ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դեժավյու է՝ 1993-94թթ-ն կրկնվում է

17 Հոկտեմբեր 2019 Այս իշխանությունները բոլորին անցան, նախորդ երեքին միասին գերազանցեցին. ինչքան ուզենք՝ կխփենք, ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կանենք. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսպես մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու, նրա աշխատասենյակներից նյութեր առգրավելու, առհասարակ՝ ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացները:

«Ի՞նչ է նշանակում մարդու ընտանիքի անդամներին հետապնդել: Ես Հրայր Թովմասյանին մոտիկից չեմ տեսել, չեմ էլ ճանաչում։ Սա այլևս անձի խնդիր չէ, սա Սահմանադրության խնդիր է, սա իշխանության քաղաքականություն է: Եվ բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, վարձկան ֆեյքերն ու փիառչիկները, ովքեր հիմնավորում են այս գործողությունները, պատասխան պետք է տան սրա համար: Վաղը-մյուս օրն այս մահակը օգտագործվելու է իրենց դեմ»,-ասաց նա:

Երկրի թիվ մեկ օրակարգը մարդ դատելը չպետք է լինի՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը՝ մատնանշելով երկրի առջև ծառացած բազում մարտահրավերները, այդ խնդիրները պետք է գույքագրել, հասարակությանը համախմբել և հարցերը լուծել:

«Ով այս երկրում գողություն է արել, իր դիրքը չարաշահել է, ապօրինություն է արել, խնդիր չէ, թող գնա պատասխանատվություն կրի: Բայց դրա փոխարեն իշխանությունների ուշքն ու միտքը մարդ բռնելն է»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանությունը, ինչպես խոստացել էր, զանգովի արդարադատություն չի իրականացնում, բայց այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ այլևս զանգելու կարիք չկա. բոլորը հասկանում են՝ եթե ընդունեն իշխանության ցանկություններին և պահանջներին հակառակ որոշում, իրենք և իրենց ընտանիքի անդամները հետապնդվելու են:

Դաշնակցական գործիչը ընդհանուր գիծ է տեսնում այս գործընթացի և դատարանների դռները շրջափակելու, վեթթինգի մասին հայտարարություններ անելու, հետո այդ ամենը դադարեցնելու մեջ. «Իշխանությունը հստակ քաղաքականություն ունի՝ քայլ է նախաձեռնում, դիմադրության արժանանալուց հետո մեկ քայլ հետ է անում, հետո տարբեր ձևերով միևնույն է՝ ձգտում և հասնում է իր վերջնական նպատակին: Գոնե այս ընթացքում այդպես է եղել: Բացահատ ասացին, չէ՞, վեթթինգի անունը կփոխենք, մի ուրիշ անուն կդնենք, բայց էլի վեթթինգը կանենք»:

Իշխանությունների հիմնական արդարացումը, թե այս կերպ պայքարում են հակահեղափոխության դեմ, Իշխան Սաղաթելյանին չի համոզում. «Այսինքն՝ ով մեր տեսակետը չի կիսում՝ հակահեղափոխական է, նախկինի մնացորդ է, «պիցա ուտող» է…իրենց «պիցա ուտողներին» չանդրադառնանք էլի: Այս հայհոյանքը, ատելության մթնոլորտը դրել եք հասարակության մեջ. ո՞ւր եք գնում»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին անհանգստացնում է հայ հասարակության լռությունը իշխանությունների հետևողական ապօրինի քայլերի հանդեպ. «Ո՞ւր է մեր հասարակությունը, ո՞ւր է մեր մտավորականությունը, ո՞ւր են մեր քաղաքական գործիչները, ո՞ւր են այս հասարակության միջի առողջ մարդիկ, որ պետք է վեր կենան, ասեն՝ տղե՛րք, էս ի՞նչ եք անում: Այսինքն, դեժավյու է՝ 1993-94թթ-ն կրկնվում է, վաղը, նույն հաջողությամբ, մտնելու են լրատվամիջոցներ»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նկատում է, որ իշխանությունը հստակ քայլեր է ձեռնարկում դատական իշխանությունը վերջնականապես յուրացնելու ուղղությամբ և զգուշացնում. «Իշխանությունը պետք է լրջանա, պետք է սթափվի, երկիրը վերադարձնի բնականոն կառուցողական հուն ու զբաղվի իր պարտականություններով: Եթե դա չանի, մենք մեր քայլերով և գործողություններով հակազդելու ենք և թույլ չենք տալու այս շղթան շարունակվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով.

https://youtu.be/ZEopMb6BUIA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company