ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

ՀՅԴ 129-ամյակի տոնակատարություններ Թեհրանում

04 Հոկտեմբեր 2019 ՀՅԴ 129-ամյակի տոնակատարությունների ժամանակ Թեհրանի «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում, ՀՅԴ Իրանի հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:

Yerkir.am-ի թղթակիցն Իրանից հայտնում է, որ ելույթով հանդես են եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ու Իրանի հյուսիսային շրջանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Սուրիկ Աբնոսյանը:

Ինչո՞ւ ստեղծվեց Դաշնակցությունը, արդյո՞ք հասել է նպատակին և դեպի ո՞ւր է գնում. այս հարցերի պատասխաններն է հնչեցրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ի գոյության 129 տարիներից միայն 30-ն է անցել Հայաստանի՝ պետականություն ունենալու պայմաններում, բայց Դաշնակցությունը շարունակել է մնալ կենսունակ՝ իր գաղափարաբանությամբ, պատկերացումներով, 129 տարի՝ տարբեր սերունդների՝ նույն նպատակին գնալու գործողություններով: Սա, Մինասյանի համոզմամբ, ապացույց է, որ ոչինչ և ոչ ոք չի կարող պառակտել այն քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը հայ ժողովրդի ինքնության հաստատումն է:

Դաշնակցության առաքելությունը, ըստ նրա, յուրաքանչյուր հայի մեջ հայեցիությունը պահելով՝ իրական նպատակի կերտումն է: Մինչդեռ՝ ապազգային մարդկանց, որոնք փորձել են հարվածել Դաշնակցությանը, հանդիպել ենք անկախ հանրապետության կազմավորման առաջին օրվանից:

«1990-ական թվականների այն շրջանը, երբ ապազգայինը, անպետքը, ազգի տականքը որոշել էր, որ Հայաստանը, հայ ժողովուրդը չպետք է ազգային մտածողությամբ ապրի և Հայաստանի անվտանգությունը ձևակերպում էր նրա՝ չպաշտպանված լինելու մեջ, ասում էր՝ մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է, այս մտածողությունը մերժվեց մեր ժողովրդի կողմից: Սակայն, ցավոք, այսպիսի երևույթները նորից արմատավորվելու հատկություն ունեն, և այսօր էլ մեզ սպառնում է այդպիսի վիճակ, որովհետև, երբ այս տեսակը սկսում է ազգային մտածողությունը թիրախավորել, մեր ավանդական ընտանեկան արժեքները, եկեղեցին, բանակը, յուրաքանչյուր հայի մեջ նստած հայկականությունը թիրախավորել, սա վտանգավոր երևույթ է, որը սնուցում է ստանում, և ազգի մեջ սկսում են տիրել խանդը, նախանձը և թշնամությունը: Սա սպառնալիք է մեր միասնականությանը»,-ասել է Արծվիկ Մինասյանը:

Մինչդեռ Դաշնակցությունը, նրա խոսքով, հանդես է գալիս սիրո և հանդուրժողականության իրական նպատակների տանող գործողություններ հաստատելու, բանակը ուժեղացնելու, զինվորի հերոսությունը քաջալերելու ճանապարհով: Նրա համոզմամբ՝ Հայաստանի պատմության մեջ որևէ այլ քաղաքական ուժ չկա, որն իր կենսունակությամբ կարող է համեմատվել Դաշնակցության հետ, որովհետև ՀՅԴ-ն ծառի նման սնվում է ազգի արմատներից:

«Դրա համար է, որ կենսունակ ենք և մեր խոսքը՝ 129-ամյա խոսքը, այսօր անհրաժեշտ է, որ օրվա քաղաքական իշխանությունները հասկանան, որ ամեն քաղաքական պաշտոն անցողիկ է, մնայունը ազգն է ու պետականությունը: Եվ եթե որևէ իշխանություն Դաշնակցությանը դիտարկում է որպես օրվա խնդիր լուծող, այդպիսի իշխանությունն ապագա չի ունենում»,- նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Նա հիշեցրել է անցյալ տարվա հուժկու ժողովրդական ընդվզումը, որի ժամանակ Հայաստանից մինչև Սփյուռքի գաղթօջախներ ու Արցախ արագ փոփոխությունների պահանջ էին դնում, ինչով պայմանավորված՝ ընտրություններում այսօրվա քաղաքական իշխանությունը բարձր վստահություն ստացավ: «Մեկ ու կես տարին բավարար է՝ հասկանալու՝ ճի՞շտ ուղղությամբ է իշխանությունը գնում, արդյո՞ք այդ որակին էր մեր ժողովուրդը ձգտում, թե՞ մեր ժողովուրդը նորից միամտաբար մեկ անձով է պատկերացնում իր հերոսական ապագայի կերտումը: Շատ վտանգավոր կլինի սա, որովհետև չկա որևէ անձ, որը կարողանա մեր ժողովրդի ամբողջ իդեալը իրացնել: Դրա համար կան պետական իշխանության մարմիններ»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:

