ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայկական կողմը լուրջ ճնշումների տակ է գտնվում

04 Հոկտեմբեր 2019 Երեկ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, թե չի կարող այնպես լինել, որ դեկտեմբերին հայտարարեն հունվարից գազի սակագնի բարձրացման մասին։

«Այս պահին կոնստրուկտիվ ձևաչափով են ընթանում քննարկումները։ Չկա որևէ նշան, որը վկայում է այն մասին, թե հիմա ուղղակի ժամանակ է անցնում, որ հետո գազի սակագինը կտրուկ փոխվի։ Վստահ եմ` չենք ունենա իրավիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինենք հայտարարել, թե գազի սակագինը բարձրանում է»,- շեշտել է նա։

Բանակցությունները պետք է ընթանան մինչև տարեվերջ, արդյոք նշանակո՞ւմ է, որ չորս ամսից, այսինքն՝ ապրիլի 1-ից, գազի նոր սակագինն ուժի մեջ կմտնի: 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը հարցին անդրադառնալով՝ նշեց՝ ռումբը մեծացվում է ժամկետի հետաձգման դիմաց:

– Նախ պետք է նշեմ, որ ռուսական գազի գնի մասին 2018 թվականի դեկտեմբերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց. «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու, գինը որոշակի բարձրանալու է, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա թանկացավ յուրաքանչյուր 1000խմ-ի համար 15.0 ԱՄՆ դոլարով, և այս թանկացումը մեր քաղաքացիների համար գազի սպառման սակագինը չփոխեց, իսկ կարգավորումը եղավ այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը քաղաքական պայմանավորվածության արդյունքում կուտակեց շուրջ 30.0 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք:

Սա նշանակում է, որ բանակցությունների ժամանակ պետք է քննարկվի ոչ միայն բնական գազի հնարավոր 30 տոկոսի բարձրացման, այլ կուտակված 30.0 մլն ԱՄՆ դոլարի պարտքի և 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 15.0 ԱՄՆ դոլարի հարցերը: Մեր դեպքում բնական գազի գնի ձևավորման վրա ազդում են տնտեսական և քաղաքական գործոններ: Ռուսական կողմը հաճախ Ուկրաինայի հետ գազային բանակցությունների ժամանակ, որպես բարի կամքի դրսևորում կամ տնտեսական մարտավարություն, գազի գնի բարձրացումն առաջարկում էր գարնանը՝ հնարավորություն տալով ազգաբնակչությանը, որ ձմռանն ավելի ցածր գնով ավելի շատ գազի սպառում արվի:

Կարծում եմ՝ նման իրավիճակ ներկայումս ունենք նաև մենք, փաստորեն վերջին 9 ամիսների բանակցությունների արդյունքում հայկական կողմին հաջողվել է միայն ռուսական կողմի հետ համաձայնեցնել՝ հնարավոր բարձրացման հարցը տեղափոխել գարնանը, ինչը հարցի լուծում չէ: Ընդհակառակը՝ արդեն գարնանը պարտքի մեծությունն ավելի կաճի: Ըստ էության՝ ռումբը մեծացվում է ժամկետի հետաձգման դիմաց:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ գազի սակագնի փոփոխություն ընդհանրապես չլինի:

– Ռուսական կողմից եղած տեղեկատվական արտահոսքը՝ հնարավոր 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ, նպատակ ուներ շոշափել մեր իշխանությունների ու հասարակության տրամադրությունները և պինդ հող նախապատրաստել հետագա բանակցությունների համար: Այս իրավիճակում հայկական կողմը լուրջ ճնշումների տակ է գտնվում: Միանշանակ է, որ Հայաստանի համար ռուսական կողմը չի կարող 30 տոկոսով բարձրացնել բնական գազի գինը, քանի որ այդ դեպքում ռուսական գազը կկորցնի իր գնային մրցակցային առավելությունն իրանական գազի նկատմամբ: Այնուամենայնիվ, մյուս տարվա ընթացքում մեր ազգաբնակչության համար գազի սակագինը կվերանայվի, թե որքա՞ն՝ կախված կլինի նրանից, թե հայկական կողմն ինչ փաստարկներով և առաջարկություններով հանդես կգա և ինչ զիջումների կգնա: Երկար ժամանակ է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են «Երևան ՋԷԿ»-ով, ինչի վաճառքը կամ փոխանցում, հուսով եմ, տեղի չի ունենա, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունեցող և բարձր շահութաբերությամբ գործող էլեկտրակայան է:

– Շուրջ մեկ տարի է՝ շարունակվում են բանակցությունները, ԵԱՏՄ համաժողովի շրջանակներում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ևս շոշափել է գազի սակագնի հարցը, եթե որևէ պայմանավորվածություն ձեռք բերված լիներ, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չէին շտապի դրա մասին հայտարարություն անել, հատկապես, եթե պայմանավորվածությունը մեր շահերից բխեր, կամ լուծոմը մեզ համար ընդունելի լիներ:

– Չեմ կարծում՝ ԵԱՏՄ շրջանակում կարճատև հանդիպումների ժամանակ հնարավոր էր նման կարևոր և բարդ գազի հարց քննարկել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Փաշինյանի Մոսկվա այցի մասին, որի ժամանակ հնարավոր է վերջնական լուծումներ և տարբերակներ քննարկել: Վարչապետի այն դիտարկումը, որ հնարավոր է գազի համար վճարումն իրականացնել ազգային արժույթով, դա ոչ մի առավելություն չի տա հայկական կողմին, քանի դեռ գազի մատակարարման պայմանագրում գնանշումը ևս ազգային արժույթով չի արված: Այսինքն՝ գազի պայմանագրային գինը ևս պետք է ազգային արժույթով սահմանվի:

Մարիամ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company