ այ, էս գաղափարն իրացնենք, բերում ու ազատ իրացնում են՝ առանց հաշվի առնելով այդ գաղափարի հնարավոր ազդեցությունները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վտանգավոր է համարում կառավարության ընդունած այս նախագիծը։

«Սա բերելու է մարդկանց կողմից գումարների դուրսհանման, անկանխիկից կանխիկի անցման և, որ ամենավատն է, հատկապես օտարերկրյա ներդրումների ակնկալիք ունեցող պետության համար պարզապես փակում է ճանապարհը հնարավոր դրամական մուտքերի», – ասաց նա։

Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, թե այս գործընթացի մեջ խիստ բացասական է գնահատում Կենտրոնական բանկի դերակատարությունը։

«Հիմա Կենտոնական բանկը կատարում է հականերդրումային դիրք՝ ինչքան հնարավոր է, այսպես կոչված, շառից-փորձանքից հեռու մոտեցումով», – ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, թե իրավական տեսակետից ընդհանրապես անբացատրելի է մոտեցումը։

«Իրավական տեսակետից սա խոցելի, անտրամաբանական ու Հայաստանի դատական համակարգը ավելորդ ծանրաբեռնվածություն ապահովող նախաձեռնություն է», – ասաց նա։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ ներկա քաղաքական իշխանությունը, չունենալով զարգացման հստակ մոտեցումներ, նորից փորձ է անում ինչ հնարավոր է, բարդել մարդկանց վրա։

«Ես ճիշտ չեմ համարում նաև քաղաքական տեսակետից, որովհետև արդարադատության համակարգի բարեփոխումները պետք է սկսկել սահմանադրական նորմրը կյանքի կոչելուց, իսկ սահմանադրակն նորմը շատ հստակ է ասում՝ անձի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության մասով։ Ոտնահարել այս հիմնարար սկզբունքը՝ արհամարելով մեր երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական, ֆինանսական զարգացման հայեցակետային մոտեցումները և կառուցել ամեն ինչ ներկա իշխանության քաղաքական ցանկություններին համապատասխան՝ համարում եմ անհեռանկար, ոչ ճիշտ ու հասարակության մոտ ևս մեկ անգամ լուրջ դժոգոհություններ առաջացնող գործողություն, որը պայթելու է մի օր, իսկ այդ պայթյունը արդեն կլինի շատ ավելի դաժան», – ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ցանկացած աշխատատեղի ստեղծում պետք է ոգևորի բոլորին, ասաց Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40։

«Դա շատ լավ է, անշուշտ, տնտեսությունն այնպիսի օրգանիզմ է, որ, այո, աշխատատեղեր էլ են ստեղծվում, բայց նաև գործողներն էլ փակվում են։ Երբ որ խոսվում է 600 հազարի մասին ու, ընդհանրապես, ցանկացած աշխատատեղի ստեղծման մասին, հիմքը երկու տեղից է գալիս. առաջինը՝ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներն են, երկրորդը՝ ՊԵԿ-ում ներկայացված հաշվառման տվյալներն են», – ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ երբ որ հրապարակումներ են լինում, շատ լավ կլինի, որ մասնագիտական կոնկրետ եզրակացություններն էլ հետը լինեն։

«Լավ, երբ որ ասում եք 600 հազար և ավելի, դա նշանակում է, որ հիմա մեր հասարակության անդամների ճնշող մեծամասնությունը պետք է գոնե իր վրա զգա չէ՞ դա, բա ո՞ւր է, ինչո՞ւ մարդիկ չեն զգում։ Սրանք հարցեր են, որոնց մատերի արանքով չի կարելի նայել», – ասաց Մինասյանը։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ անպայման ամեն գնով դրական զարգացում ցույց տալու մոլուցքին պետք է վերջ տրվի։

Խոսելով գնաճի մասին, մասնավորապես, որ վարչապետը հայտարարել էր՝ Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր ու կառավարելի մակարդակում է, Արծվիկ Մինասյանն ասաց, թե խորհուրդ կտա, որ ոչ մասնագետները այդքան խորությամբ չխոսեն տնտեսական մի գործոնի մասին, որը պահանջում է նաև վերլուծություն։

«Գնաճը Հայաստանում միշտ էլ եղել է կառավարելի, այլ բան է, երբ որ մենք խոսում ենք առօրյա կյանքում մարդկանց կողմից գնվող ապրանքների ու ծառայությունների իրական ազդեցության մասին ու դա համեմատում ենք գնաճի մեթոդաբանական հաշվարկի հետ», – ասաց նա։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ դաշնակցական գործիչն ասաց, թե երբ խոսվում է տնտեսական առաջընթացի մասին, պետք է մոռանալ հեղափոխություն բառը։

«Որովհետև հեղափոխությունը տնտեսական զարգացման և ներդումների ներգրավման ամենամեծ խոչընդոտն է», – ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, թե այն ամենը, ինչ կատարվում է, հեղափոխություն չէ։

«Սա հեղափոխություն չէ, սա չգիտեմ ինչ է, կարելի է ասել, նույնիսկ, դեգրադացիա է, աղավաղում է, բայց ոչ երբեք տնտեսական առաջընթաց», – ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ներկա պայմաններում Ամուլսարի շահագործումն անհնարին է, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ  Արծվիկ Մինասյանը: «Կա եզրակացություն, այս եզրակացությունը պետք է վերցնել, հասկանալ, ըմբռնել ու գնալ առաջ», – ասաց նա։

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, թե  Ամուլսարի հարցը համազգային խնդիր է։ «Ամուլսարի հարցի վճռահատումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով», – ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company