Նրա շեշտել է՝ Հայաստանը պառլամենտական երկիր է, բայց այսօրվա պառլամենտն այն չէ, ինչ մեր ժողովուրդն է պատկերացնում, հակառակ դեպքում՝ չի կարող պառլամենտը մեր ազգային ավանդական արժեքներին դեմ գործողություններ իրականացնել, իսկ պատգամավորն իրեն դրսևորել «մեր դեմ խաղ չկա» կեցվածքով. ուրեմն ինչո՞վ են ներկաները տարբերվում նախորդ ռեժիմներից, որոնց քննադատում էին:

«Իշխող քաղաքական ուժի ղեկավարները պետք է գիտակցեն, որ ժողովրդից ստացած մանդատը իրավունք չունեն մսխելու և, եթե պառլամենտում հայտնվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ, դա նրանց իրավունք չի վերապահում խոսելու ժողովրդի անունից և իրականացնելու քայլեր ընդդեմ երկրի, ազգի, ժողովրդի և, առանձին դեպքերում, նաև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ այստեղ է, որ Դաշնակցությունը կանգնած է ժողովրդական պահանջի կողքին: «Առաջին արձագանքողը եղանք Նիկոլ Փաշինյանի խնդրանք-առաջարկին՝ համագործակցել իր կառավարության հետ, մտնել իր կառավարության մեջ: Սա մեր պահանջը չի եղել, եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, որ՝ առանց Դաշնակցության մենք չենք կարող ընթացք ունենալ: Մտանք, ներկայացրինք ծրագրեր, փորձեցինք առաջ գնալ, բայց եղավ այն, որ էյֆորիան, զգացականությունը մեր քաղաքական իշխանություններին տեղափոխեցին այլ դաշտ, նրանք անհասկանալի կերպով դավադիրներ սկսեցին փնտրել Դաշնակցության մեջ, նրանք սկսեցին անհասկանալի կերպով հակառակորդ համարել Դաշնակցությանը: Ինչո՞ւ, որովհետև արմատավորվել էր 1990-ականների ազգի տականքի մոտեցումը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը պատահական չի համարել, որ այսօր կառավարման համակարգում Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գաղափարակիցները սկսել են էական դեր խաղալ:

«Սա վտանգավոր ճանապարհ է՝ ազգը պառակտելու, ազգային մտածողությունը քայքայելու ճանապարհ է, և սա է, որ զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին, սա է, որ խնդրում ենք օրվա իշխանություններից, որ՝ մի՛ գնացեք այդ ճանապարհով, երկրում մի՛ փնտրեք թշնամիներ, ատելությունը մի՛ դարձրեք ամենօրյա գործողություն, վրեժխնդրությունը մի՛ դարձրեք դատական համակարգի դեմ գործողության առանցք»,- ասել է նա:

Արծվիկ Մինասյանը դատապարտել է դատարանների նկատմամբ ճնշումը՝ ընդգծելով, որ դատարանն անկախ է՝ քաղաքական իշխանությանը չենթարկվելով, և եթե պետք է նախկինի նման հեռախոսով արդարադատություն իրականացվի, ուրեմն ժողովրդի հսկայական էներգիայով ձևավորված շարժումը նոր արժեք չի ստեղծել ու փոշիացել է:

