Սուպերնախարարն արդեն քաղաքական դիակ է
03 Դեկտեմբեր 2019 ԿԳՄՍ սուպեր նախարարը ոչնչացվեց, նա արդեն քաղաքական դիակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։
«Ես զարմանում եմ՝ ժողովրդի անունից շարունակ խոսող իշխանությունը, որը փողոցներ փակելով եկավ իշխանության եւ հայտարարեց, որ Հայաստանի յուրաքանչյուր ոք երկրի վարչապետ է, եւ շարունակ խոսում է ժողովրդի անունից, այսօր այսպիսի քայլի դիմեց։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի սուպերնախարարին բարեկիրթ ձեւով մեր երիտասարդներն իրենց պահանջները ներկայացրին՝ բովանդակային քննությամբ, հիմա ապշեցուցիչ ու ծիծաղելի է նման անհարգալից վերաբերմունքը։ Թաքնվել հարյուրավոր ոստիկանական պատնեշի հետեւում՝ ծիծաղելի է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Ըստ Գալստյանի՝ ԿԳՄՍ նախարարը բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսելու քաջություն չի ունեցել. «Ինձ համար ԿԳՄՍ սուպեր նախարարը ոչնչացվեց, նա արդեն քաղաքական դիակ է։ Նրա չներկայանալը, այսպիսի պահվածք դրսեւորելը ողորմելի է ու ճղճիմ։ Անհամաչափության հարց անգամ չկար, 20 ցուցարար էր եւ հարյուրավոր ոստիկաններ։ Ուղղակի զավեշտ է սա, արդյոք իշխանությունը վախեցա՞ծ է անզեն երեխաներից։ Նրանք արժեքների պաշտպանության համար էին պայքարում»։