ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել

12 Հոկտեմբեր 2019 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկա էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լավագույնս տիրապետող տարբեր մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ում հետ զրուցեց «Իրավունքը»:

«ԱՅԴ ՎԵՐՔԵՐԸ ՓԱԿԵԼԸ, ՄՈՌԱՆԱԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

– Տիկին Գալստյան, այս շրջանում, երբ մի կողմից մեզ պարտադրվում է Ստամբուլյան կոնվենցիան, մյուս կողմից հետին պլան են մղվում ազգային արժեքները, որքանո՞վ են կարեւոր նման համաժողովները:

– Նախ ողջունում եմ Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, մանավանդ եվրոպական երկրներից բանախոսների մասնակցությունը: Հետաքրքիր էր արդի մարտահրավերների մասին միջազգային փորձը լսել, բայց կարծում եմ` այս համաժողովը խորապես պայմանավորված էր նաեւ մեր ներհասարակական կյանքում ազգային արժեքների նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններով, ազգային արժեքների նսեմացմամբ, նաեւ ինստիտուտների խաթարմամբ: Մեր ինքնության ոսկե կոդը` ընտանիքը, լեզուն, հավատը, մշակույթը խաթարել նշանակում է խաթարել մեր հասարակությունը, պետականությունը, երկրի ընթացքը: Մեր հասարակությանը նետված մարտահրավերները կարծում եմ բոլորին են տեսանելի. շատ կարեւոր է հանրային գիտակցության մեջ արթնացնել, դարձյալ խոսել այն արժեքների մասին, որոնք պահելու եւ պահպանելու են նույն հասարակությունը` ավելի ֆունդամենտալ հող ստեղծելով պետականության համար: Անհնար է պատկերացնել ամուր, զարգացող, առաջանցիկ պետականություն, առանց այս արժեքների: Չմոռանանք եւ գնահատենք հայ եկեղեցու բացառիկ դերակատարությունը. հավատի, բարոյականության եւ հոգեւոր ինստիտուտը լինելով` պատմական ճակատագրի բերումով օբյեկտիվորեն մեր եկեղեցին դուրս է եկել իր բուն առաքելության սահմաններից, դարձել ազգակերտ, ազգապահպան ինստիտուտ, ինչ-որ առումով իր վրա վերցնելով բացակա պետության քաղաքական գործառույթները: Եվ զուր չենք Սահմանադրությամբ ամրագրել մեր Հայաստանյայց եկեղեցու բացառիկ դերակատարությունը:

– Եվ այսօր երկրի ղեկավարն ասում է` եթե որոշ եկեղեցականներ կառավարության ոտքի տակը քանդեն, ծնկի կբերվեն…

– Խորը ցավով եմ արձանագրում առհասարակ այսպիսի խոսքի հնարավորության գոյությունը, այն էլ օվիկանոսից այն կողմ… Չեմ հասկանում` ի՞նչն է դրդում վարչապետին երբեմն ասել բաներ, որոնք սեպվում են մեր քաղաքական խոսույթի, մեր մտածողության մեջ: Ցավալի է… Սրանք ճաքեր են, վերքեր, որոնց ամոքելը, մոռանալը շատ դժվար է լինելու: Վստահ եմ` մեր հասարակությունը չի կիսում այս վարքագիծը: Մենք ձգտում ենք ժամանակակից լինել, բայց ժամանակակից լինել բոլորովին չի նշանակում ուրանալ ինքնություն, ազգային արժեքներ, ազգային ինստիտուտներ: Պետք է կարողանանք որդեգրել այնպիսի ռազմավարություններ, որոնք իբրեւ հասարակություն` մեզ դարձնելու են անխոցելի եւ իբրեւ պետություն` մրցունակ:

«ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆՇԱՁՈՂԵՐ, ԱՐԺԵՔՆԵՐ, ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ»

– Դուք նշեցիք ժամանակակից լինելու ձգտման մասին, բայց այն 21-րդ դարում ենթադրում է նաեւ խոսքի, մամուլի ազատություն: Մինչդեռ տեսնում ենք հարձակում մամուլի ակումբի վրա, իսկ ԱԺ-ում քննարկվում են խոսքի ազատությունն օրենսդրորեն սահմանափակելու տարբերակներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հրապարակային իմ մի քանի արտահայտություններում ասել եմ` մեր հասարակությունը, իրականությունն իր բոլոր երեսներով տուրբուլենտ ցնցումների մեջ է. սա ազդում է մեր ազգի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա£ Կարծես թե, նշաձողեր, արժեքներ, սրբություններ չեն մնացել: Ինձ եւ շատերի համար անհասկանալի է Հայաստանի ուր գնալու տեսլականը, չկան հստակ ձեւակերպված պետական ծրագրեր: Թերթում եմ կառավարության բյուջեի կատարողականը եւ տեսնում, որ շատ ծրագրեր, ոլորտներ 30 տոկոսով թերկատարված են, երբ դրանք նախատեսված էին իրականացնել` համապատասխան ֆինանսական միջոցներով: Սա խոսում է պետության անստույգ ընթացքի, կադրային ձախողված քաղաքականության, տեսլականների բացակայության, նաեւ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին: Արցախյան չփակված պատերազմ ապրող երկիրը բարոյական եւ քաղաքական բոլորովին այլ նշաձողեր պիտի սահմաներ:

– Գուցե ավելի կոշտ բնութագրումներով, բայց հենց այս մասին էր զգուշացնում Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում: Համակարծի՞ք եք:

– Ցավոք, չեմ լսել Բալասանյանի հարցազրույցն ու չեմ կարող անդրադառնալ իր խոսքին: Բայց մենք բոլորս` քաղաքական գործիչ, թե պարզ քաղաքացի, ուղղակի բարոյական իրավունք չունենք Հայաստան-Արցախ բաժանարարների մասին խոսել-մտածել£ Սա պարտություն է, մեր բոլորի պարտությունն է, անգամ դավաճանություն է: «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող վարչապետը պատասխանատվություն ունի, նա պիտի կարողանա լիցքաթափել այս ծայրահեղ վտանգավոր մթնոլորտը: Պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ ազգի բարոյահոգեբանական կլիման է եւ մթնոլորտը: Հանրային անհամերաշխության ներկա մթնոլորտը, որի մեջ այսօր ապրում է Հայաստանն, անթույլատրելի է. յուրաքանչյուրը դիմացինի մեջ հակառակորդ է տեսնում: Բռնության, ատելության խոսքի սարսափելի մթնոլորտում ենք ապրում. ո՞ւր ենք գլորվել, այս պաշարով ո՞ւր ենք գնալու:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

– Որպեսզի չգլորվենք անդունդը, մի շարք հասարակական,մշակույթի, սպորտի, նույնիսկ խիստ տարբեր քաղաքական գործիչներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա, ինչի կարքին ունի մեր երկիրը ավելի քան երբեւէ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

– ՀՅԴ-ն` դեռ անցյալ տարի, երբ նոր սկսվեց Ռ. Քոչարյանի դեմ վարույթը, հայտարարությամբ հանդես եկավ` հորդորելով, որ ողջ գործընթացը զուտ իրավական դաշտում մնա եւ չվերածվի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության: Ցավոք, հետագա ընթացքն այլ պատկեր արձանագրեց£ Դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ակնհայտ են: Սահմանադրական եւ մյուս դատարանների շրջափակումը, Ռ. Քոչարյանի գործով երկու դատավորների դեմ վարույթները թույլ են տալիս տալիս պնդել, որ սա շատ հստակ քաղաքականացված եւ ուղղորդվող գործընթաց է: Այո, ես պնդում եմ, որ երկրում պետք է աշխատի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ պիտի գիտակցի, որ քաղաքական պատասխանատվության մուրճը միշտ իր թիկունքում է, կա քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը: Բայց այն վերաբերմունքը, որն այսօր դրսեւորվում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, Արցախի գործող եւ նախկին նախագահների գրավն ու միջնորդությունը մերժելը, նվաստացման ճանապարհ է: Ի վերջո, իսկապես, կարելի էր խափանման միջոցը փոխել ուրիշ ռեժիմով եւ արդար իրավական գործընթաց սահմանել: Քոչարյանը փախչող չէր, հաստատ£ Սա նաեւ կառողջացներ մեր հասարակությունը եւ դատական իշխանության նկատմամբ վստահություն կներշնչեր: Իշխանությունը մի կողմից խոսում է դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, մյուս կողմից` կոշտ, բացահայտ ճնշումների ճանապարհով ցանկալի դատավճիռներ կորզելու ընթացքի մեջ է: Սա նահանջ է տանում պետականությունը: Վերջիվերջո, պետք է կարողանանք պետականորեն քաղաքական իմաստություն ունենալ առաջ նայելու: Ո՞ւր է գնում Հայաստանը, շարունակ մեզ դեպի ներքեւ են քաշում, ու չենք կարողանում այդ 30 տարվա վրեժխնդրության ցանցից դուրս գալ, կարծես, պատանդ ենք դարձել: Կարծում էի` մեր այսօրվա իշխանությունը կունենար կարմիր գծեր սահմանելու խոհեմությունը` ավելի ստեղծարար օրակարգերի շուրջ համախմբելով հասարակությունը: Բայց տպավորություն ունեմ, որ երկրի կառավարման հիմնական մոտիվացիան վրեժխնդրությունն է:

– Իշխանությանն ուղղված ՀՅԴ-ի զգուշացնող դեղին քարտն, այսօր ակնհայտ է, որ, այսպես ասած, չանցավ: Կարմիր քարտը չի՞ ուշանում:

– Քաղաքական մեծամասնությունը կարծես քաղաքական խլություն ունի, հակառակ նրա, որ վարչապետն ԱՄՆ-ում ասաց, թե երկխոսության պատրաստ է, սակայն գործնականում այլ է պատկերը: Անփորձ մեծամասնությունը ամբարտավան մեծամտությամբ է տառապում` կարծելով, թե իրենք ամեն ինչ գիտեն: Սա չի նշանակում, թե պիտի դադարենք բարձրաձայնել, մենք պայքարի այլ միջոցներ էլ ունենք: Գոնե հանրային գիտակցության դաշտում պետք է մտածողություն փոխել, որ այսպես չի կարելի, մանավանդ, որ իշխանափոխությունը կամ ժողովրդային զարթոնքը մեկ քաղաքական ուժի մենաշնորհը չէր: Մեր ժողովուրդը հավատաց, նրանք գեներացրին դրական սպասումների մի մեծ ալիք, որը չի սպասարկվում այսօր: Հանրության մի մեծ զանգվածի մոտ հուսահատության եւ հիասթափության թանձրոցող ալիք կա: Ուղղակի, չարենցյան բառերով ասեմ` այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել: Պետք է ազգովի գտնենք այն եզրերը, այն բանաձեւերը, որոնք մեզ արժանապատիվ հանգրվանի են տանելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company