«Ժամն է արդեն, որ գիտակցեք՝ 90-ականների մերժված, ապազգային մոտեցումը տեղ չունի ապագա Հայաստանում, ա՛յն Հայաստանում, որը ձևակերպում եք շատ սիրուն՝ «երջանիկ Հայաստան», բայց դա չի կարող անցնել՝ ազգի մեջ «սև» ու «սպիտակ» փնտրելով, Արցախում դավադիրներ փնտրելով: Սա՛ ենք մենք ուզում հասկացնել, բացատրել, սա՛ է մեր ամենօրյա գործողությունների առանցքը: Բայց դիմացից եկող ազդակները համահունչ չեն մեր այս մտահոգություններին, մեր անհանգստություններին, ազգային պատկերացումներին, և եկել է ժամանակն ավելի վճռական լինելու այս հարցում: Օրվա իշխանությունը պետք է գիտակցի, որ եթե ինքը շեղվում է ժողովրդական պահանջով ձևավորված ազգային նպատակներից, ուրեմն ինքն ապագա չպետք է ունենա, ուրեմն ինքը պետք է հեռանա, տեղը զիջի ազգային մտածողությամբ մարդկանց, քաղաքական ուժերին՝ Սփյուռքի ամբողջ ներուժի համախմբմամբ»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Օրվա իշխանությունը, ըստ նրա, օր առաջ պետք է գիտակցի ու վերադառնա իրական ազգային արժեքներին, հակառակ դեպքում՝ երկրում անելիք չպետք է ունենա. սա է Դաշնակցության ձգտումը, որը 129-ամյա քաղաքական ուժի մշտական պայքարն է եղել:

«Եվ եթե հիմա հերթը հասել է մեզ, մենք պարտավոր ենք մեր ձգտումը համախմբված առաջ տանել, և որևէ մեկին, ինչպիսի պաշտոն էլ ունենա, թող չթվա, թե այդ պաշտոնը հավերժ է: Որքանով դու կարողանում ես ազգային նպատակները իրականացնել, այնքանով ես դու արժևորվում»,- ընդգծել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Ներկայից խորհրդարանում Արծվիկ Մինասյանը ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցներին է տեսնում, այլև նրա ազգակիցներին և մտահոգություն է հայտնում, որ զավակը կրկնում է հոր սխալները: Երիտասարդ կենսագրությունը, նրա խոսքով, իրավունք չի տալիս սխալվելու: «Դուք պարտավոր եք ազգայինը դարձնել ձեր գործողությունների առանցքը. սրան ենք մենք ձգտում՝ իբրև ՀՅԴ»,- նշել է նա:

ՀՅԴ Իրանի Հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Սուրիկ Աբնոսյանը ելույթում հիշեցրել է ՀՅԴ ծրագրի առաջին էջում տպված պարբերությունը. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է»:

Նա մեկնաբանել է այս դրույթները՝ համեմելով Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքով՝ գաղափարն արժեք է, երբ ժողովրդականացնում ես այն:

«Մենք պետք է ծանոթանանք մեր ազգի՝ հայրենաբնակ, թե՝ սփյուռքահայ, կացությանը եւ պատմությեանը, մենք պետք է մեր հայրենիքի՝ ազատագրված թե՝ դեռեւս բռնագրավված, վիճակին ու կարգավիճակին լավապես ծանոթանանք, որ ժամանակը երբ հասնի, պատրաստ լինենք ցուցաբերել ճիշտ կեցվածք: Մենք պե՛տք է ազգասիրությունը եւ հայրենասիրությունը ժողովրդականացնենք, սերմանենք ու արմատավորենք մեր նոր սերնդի մտքի ու հոգու մեջ եւս»,- ասել է նա:

Սուրիկ Աբնոսյանը շնորհավորել է ՀՅԴ-ի հիմնադրման 129-ամյակը:

«Բայց ովքե՞ր են դաշնակցականները: Դաշնակցությունը հիմնովին հավաքականությունն է մի շարք հավատացյալ մարդկանց՝ լինեն նրանք գիտնականներ, արվեստագետներ, արհեստավորներ, թե՝ պարզ անհատներ եւ նույնիսկ անգրագետներ, որոնք հավատում են, որ բարին հաղթելու է չարին, լույսը՝ խավարին, արդարությունը՝ անարդարությանը: Եվ նրանք պատրաստ են այդ պայքարում դնել ամեն ինչ, անգամ՝ իրենց կյանքը: Ճշմարտություն է, որ Դաշնակցությունը ծնունդ է առել հայ ժողովրդի ծոցից ու հասակ նետել՝ նույն ժողովրդին ծառայելու համար»,- ասել է նա:

Սուրիկ Աբնոսյանն ընդգծել է, որ ճակատագրական պահին ազգն ու կուսակցությունը միաձուլվում են:

Միջոցառումը եզրափակվել է գեղարվեստական մասով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միության և «Քրիստափոր» պատանեկան միության անդամները:

Թեհրան այցի շրջանակներում Արծվիկ Մինասյանն այցելել է նաև «Ալիք» պարբերականի խմբագրություն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company