Հայաստանի այս մշակույթին, ասում ենք՝ ոչ
18 Հոկտեմբեր 2019 «Իշխանությունը սեփական բարոյականության, սեփական վարկանիշի մասին մտածելով պետք է զերծ մնա նման քայլերից, որովհետև սա մեր հասարակությանը պառակտման է տանում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։Գալստյանի խոսքով, այս կերպ մտնում ենք քաղաքական մշակույթի մեջ, որը Հայաստանի ապագան վտանգում է ու ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։

«Սա կապ չունի այն սիրո, թավիշի, հանդուրժողականության, այդ բոլոր լոզունգների հետ, որով իշխանության եկավ քաղաքական մեծամասնությունը։ Ես նաև կարծում եմ, որ այսօր «Իմ քայլի» յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, թե ինչ քաղաքականության մեջ է ապրում ու ինչ առժեքներ է սնում»,-ասաց Գալստյանը։
Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների օրոք կատարվում են գործողություններ, որոնց հետևանքով մարդկանց միտքը հետ է գնում 37 թվական։
«Ցանկացած անհաճո որոշմանը հետևում են «Իմ քայլի» գործողությունները, որոնք ճնշումներ են, և իրականության մեջ ես շատ ավելի հակված եմ պաշտպանելու ոչ թե անձ Հրայր Թովմասյանի իրավունքները, այլ պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ ՍԴ-ի»,-ասաց ՀՅԴ անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում։