ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

4, 9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ

07 Հոկտեմբեր 2019 «Հեղափոխական» հռչակված տնտեսական ծրագիրը դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ անդամ Արթուր Խաչատրյանը:

«WCIT 2019» համաշխարհային համաժողովին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կանխատեսումը, թե տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, քանի որ այս պահին տպավորիչ՝ 7 տոկոս տնտեսկան աճ ունենք, Արթուր Խաչատրյանի ժպիտն առաջացրեց:

Փաստ է, որ 4.9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ, ասաց նա. «2020 թ-ի բյուջեով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներինը. 2017 թ-ին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, այս տարվա կանխատեսումներով՝ 6,3 տոկոս տնտեսական աճ ունենք, իսկ 2020 թ-ի համար նախատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ»:

Նա նաև արձանագրեց, որ Հայաստանի նախորդ բոլոր կառավարություններն են խոսել երկիրը բարձր տեխնոլոգիական պետություն դարձնելու մտադրության մասին. 25 տարի իրար հաջորդող բոլոր կառավարություններն ինչ-որ բան արել են ՏՏ ոլորտի աճին նպաստելու համար: Նույնիսկ «հակահեղափոխական ռեպրեսիվ» կառավարության ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը բացվեց՝ համաշխարհային այդ ընկերությունը աշխարհում երկրորդ կամպուսը Հայաստանում ստեղծեց. «Այսինքն, զարգացումը շարունակական բնույթ ունի»:

Արթուր Խաչատրյանը նաև փաստեց, որ ներդրումները նվազել են, քանի որ ոչ մեկը չի ցանկանա ներդրումներ անել մշտական հեղափոխականության պայմաններում: «Այնպես որ, «պերմանենտ հեղափոխականությունը», որը բրենդ է դարձել, միգուցե պետք լինի դրանից մի քիչ հե՞տ քաշվել»,-առաջարկեց նա:

«Մանավանդ, հաշվի առնելով օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնցով կառավարությունը հանդես է գալիս. օրինակ՝ բանկային գաղտնիքը բացահայտելու մասին օրենքը, ապօրինի հարստացման դեմ պայքարելու քողի տակ՝ մարդուն ստիպելը, որ ինքն ապացուցի իր գույքի օրինականությունը, փոխանակ պետությունը, անմեղության կանխավարկածով առաջնորդվելով, ապացուցի, որ այն ապօրինի է և այլն»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Աշխարհում չկա տնտեսություն, որի հույսը միայն ՏՏ-ն լինի՝ ասաց նա, ԱՄՆ-ում, Իսրայելում, Իռլանդիայում ՀՆԱ-ի մի քանի տոկոսն է այդ ոլորտից գոյանում. «Չի կարելի ակնկալել, որ Հայաստանը հանկարծ այնքան հզոր կլինի, մեզ մոտ այնքան ծրագրավորողներ կլինեն, որոնք կապահովեն տնտեսական այնպիսի աճ, որ ՏՏ-ն դառնա տնտեսության հիմնական ճյուղը: Կարող է առաջավոր ճյուղը դառնալ, բայց որ ամենամեծ աճը գեներացնի՝ այնքան էլ ճիշտ չէ»:

Նաև բաշխման խնդիրը պետք է լուծվի. ասենք, գյուղատնտեսությունը, հնարավոր է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով ավելի փոքր աճ գեներացնի, բայց այն կյանք է տալիս 100 հազարավոր գյուղացիների: «Ակնկալել, որ 400 հազար հոգի Հայաստանում երբևիցե կզբաղվի ՏՏ-ով, քնարերգության բնագավառից է՝ «դրախտ-դժոխքի» ժանրից»,-ասաց նա:

Հայաստանը տաղանդավոր մարդկանց համար դրախտ դարձնելու մասին Փաշինյանի խոստմանն անդրադառնալով, Արթուր Խաչատրյանն ասաց՝ փաստ է, որ դրախտում չենք ապրում. «Եթե դառնա, շատ լավ կլինի, որովհետև անկախ նրանից՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, բոլորս էլ ուզում ենք դրախտում ապրել: Բայց նախ՝ ես այդ ժողովրդական քնարերգությունը շատ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «դառնում է դրախտ»: Թվերի լեզվով պետք է խոսենք, որովհետև «դրախտ-դժոխքին» մարդ կա՝ հավատում է, մարդ կա՝ չի հավատում, մարդ էլ կա՝ «ռեինկարնացիային» է հավատում: Հստակ պետք է ասենք՝ մենք ինչի ենք ուզում գնալ և ինչ քայլեր ենք դրա համար անում»:

Հայաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներն Արթուր Խաչատրյանը ամփոփեց մտավախությամբ՝ լավ է որ սահմանները բաց լինեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև Իրանի և Սինգապուրի միջև, բայց պետք է նաև հաշվի առնել, որ պայմանավորվածություններ կան, որոնք մեզ բավականաչափ խոցելի են դարձնում: Նա առանձնացրեց Իրանի հետ գյուղատնտեսական ապրանքների առևտրի վերաբերյալ պայմանվորվածությունը. «Առանց այդ էլ մեր գյուղատնտեսական շուկան շատ խոցելի է, գյուղատնտեսության դոտացիաները շատ փոքր են, հիմա եթե մենք նաև մաքսերը բարձրացնենք Իրանից, ապա մեր գյուղացիները բավականաչափ ծանր վիճակում են հայտնվում»: Իբրև լուծում նա առաջարկեց գոնե սուբսիդավորել գյուղացիների աշխատանքը, ոչ միայն գումար տրամադրել, այլև օգնել, որ ավելի բարձրարժեք և էժան արտադրանք տան:

Մանրամասները՝ տեսանյութում.

https://youtu.be/dHm59ksf4Kg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company