ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետք է հնարավորինս խրախուսել հիփոթեքի շուկան

13 Հոկտեմբեր 2019 Երբ հիփոթեքային հարկի տոկոսները եկամտահարկով փոխհատուցելու եղանակով բնակարանների ձեռք բերման ծրագիրը ներդրվեց, դրա նպատակը ոչ միայն սոցիալական էր, այլև տնտեսական։

Armdaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի առաջարկին վերանայել եկամտահարկի հետ վերադարձով բնարականների ձեռքբերման ծրագիրն՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տեսագետ Սուրեն Պարսյանը։

Արամյանը նշում էր, որ այս ծրագրով մենք փորձում էինք խթանել երկրում կապիտալ շինարարությունը, սակայն հետագայում պետք էր հրաժարվել դրանից, քանի որ եթե ամենասկզբում եկամտահարկի հետ վերադարձը կազմում է 600 մլն դրամ, սակայն հիմա այդ ցուցանիշը մոտենում է 8 մլրդ-ի։ Հաջորդ տարի կարող է հասնել 11-12 մլրդ դրամի։ Նախկին նախարարն ընդգծում էր, որ այն ժամանակ նախապատվությունը տրվեց ծրագրի սոցիալական բաղադրիչին։ Պարսյանի դիտարկմամբ՝ ծրագիրը ոչ միայն սոցիալական էր, այլև տնտեսական։ Սոցիալական էր, քանի որ քաղաքացիներին հնարավորություն էր տալիս բնակարան ձեռք բերելու՝ զրոյական տոկոսադրույքով։ Միաժամակ սա լրացուցիչ պահանջարկ էր ստեղծում շինարարության ոլորտի համար։ «Շինարարության ոլորտը 2007-2008 ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մեծ անկում էր գրանցել։ Խնդիր էր դրված նաև խրախուսելու ու պահանջարկ ստեղծելու այս ոլորտում։ Այս տարի շինարարության ոլորտում արձանագրվել է 4-4,5 տոկոս աճ, որը 2000-ական թթ-ի համեմատ շատ ցածր է։ Այստեղ պոտենցիալ կա, որից պետք է օգտվել։ Հասկանալի է, որ Վարդան Արամյանը ծայրահեղ լիբերալ քաղաքական գործիչներից մեկն է, ով փորձում է այդ գումարները պահել պետության ներսում։ Սակայն եթե դիտարկենք, թե ինչ է անում այս կառավարությունն այդ միջոցները, կտեսնենք, որ բազմաթիվ կապիտալ շինարարական ծրագրեր այս տարի կառավարությունն ուղղակի ձախողել է, իսկ դրանց գումարներն ուղղակի ԿԲ-ում ավանդ է դրել։ Սա հերթական նեոլիբերալ առաջարկներից մեկն է, որի նպատակն է սոցիալական ծախսերը կրճատել և ավելացնել ֆինանսական համակարգին ուղղվող գումարները։ Դա սխալ մոտեցում է։ Հակառակը, կարծում եմ, պետք է հնարավորինս խրախուսել հիփոթեքի շուկան»,-ասաց Պարսյանը։

Անդրադառնալով Արամյանի դիտարկմանը, թե կառուցապատողները իրենց առաջարկությունը բխեցնում են կառավարության աջակցությունից՝ տնտեսագետը նշեց, որ իրականում կառուցապատողների առաջարկներն հիմնված են շուկայի պահանջարկի վրա։ Ծրագրով կարելի է ձեռք բերել բնակարաններ, որոնց արժեքը 50 մլն դրամը չի գերազանցում, խոսքը 100 հազար դոլարի մասին է։ Իրականում 100 հազար դոլար արժողությամբ բնակարանների պահանջարկը բավականին մեծ է։ Այստեղ դեռ չբավարարված պահանջարկ ունենք և հնարավորինս պետք է խրախուսենք, եթե Արամյանը մտածում է, որ շինարարները միայն 100 հազարանոց բանակարաններ են առաջարկում, ապա մեծ սխալ է գործում, առաջարկում են նաև 200-300 հազար դոլար արժողությամբ բնակարաններ, սակայն այս պայմաններում շատ քիչ մարդ կարող է 200-500 հազար դոլարանոց բնակարան գնի։ Հիմա քանի հոգի են նման բնակարաններ փնտրում, որ շինարարներն էլ չեն կարողանում այդ պահանջարկը բավարարել»,-ասաց նա՝ հավելելով, որ կառուցապատողները նաև հարկեր են վճարում ու լոկոմոտիվ են հանդիսանում այլ ճյուղերի զարգացման համար։ «Բացի 20 տոկոս ավելացած արժեքի հարկից, որ վճարում են կառուցապատողները, մեծ է նաև այս ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Եթե կշեռքի տարբեր նժարներին դնենք այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը և հետ վերադարձված եկամտային հարկը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ եթե մի կողմ թողնենք տնտեսական եֆեկտը, որ այստեղ առկա է, և միայն դիտարկենք դրա սոցիալական ազդեցությունը, ապա միանշանակ կարելի է ասել, որ սա շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ծախս կամ խնայողություն։ Հետևաբար, պետք է շարունակել խրախուսել քաղաքացիներին այս ծրագրով բնակարան ձեռք բերել»,-ասաց Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company