Բակո Սահակյանն այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ
07 Նոյեմբեր 2019 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի եւ աշխատակիցների հետ:
Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, եւ հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն