ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս իշխանության համար մարդն այլևս արժեք չունի

24 Հոկտեմբեր 2019 Միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, և ով հակառակը կպնդի, նա կա՛մ պարզապես կույր է, կա՛մ չի ուզում տեսնել իրականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս ամեն ինչն արվում է գործադիր իշխանության կողմից դատական իշխանությունը նվաճելու, քաղաքական ամբողջական մենիշխանություն հաստատելու շրջանակներում: Իշխանությունն իր առաջ խնդիր է դրել նվաճել դատական իշխանությունը՝ այդ թվում Սահմանադրական դատարանը: Այդ պրոցեսն սկսվեց դատարանների շրջափակումից, սա արդեն գագաթնակետն է: Դա անելու համար իշխանությունը զերծ չի մնում ապօրինի գործողություններից, հետևաբար, Արսեն Բաբայանի թե՛ ձերբակալությունը, թե՛ կալանավորումը դիտարկում ենք այդ շրջանակներում: Տվյալ անձը չէր կարող իշխանություն յուրացնել, նոր հոդված դրեցին, որպեսզի կարողանան կալանավորել»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ այս իշխանության համար մարդն այլևս արժեք չունի։ «Ում ուզում են՝ ազատությունից զրկում են, ինչ ուզում անում են, «բեսպրեդել» է ու վերջ: Իրենց ջանքը կենտրոնացնելու և երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու փոխարեն, ամբողջ պետական ռեսուրսը մոբիլիզացնում են իրենց հակառակորդներին, ընդդիմախոսներին, այլ կարծիք ունեցողներին, չենթարկվողներին ազատազրկելու, ձերբակալելու համար»,- ասաց մա:

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ սա ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ճնշում գործադրելու հերթական քայլն է, այլ սա պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, որովհետև սա մեկ դրվագ է, հետագայում կարող է լինել մեկ ուրիշը, հետո էլի մեկ ուրիշը:

Հարցին, թե ինչպես պետք է պայքարել այս կամայականությունների դեմ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ պետք է հասարակությունը, հասարակության առողջ ուժերը, քաղաքական կուսակցությունները հասկանան, որ սա անձերի պաշտպանության խնդիր չէ, սա Հայաստանում արդարադատությունը չխորտակելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարությունը վերջնականապես չթաղելու հարց է։

«Պետք է հասարակությունը վերջնականապես արթնանա որ սկսի պայքարել այս պրոցեսների դեմ, հակառակ դեպքում կարճ ժամանակ հետո ժողովրդավարությունը մեր երկրում հուշ է լինելու, գործ ենք ունենալու տոտալ բռնատիրական իշխանության հետ»,- նշեց նա:

Իսկ իշխանությունների այն պնդումը, թե ցանկանում են ունենալ անկախ դատական համակարգ, անկախ Սահմանադրական դատարան, Սաղաթելյանը որակեց կեղծիք ու սուտ: «Իրենք ցանկանում են ունենալ սեփական, յուրային դատարաններ: Հայտնի է՝ ով իրենց ծառայել է, իրենց հետ հաշտ համերաշխ, սիրով են, ով հակառակվում է, ինչպես Հրայր Թովմասյանը, դասվում է նրանց թշնամիների շարքին և բազմաթիվ պատրվակներ կարող են գտնել հեռացնելու համար: Իշխանությունը չի ցանկանում ունենալ արդար դատական համակարգ, պարզապես ուզում է ունենալ յուրային դատական համակարգ, որն իր ձեռքում հետագայում մահակ է լինելու իր հակառակորդներին ճնշելու համար»- շեշտեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company