Դա երիտասարդական միության ակցիան էր, իրենք սկսել են, իրենք շարունակում են
03 Դեկտեմբեր 2019 Սրանից մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով քաղաքացիներ դատարանների մուտքերն էին շրջափակել, ոստիկանության կողմից դատարանների մուտքներն ազատելու որևէ փորձ չտեսա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։«Եթե մենք օրենքի երկիր ենք կառուցում, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Երիտասարդները հավաքվել էին և խաղաղ ակցիա էին իրականացնում»,-նշեց նա։

Դիտարկումներին, որ ավագ ՀՅԴ-ականներն են օգնում երիտասարդներին, թե ինչ կարելի է անել, Խաչատրյանն արձագանքեց․ «Մեր երիտասարդները քաղաքականապես բավականաչափ հասուն մարդիկ են, իրենք իրենց քայլերը կարող են կշռադատել։ Ոչ մեկս մեր երիտասարդների հետևում չենք թաքնվում, դա երիտասարդական միության ակցիան էր, իրենք սկսել են, իրենք շարունակում են»։