Խնդրահարույց պարգեւատրումներով փոխարինվում է պետական աշխատավարձերի անհրաժեշտ բարձրացումը
24 Հոկտեմբեր 2019 Ներկա իշխանությունները սիրում են վկայակոչել իրենց օրոք արձանագրված աննախադեպ երևույթները՝ դրանք ներկայացնելով որպես չտեսնված ձեռքբերումներ: Իսկ ինչո՞ւ են խնամքով թաքցնում պետական կառավարման համակարգը բնութագրող աննախադեպ որոշ փաստեր և դրանց հետևանքները:
Մասնավորապես, 2019 թվականին պետական համակարգում հանրության համար «անտեսանելի»՝ պարգևատրումների լրացուցիչ ֆոնդը պատիկներ անգամ գերազանցում է «երևացող»՝ հիմնական ֆոնդին, որը պլանավորվում և հաստատվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում: Ի դեպ, այս երկու ֆոնդերն էլ ձևավորվում են հանրության վճարած հարկերից: Լրացուցիչ ֆոնդից բարձրաստիճան պաշտոնյանները (պետական կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները) ամսական պարբերականությամբ ստանում են պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկի չափով:
Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում