ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելոյթներ

Քաղաքական գործընթաց՝ իրավական հիմնավորումների քողի տակ

01 Նոյեմբեր 2019 ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի պատգամավորական հայտարարությունը՝ հոկտեմբերի 31-ին կայացած Ազգային Ժողովի լիագումար նիստի օրակարգային «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

«Հարգելի գործընկերներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ,

Նախ ողջունում եմ այս նախաձեռնությունը, նկատի առնելով մեր հասարակական դաշտի ակտիվությունը: Առաջին անգամ մեր հայրենակիցները օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, ԱՀ Ազգային Ժողով են ներկայացրել «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» oրենքի նախագիծ:

Ես կանգ չեմ առնի ոչ ընթացակարգի, և ոչ էլ օրինագծի իրավական գնահատումներին: ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն իր պաշտոնական տեսակետն ունի այդ առումով:

Սակայն նպատակահարմար եմ գտնում կատարելու մի քանի դիտարկումներ:

Եվ այսպես`

Հարցի ակտուալությունը.

Որքանով է այն այսօր ակտուալ և քննարկելի նյութ: Այստեղ կարելի է հետևյալ մոտեցումները ցուցաբերել. իսկ երբ՞ քննարկել այն, ինչու՞ ոչ այսօր, ինչու՞ չօգտագործել ներկա քաղաքական պահը մեր որդեգրած նպատակները իրագործելու համար: Ահա այստեղ խիստ կարևորվում են այն իրավական և քաղաքական այն բաղադրիչները, որոնք իր մեջ պարունակում է այս նախագիծը, ինչպես նաև այն հիմնավորումները, որոնք ներկայացված են օրինագծին կից, և որոնք ի հայտ են եկել քննարկումների ընթացքում:

Հարցի ամբողջական պատկերը ստանալու համար պետք է կատարել ևս մեկ հաստատում, ինչպիսի՞ ընթացք է ունեցել այս օրինագծի ամբողջականացումը և ԱԺ ներկայացնելը, և ինչ նպատակ է այն հետապնդում: Իմ ընկալմամբ ու գնահատմամբ, այն եղել է բացառապես քաղաքական գործընթաց՝ իրավական հիմնավորումների քողի տակ, ասել է թե իրավական այս նախաձեռնությունը ունի քաղաքական հստակ նպատակ:
Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել տարբեր հարցազրույցներից, հանդիպումներից, նախաձեռնող խմբի ներկայացուցիչների ստորագրահավաքի ժամանակ հնչեցրած բացատրություններից. Օրինակ

«անհրաժեշտ է կատարել իշխանափոխություն, գործող իշխանություններին ուղարկել տուն, Հայաստանի հետ վերջնական միավորվել և միացման գաղափարին ու գործընթացին վերջակետ դնել, ուժեղացնել մեր անվտանգության համակարգը» և այլն: Այս կարգի մեկնաբանություններ են հիմնականում հրամցրել մեր քաղաքացիներին ովքեր կարծես թե համոզմունքով են իրենց ստորագրությունները դրել առաջարկների փաթեթի տակ:

Այս ամենի տակ կան մի շարք մտահոգություններ ու վտանգներ որոնց մասին փորձեմ իմ տեսակետները ներկայացնել:

Նախ պիտի արձագանքենք, որ այս գործընթացը միակողմանի էր, նախաձեռնող խմբի ներկայացուցիչների կողմից որևէ քննարկումներ չեն եղել ՀՀ-ի որևէ պատկան մարմինների՝ օրենսդիր, գործադիր, դատաիրավական և քաղաքական դաշտի ներկայացուցիչների, հետ Չպետք է մոռանալ, որ հարցը վերաբերվում է ՀՀ-ում ընտրական իրավունքով օժտված քաղաքացիներին:

Ըստ իս գործընթացը ամբողջապես ստվերի տակ է առնում 1991 թ. սեպտեմբերի 2-ի ԼՂՀ հռչակագրի և 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով մեր որդեգրած քաղաքական կուրսը, ասել է թե հարցականի տակ է առնվում վերջին 28 տարիների անցած մեր քաղաքական ճանապարհը, լուրջ հարված հասցնում մեր սուբյեկտայնությանը: Կասկածներ չառաջացնելու համար մեկ անգամ ևս հստակեցնեմ, որ մենք հավատարիմ ենք մեր ռազմավարական սկզբունքներին ու նպատակներին, որ որդեգրել ենք 1988 թ-ին՝ Արցախի վերամիավորմանը Մայր Հայաստանին, իսկ 1991 թ-ի որդեգրած գիծը այդ ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունն է:

Ընտրելու և ընտրվելու իրավունքի մասին, ինչպես կարող ենք մենք ընտրվելու իրավունք տալ որևէ մեկին, առանց ընտրելու իրավունքի: Հարցի առնչությամբ բավականին ծավալուն մեկնաբանություն է տրաված ՀՀ Ազգային ժոպպpղովի պատվերով մի խումբ իրավագետների հիմնավորումների մեջ, որով փաստում են, որ «առանց ակտիվ ընտրական իրավունք ունենալու, անձը չի կարող օժտվել պասիվ ընտրական իրավունքով»:

Մենք հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ ենք ունեցել ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում: Պիտի ասեմ, որ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հիմնավորումներն ու պատասխանները բավավար հիմքեր չունեին և համոզիչ չէին: Անշուշտ դա արտացոլվել է նաև հանձնաժողովի տված եզրակացությամբ:

Մեկ կարևոր կետ ևս`օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ դնելուց հետո ես իմ պարտքն եմ համարել կատարելու շրջայցեր ինձ մանդատ տված թիվ 7՝ ընտրատարածքում հանդիպելու իմ ընտրողների հետ: Գրեթե եղել եմ բոլոր համայնքներում: Անկեղծ ասեմ, հետաքրքիր և անկաշկանդ մթնոլորտի հանդիպումներ էին, որին ներկա էին նաև ստորագրահավաքի մասնակիցներ: Ելույթիս սկզբնական մասում ներկայացված հիմնավորումների և տեսակետների մի մասը հենց ձևավորվել են այդ հանդիպումներից: Ես խոստացել եմ որոշ կարծիքների մասին բարձրաձայնել այս ամբիոնից, նրանց պատճառաբանությունները և ստորագրահավաքին մասնակցելու դրդապատճառները բացահայտելու: Ստորագրահավաքի մասնակիցների մի մասը, չթաքցնելով իրենց պահանջները. «Դժգոհում են իշխանություններից, սոցիալական հիմնախնդիրների լուծում չստանալուց, իրենց համայնքներում պետության կողմից նվազ ներդրումներ անելուց և այլն:

Իհարկե ես չկապակցելով բուն օրինագիծը այդ դժգոհություններին, տալով բացատրություններ ու մեկնաբանություններ, կարողացել եմ նաև կառուցողական մթնոլորտ ձևավորել և ստացել իմ ընտրողների մեծամասնության տեսակետը` դեմ քվեարկել օրինագծին: Այդ տեսակետը ինձ մոտ ավելի ամրապնդվեց երեկ Աարցախի Հանրային հեռուստատեսությամբ նախաձեռնող խմբի ներկայացուցչի հետ ունենցած բանավեճից հետո:

Եվ վերջում, Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների մասին` մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը ժամանակին դեմ էր ներկա Սահմանադրության նախագծին, իսկ Սահմանադրական փոփոխություններին կարող ենք անդրադառնալ միայն 2020 թ. համապետական ընտրություններից հետո:

Շնորհակալություն»:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company