ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխանությունը և նրան սպասարկող իրավապահ համակարգը հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև իրավական պետություն

23 Հոկտեմբեր 2019

Իշխանությունը սկսել է քաղաքական բանտարկյալներ կուտակելու մի արատավոր գործընթաց. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ու ավելացրեց՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանն առնչվող գործի շրջանակում բոլոր ազատազրկումները՝ ձերբակալության, կալանավորման, թե դատապարտման տեսքով, հստակ համապատասխանում են ԵԽԽՎ-ի՝ «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշներին:

«Ուստի իշխանությունը պետք է սթափվի, գիտակցի, որ արատավոր այդ գործընթացը մեզ՝ իբրև երկիր, տանելու է ոչ միայն միջազգային հարթակում նսեմացումների, այլև Հայաստանը դասվելու է բռնատիրական ռեժիմ ունեցող երկրների շարքը»,- ասաց նա:

Գործը, Մինասյանի համոզմամբ, ի սկզբանե դատապարտված է. իշխանությունը և նրան սպասարկող իրավապահ համակարգը ոչ միայն անպտուղ գործով են զբաղված, այլև հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև իրավական պետություն:

Անդրադառնալով մեղադրանքներին՝ Արծվիկ Մինասյանը նաև իրավական գնահատական տվեց: «Բերվում է փաստ, որ Գագիկ Հարությունյանը, որպեսզի դառնա ԲԴԽ առաջին կազմի անդամ, դիմումը ներկայացրել է մարտի 1-ին, և այն ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արսեն Բաբայանը, իբր, Մալբըրի համակարգի միջոցով ավելի վաղ ամսաթվով է մուտքագրել, որպեսզի մարտի 2-ին արդեն կազմակերպեին Հրայր Թովմասյանի ընտրությունը: Աբսուրդ: Ինչո՞ւ, որովհետև նախ՝ Գագիկ Հարությունյանը 2018 թ. փետրվարի 28-ին, ԱԺ որոշմամբ, արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ: Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի ուժով ինքնին սա այն փաստն էր, որը Գագիկ Հարությունյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հիմք էր»,- պարզաբանեց նա:

Արծվիկ Մինասյանը մի նախադեպային գործ հիշատակեց 2013 թ.-ից:

«Մնացած ձևականությունները՝ ե՞րբ է դիմումը մուտք եղել և այլն, տասներորդական հարցեր են, որովհետև նույն որոշման մեջ ՍԴ-ն դեռ այն ժամանակ շատ հստակ ասել է՝ սահմանադրական նորմն անմիջականորեն գործում է, և այդ շրջանակներում ընթացակարգային նորմը չի կարող նսեմացնել իրավունքի հիմնական նորմի իրացումը: Երկրորդը՝ նույնիսկ եթե փաստաթղթի մուտքագրման տեխնիկական խնդիր է եղել, բոլորս էլ, ովքեր շփվել են Մալբըրի համակարգին, շատ լավ գիտեն, որ Մալբըրին ընդամենը հաղորդակցման ապահովման անհրաժեշտ միջոցն է և չի կարող դառնալ հիմք՝ որոշակի գործողություններ նախաձեռնելու և այն էլ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց Աշխատանքային օրենսգրքի դրույթը, որի համաձայն՝ Գագիկ Հարությունյանն է աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացրել, և հենց նա էլ կարող էր 3 օրում հետ վերցնել. «Եթե Գագիկ Հարությունյանը չի առարկում՝ ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը»:

Փորձերին՝ ներկայացնել, թե իբր պետաիրավական համակարգում այնպիսի գործողություն է կատարվել, որի նպատակը Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգելն է, և իբրև հիմք նշելը, որ քառօրյա նիստերը չէին կարող ավելի վաղ լինել, Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ արտահերթ նիստով էլ կարելի էր այդ ամենն անել. «Սա այնքան տրամաբանական ու պարզ է, որ նույնիսկ անլուրջ է խոսել այս մասով քրեական որևէ գործի մասին»:

Իշխանության նախաձեռնած գործընթացը Արծվիկ Մինասյանը որակեց որպես ամբողջ դատական համակարգը նվաճելու և տոտալիտար վերահսկողություն սահմանելու մտադրություն: «Այս ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ: Մի քանի փորձերը՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին ներգրավել տարբեր քրեական գործերում՝ փորձելով ստեղծել վախի մթնոլորտ, ճնշման միջոցով, որպեսզի նախկին իշխանությունը, իր բոլոր օղակներով հանդերձ, այլևս երբեք չմտածի քաղաքականության մասին:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը, որը ժողովրդական հուժկու ընդվզման արդյունքում ստացավ անհրաժեշտից էլ ավելի ձայն և խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունից էլ ավելի մեծամասնություն ու նաև գործադիր իշխանություն, քայլ է անում՝ նվաճելու նաև դատական իշխանությունը»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Հիմնավորումը Արծվիկ Մինասյանի համար հստակ է՝ իշխանությունները հասկանում են, որ իրենց բազմաթիվ ապօրինի գործողություններն, ի վերջո, հանդիպելու են դատական իշխանության ընդվզմանը, և որպեսզի այս հակադրությունը վերացնեն, տոտալ հարձակում են սկսել նաև դատական իշխանության վրա:

«Այստեղ կենտրոնական դերերից մեկը վերապահված է ՍԴ-ին, որովհետև ՍԴ-ն նաև Սահմանադրությամբ ունի մի շարք լիազորություններ՝ թե՛ սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման, թե՛ մի շարք միջազգային պայմանագրերի կամ Հայաստանի համար կենսական նշանակության փաստաթղթերի վերաբերյալ տալու եզրակացություններ և, ի վերջո, կայացնելու որոշումներ: Այս ամենով հանդերձ, քաղաքական իշխանությանը բացարձակ ձեռնտու չէ ունենալ հակադրվող, հակակշռող դատական իշխանություն, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի և այլ բարձրաստիճան անձանց մասով սկսված այս լայնամաստաբ արշավն ունի մեկ նպատակ՝ օր առաջ ազատվել իրենց համար ոչ ցանկալի անձանցից»,- ասաց նա:

Այն մոտեցումը, թե ՍԴ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենք են իրականացրել սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում, Սահմանադրական դատարանի նվաճում, Արծվիկ Մինասյանը «փուչիկ» որակեց և հիշեցրեց իշխանական քայլերի հաջորդականությունը:

«Սկզբնական շրջանում փորձ արեցին հորդորներով, կոշտ գնահատականներով ստիպել,, որպեսզի ՍԴ նախագահը և մի շարք անդամներ հեռանան, հրաժարական տան, դա նրանց մոտ չստացվեց:

Երկրորդ գործողությունը ձեռնարկեցին՝ ներդրեցին «Վահե Գրիգորյան» օպերացիան, որի արդյունքում փորձեցին նվաճել իբր թե ոչ սահմանադրական ճանապարհով ձևավորված՝ ՍԴ նախագահի պաշտոնը: Սա էլ ձախողվեց:

Երրորդ փորձը՝ ԱԺ ամբողջ մի ինստիտուտ ներգրավեցին մի խայտառակ գործընթացի մեջ, որը կոչվում էր «ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ միջնորդության ներկայացում»: Այստեղ էլ ձախողվեցին, որովհետև ի սկզբանե չկա որևէ լուրջ, տրամաբանված և իրավական հիմք: Եվ քանի որ քաղաքական գործընթաց է գնում, իրականում փորձում են քաղաքական այս լուրջ ցանկությունը քողարկել իրավական ձևակերպումների մեջ:

Հաջորդ գործողությունը՝ փորձեցին արդեն ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի և նրա մերձավորների վրա, որի արդյունքում՝ թե՛ «Հայելի» ակումբի դեպքը, թե՛ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու, թե՛ նրա շրջապատի մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու և, ի վերջո, նաև Արսեն Բաբայանին կալանավորման համար միջնորդություն ներկայացնելու, իսկ Արա Բաբլոյանին, որպես ԱԺ նախկին նախագահ, իբրև կասկածյալ ներգրավելու զարգացումները»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Քաղաքական իշխանության այս նախաձեռնությունը նա բնորոշեց որպես ինքնին արդեն սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

https://youtu.be/7VXZ5etlVFw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company