ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ 129֊ամյակին նվիրված միջոցառում Վեդիում

29 Հոկտեմբեր 2019 ՀՅԴ «Սմբատ Թաթոսյան» Կոմիտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ 129֊ամյակին նվիրված միջոցառումը:

Տոնական միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նույն Կոմիտեի նախագահ Սամվել Նահապետյանը, ում խոսքից հետո ծավալուն ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:

«Իշխանության է եկել մի ուժ, որն անցյալ տարվա գարնանը փոփոխությունների արդյունքում, ժողովրդի մեծ հավատը, վստահությունն ունենալով հանդերձ, այսօր իրականացնում է ապաշնորհ քաղաքականություն»,-միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցական գործիչը իշխող քաղաքական ուժի մոտ սեփական խոստումներից հրաժարվելու հստակ մոտեցումներ է տեսնում, նաև՝ վրեժխնդրություն և քինախնդրություն: «Ինչո՞ւ, որովհետև այս մարդիկ աշխարհայացք ու գաղափարախոսություն չունեն, նրանք եկել են մեկ նպատակով՝ մերժել որոշակի անձանց, բայց ոչ թե լավը ստեղծելու, այլ նրանց փոխարեն վայելելու համար։ Սա է այսօրվա ամբողջ բանաձևը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը դատապարտեց ժողովրդին պառակտելու այդ ընթացքը։ «Ցավալի է, որ այնպիսի ամպագոռգոռ բառապաշարով են այսօր խոսում, կարծես թե՝ եթե իրենք չլինեն, ո՛չ արևն առավոտը դուրս կգա, ո՛չ էլ երեկոյան մայրամուտ կլինի, եթե իրենք չլինեին, ապա ԱԺ չէր լինի, համայնքի ղեկավարներ չէին լինի, ընտանիքներն անգամ չէին կարող տոնակատարություններ նշել: Սա դատապարտելի ընթացք է, սա ազգը, ժողովուրդը պառակտելու ընթացք է։ Եվ եթե օր առաջ իրենք չգիտակցեն, որ այս ճանապարհն ամենևին հզոր Հայաստանի ճանապարհը չէ, նրանք շատ շուտով իրենք էլ կհեռանան քաղաքական ասպարեզից, և նրանց մասին էլ խոսելիս ամենաբարդ և վատ պիտակավորումները կտրվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ի հակադրություն՝ նա ուշադրություն հրավիրեց 129-ամյա քաղաքական ուժին, որի անգամ եռանիշ տարիքը խորհրդանշական է. «Առնվազն եթե 20 տարով հաշվենք վիճակագրական մեկ սերնդի գոյությունը՝ 7-րդ սերունդն է, որ այս քաղաքական կազմակերպությունը կա։ Ինչո՞ւ, որովհետև նրա հիմքում գաղափարականություն կա, նրա հիմքում հայրենիքին նվիրվածություն կա»։

129 տարվա գոյությունը, Մինասյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ կազմակերպությունը կայուն է, ամուր, ուժեղ և օրվա քաղաքական փոքր խնդիրների հետևից չի ընկնում։

«Դաշնակցությունը ես կամ իմ՝ այստեղ նստած ընկերներից յուրաքանչյուրն առանձնաբար վերցված չէ, Դաշնակցությունը մենք՝ բոլորս ենք, ովքեր կիսում և ընդունում են այս գաղափարաբանությունը, ովքեր համոզված են, որ մեր փրկությունը, մեր հզորությունը, իբրև պետություն կայացվածությունը մեր միասնական ձգտման, մեր միասնական ցանկությունների մեջ է, մեր այս երիտասարդների ու պատանիների ժպտացող աչքերի և երազանքների կատարման մեջ է. սա է Դաշնակցությունը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցության համար, նրա խոսքով, սկզբունքային նշանակություն ունի այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուր հայ է ուզում ապրել՝ անկախ նրանից՝ Հայաստանում է, Ջավախքում, Արցախում, թե՝ Սփյուռքում։

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը ելույթում նշեց, որ Հայաստանը մենիշխանությամբ ղեկավարելը ճակատագրական սխալ է: «Միատեսակ իշխանութիւն, միատեսակ խորհրդարան, միատեսակ քաղաքական դաշտ․․․ Իսկ եթե կը հաւատանք ժողովրդավարութեան՝ բառի բուն իմաստով, անհրաժեշտ է ներքաղաքական կյանքից և ԱԺ-ից ներս իսկական և ուժեղ ընդդիմութիւն ունենալ»,- նշեց նա։

Այսօրվա բացթողումներն ու անկարողությունները անցյալով արդարացնելու գործելաոճը, Մելիք Գարագավորյանի համոզմամբ, պետք է դադարեցնել: «Մենք պէտք է դադրինք վհուկներու որսէն, պէտք է դադրինք անցեալի մեջ երկիրը պահելու վարքագիծէն։ Պէտք է ներկա իշխանութիւնները սանձեն այլևս այն մթնոլորտն ու միտումները, որ կը հարվածեն ազգային արժեքային համակարգը, մեր ազգային ավանդութիւնները, ազգը, ընտանիքը, հերոսը, եկեղեցին, բանակը, նահատակութեան գաղափարները, հասկացողութիւնները»։

Արցախի խնդրի կարգավորման հարցում ներկայիս իշխանությունների հարափոփոխ կեցվածքն ու հայտարարությունները ևս, նրա համոզմամբ, անթույլատրելի են. «Մանավանդ վերելակային, խուսափողական քաղաքականութիւնը, Արցախյան օրակարգը, ներընտրական, ներքաղաքական շահարկումներուն ծառայեցնելու սայթաքումները, որոնք դիւանագիտական հարթակին վրա կը թուլացնեն համայն հայութեան դիրքերը, մանավանդ՝ բանակցային դիրքերը»։

Նա ընդգծեց, որ այս դիտարկումներն ազգովի ուշքի գալու կոչ է, որպեսզի համախմբվենք, հզորանանք, զարգանանք՝ առանց զիջելու։

Ներքին և արտաքին զարգացումների առումով ճակատագրական այս օրերին, Մելիք Գարագավորյանի խոսքով, ՀՅԴ-ն իր համահայկական և աշխարհասփյուռ կառույցով, Հայ Դատի գրասենյակներով ամեն ինչ անում է, որպեսզի ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կորիզը հանդիսացող այսօրվա հանրապետությունը՝ Հայաստանը, բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունենա անվտանգության հզորացման, կայունացման ու բարգավաճման համար։

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company