ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հնարավորությունը դեռ սպառված չէ

14 Նոյեմբեր 2019 ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է բողոքի նստացույցն ու այլ գործողությունները՝ պահանջելով Կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախաձեռնության 7-րդ օրը, նոյեմբերի 14-ի առավոտյան, ցուցարարներն ու նրանց աջակիցները իրենց բողոքի գործողություններն իրականացնում էին կառավարության շենքի դիմաց, որի ներսում, այդ ժամին, ընթանում էր կառավարության հերթական նիստը: Երիտասարդները հայտարարեցին, որ իրենց են միացել Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները, Շիրակի պետական համալսարանը, «Ապրիլյան պատերազմի մասնակիցների դիրքապահ հասարակական կազմակերպությունը», ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցություններ, եւ միություններ՝ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Նախորդ օրը, ի նշան ցուցարարների հետ համերաշխության, մեկօրյա գործադուլ էին հայտարարել ԵՊՀ ավելի քան 55 դասախոսներ, որոնք նաեւ ստորագրել էին համապատասխան հայտարարության ներքո: Կրթական ու գիտական ոլորտի մի շարք պատասխանատուներ, նույն օրը հանդես եկան նաեւ մամուլի ասուլիսով: Ասուլիսի մասնակիցների թվում էին ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմության, Գրականության եւ Լեզվի ինստիտուտների տնօրենները, Երեւանի պետական Համալսարանի պատմության եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների դեկանները, ԵՊՀ Հայոց պատմության եւ Հայոց լեզվի ամբիոնների վարիչները, ինչպես եւ Հայաստանի գրողների միության նախագահը: Անհրաժեշտ համարեցինք թվարկել այս ցանկը արձանագրելու համար, որ Հայոց լեզվի ու գրականության կրթական ու գիտական ոլորտների պատասխանատուները, արտահայտելով նաեւ իրենց ղեկավարած հաստատությունների գիտակրթական մտավորականության տրամադրությունները, դրականորեն արձագանքեցին երիտասարդների բողոքին եւ խոր մտահոգություն փոխանցեցին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Բացի ոչ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց պատմության, լեզվի ու գրականության դասընթացների ոչ պարտադիր հայտարարելն ու դրանց դասավանդման խնդիրը ԲՈւՀ-երի տնօրինության հայեցողությանը թողնելը, գիտանականները մատնանշեցին օրենքի տվյալ նախագծում առկա այլ անընդունելի «նորարարություններ» եւս: Մասնավորապես փոխվում է բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավար կազմերի ձեւավորման կարգը եւ, ըստ էության, այն ամբողջովին վերահսկելի է դառնում իշխանությունների կողմից: Ինչպես նշում էին գիտնական-մանկավարժները տվյալ կարգն այդչափ կենտրոնացված ու վերահսկելի չի եղել անգամ խորհրդային ժամանակներում: Իր հերթին լրջագույն հարված է ստանում Գիտությունների ազգային ակադեմիան, որի ինստիտուտները պատրաստվում են կցել բուհական ամբիոններին: Օրենքի նախագիծն ունի այլ անընդունելի առաջարկներ եւս:

Հայաստանի վարչապետը, հաշվարկ անելով իր հեղինակության վրա, օրեր առաջ փորձեց տեղի ունեցողի պատասխանատվությունը ստանձնել եւ «Փրկել» իր նշանակած սուպեր նախարարին: Երկրում ավտորիտար ռեժիմ հաստատող վարչապետը թերեւս մտահոգ է, որ իր մեկ զիջումը կարող է թուլության նշան համարվել եւ խանդավառել հանրության դժգոհ հատվածին ու ընդդիմությանը: Կարծես մոռացված է դեռ մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած «հեղափոխության» ժողովրդային բնույթը, ինչպես եւ խոստումները, թե այսուհետ ժողովուրդն է իրեն վերաբերող ամեն որոշում կայացնելու: Եթե խոստումներն այսքան կարճ կյանք չունենային Վարչապետը հավանաբար չէր հայտարարի, թե եթե 10 հազար մարդ էլ բողքի ինքը նախարարին չի ազատի պաշտոնից: Նախարարն իր հերթին չէր ասի, թե հրաժարական կտա, եթե ինքը որոշի, որ լավ չի ղեկավարում: Փաստ է, որ մարդիկ բոլորովին այլ կերպ էին դատում ոչ հեռավոր անցյալում:

Դաշնակցության երիտասարդական միությունը, աջակցությամբ հանրության, մտավորականության, հասարակական ու քաղաքական ուժերի մի մեծ շերտի շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, սրա մեջ տեսնելով ազգային ու մշակութային կարեւորագույն արժեքների դեմ ձեռնարկվող կործանարար քաղաքականության կանխումը: Նոր եւ ավելի խելամիտ նախարարը հնարավորություն կունենա սրբագրել իր նախորդի սխալները եւ իր գործունեությունը բխեցնել ինքնության ու անվտանգության հիմնասյուներ հանդիսացող ազգային արժեքներից:

Այլապես հասարակության համար կամաց-կամաց բացահայտվում է նաեւ երկրի Վարչապետի նոր կերպարը եւ եթե նա ամեն ինչի պատասխանատվությունը պիտի ստանձնի, ապա հեռու չպետք է համարել այն օրը, երբ հասարակական պահանջ կդառնա եւ վերջինիս հրաժարականի հարցը:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ապա այն միանգամից չի ծագել եւ մեկ պատճառի հետեւանք չէ: Ավանդական բարոյական, հոգեւոր ու մշակութային արժեքներ դավանող գրեթե 100-տոկոսին մոտեցող հասարակությանը նոր իշխանության եկած ուժը անընդհատ փորձում է պարտադրել օտարածին, ու անընդունելի արժեքներ: Այդպիսի մտադրությունների մասին տվյալ ուժը չի խոսել նախընտրական շրջանում եւ հետեւաբար անհեթեթություն է անբնական նախաձեռնությունները արդարացնել ընտրություններում ստացած վստահության քվեով: Ի վերջո այս մարդիկ հայ ընտանիքների ու հայ հասարակության ծնունդ են եւ ոչ միայն պետք է լավ պատկերացնեն հանրության տրամադրությունները, այլեւ պետք է լինեն այդ հանրության պատվերի իրականացնողները:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Նախարարը, կառավարման ոչ երկար ժամանակահատվածում, հասցրել է զգալիորեն իջեցնել ղեկավարած չորս կարեւոր ոլորտների գործունեության ու զարգացման արդյունավետությունը, կասեցրել է կրթության գերազանցության ազգային ծրագիրը, լուծարել է Կրթության ազգային ինստիտուտը ՝ մասնավորապես կասեցնելով ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը, նախաձեռնել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը: Ֆինանսական միջոցների սահմանափակության պատճառաբանությամբ փակվել են մանկապատանեկան մի քանի պարբերականների հրատարակություններ: Համբերության բաժակը լցվեց վերոհիշյալ օրենքի նախագծի ի հայտ գալուց, ինչպես եւ հայի հոգեկարտվածքին ու բարոյական արժեքներին անհարիր բեմադրության եւ ֆիլմի համար զգալի ֆինանսական միջոցների հատկացման պատճառով: Հասարակության, պարզ քաղաքացու համար անհասկանալի է մնում, թե պատերազմների ու դժվարությունների եռեսունամյա դրամատիկ ճանապարհ անցած երկրի համար ինչո՞ւ է կարեւորվում ոչ թե հերոսական անձերի ու իրադարձությունների գովերգումը, այլ հոգեկան տվայտանքները, հայրենիքից ու քաղաքացիությունից հրաժարված, հայկական սպորտին լուրջ վնասներ հասցրած սեռափոխվածի անձի:

Կարելի է հասկանալ եւ հպարտանալ, որ այսօրվա հայ երիտասարդության բացարձակ մեծամասնության համար հարազատ են մնում իր պատմությունը, լեզուն ու մշակույթը եւ նա չի ցանկանում այլասերվել, եթե անգամ այդ այլասերությունը իր տուն են ուզում ներմուծել Ամերիկայից, Եւրոպայից կամ մեկ այլ վայրից:

Ինչպես երեւում է Հայաստանի երիտասարդ իշխանությունը ինչ-ինչ հաշվարկներով փորձում է ձգել ժամանակը հուսալով, որ ըմբոստության ալիքը կմարի: Բայց սա խաբուսիկ հույս է, որ ցավոք հետեւանք է շատ կարճ ժամանակում իրականության զգացողության կորստի: Երկրի անփորձ, բայց չափազանց ինքնավստահ իշխանավորները չեն զգում ամեն օր փոփոխվող իրականությունը եւ տղայական հոխորտանքով փորձում են ապացուցել սեփական ամենազորությունը, ինչը արել են նաեւ իրենցից առաջ եղած իշխանություններ: Այնուամենայնիվ վիճակը բարեփոխելու հնարավորությունները սպառված չեն եւ այդ հնարավորություններից մեկն էլ հանրության անունից, ՀՅԴ երիտասարդական միության եւ երիտասարդական-ուսանողական հանրույթի բաձրացրած խնդիրներին, լուծում տալն է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company