ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ժողովրդի քվեարկությամբ ձևավորված իշխանությունը կվերածվի նույն ժողովրդին ճնշելու ամենաբիրտ գործիքի

18 Հոկտեմբեր 2019 Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությանը ձեռնտու չէ այն դատական համակարգը, որը կարող է քաղաքական իշխանությանն ասել «ոչ»: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդպիսի դատարան չունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավին:


Արծվիկ Մինասյանը կիսում է այն տեսակետները, որ ՍԴ նախագահի նկատմամբ կատարվող գործողությունները պայմանավորված են «Մարտի 1-ի» գործով, որտեղ առանցքային որոշումներ են սպասվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ինչպես նաև այն, որ իշխանությանը պարզապես ձեռնտու չէ ունենալ անկախ դատական համակարգ:

«Դա կեղծ թեզ է, որ հայտարարում են՝ մենք ուզում ենք անկախ դատարան ունենալ: Անկախ դատարանն այն է, որ կարողանում է քաղաքական մեծամասնությանը «ոչ» ասել: Օրենքի գերակայությունն այս սկզբունքներն է առաջադրում, ոչ թե հակառակը՝ քաղաքական մեծամասնության ցանկությունը կատարելը, ինչը մենք հաճախ տեսնում ենք»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ քաղաքական իշխանությունը տարբեր ուղղություններով ձախողումներ է ունենում, և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու համար նոր թիրախներ են անհրաժեշտ:

«Հասարակության ականջին արդեն սովորական է դարձել «նախորդ հանցավոր ռեժիմ» արտահայտությունը, անընդհատ մարդ բռնելու գործողությունը: Ի վերջո, պարզ քաղաքացուն հետաքրքրում է՝ երբ է իր կենսամակարդակը բարելավվելու: Չի կարող անընդհատ որևէ մեկին բռնելու արդյունքում իր կենսամակարդակը լավանալ: Այս ընթացքը որպեսզի անընդահատ թեժ պահեն, գործողություններ են ձեռնարկում»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ եթե իշխանությունները դատական համակարգի նկատմամբ կատարվող գործողությունը «մարսեն», հաջորդ գործողությունները լինելու են ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների նկատմամբ. «Առհասարակ, որևէ այլակարծություն, իրենց տերմինաբանությամբ, բնում խեղդելու գործողություն կարող են ձեռնարկել, որի հետևանքով բռնատիրությունը բնորոշ կլինի մեր երկրին: Այսինքն, իշխանությունը, որը ձևավորվել է ժողովրդի քվեարկությամբ, կվերածվի նույն ժողովրդին ճնշելու ամենաբիրտ գործիքի»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործի վերաբացմանը, քաղաքական գործիչը նշեց, որ այժմ քննարկվում է ոչ թե 2008 թ.-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերը, այլ տեղի է ունենում անձնական և քաղաքական վրեժխնդրություն. «Անձնական վրեժխնդրություն մի մարդու կողմից, որը զրկանքներ է կրել: Քաղաքական վրեժխնդրություն մի մարդու կողմից, որը պարտվել է 90-ական թվականներին իր զիջողական քաղաքականության արդյունքում և 2008-ին էլ պարտվեց իր ոչ ազգային դիմագծի արդյունքում: Սա շատ պարզ է, մարդը քաղաքական վրեժխնդրություն է ուզում, և կարծեք, այսօրվա իշխանությունում իր մարդկանց ներդնելով, արդյունքի է փորձում հասնել»,- նշեց նա:

«Տեսեք, «Մարտի 1-ի» հետ կապված ինչ է կատարվում՝ բառապաշարը, ձևակերպումները, որոնք օգտագործվում են: Առաջին ալիքով ամեն թողարկման ժամանակ, որտեղ խոսվում է «Մարտի 1-ի» մասին, ասվում է՝ մարտի 1-2-ի դեպքերի առանցքային մեղադրյալ և 2-րդ նախագահի անունն են տալիս: Այսինքն, հասարակությունում ձևավորում են այդ մթնոլորտը, որ տեսեք, մենք գտել ենք գլխավոր հանցագործին: Սա տանում է հասարակությունը պառակտելու, ճշմարտությունը իրականում քողարկելու ճանապարհով»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությունը բոլոր մակարդակներում ամբողջությամբ ձախողված է: Ըստ նրա՝ այսօր կարևոր է ոչ թե պրոֆեսիոնալ ու հայրենասիրական մոտեցումը, ոլորտին տիրապետելը, այլ՝ որքանով է կադրը ծառայում իշխանությանը:

«Սրա շրջանակում սկսեց վարվել մի աննորմալ կադրային քաղաքականություն, որտեղ մարդը կենսագրություն չունենալով, չպատկերացնելով պետական համակարգը՝ հանկարծ հայտնվում է մի պաշտոնում, որտեղ պետք է որոշումներ կայացնի: Թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում, թե՛ տարածքային կառավարման մարմիններում մենք տեսնում ենք, որ այնքան անփույթ վերաբերմունք է դրսևորվում, որ պարզապես վաղը, մյուս օրը կարող ենք մեղադրել իշխանություններին երիտասարդությանն այս աստիճանի փչացնելու գործում»,- նշեց Արծիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/swRZyHsiyVU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company