ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ հեռացվեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը

04 Դեկտեմբեր 2019 Հայաստանի Առաջին Հանրապետության ոչ միայն հոգևոր, այլև նյութական ժառանգությունը մեզ համար արժեք է, որի պատշաճ խնամքը, արժևորումն ու փոխանցումը սերունդներին՝ բոլորիս պարտքն է. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը, ով նաև շնորհակալություն հայտնեց «Տաշիր-Պիցցա» սննդի սպասարկման ցանցի տնօրինությանը՝ իրենց նախաձեռնությանը ջերմորեն արձագանքելու և «Տաշիր-Պիցցայի»՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող երևանյան սրահներից մեկի «Տաշիր-Պիցցա» վերտառությամբ ցուցատախտակը հանելու համար:

Հիշեցնենք՝ նշված հասցեի շենքը, որտեղ ներկայումս գտնվում է «Տաշիր-Պիցցայի» սրահներից մեկը, համարվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդանշող նյութական մշակույթի նմուշներից մեկը, որտեղ 1918-1920 թթ. տեղակայված էր հանրապետության կառավարությունը և այն նույն պատշգամբից, որի որի ներքևում տարիներ ի վեր կախված էր «Տաշիր-Պիցցայի» ցուցանակը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ընթերցել է Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով Հայաստանի անկախության մասին:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն, հանդես գալով նշյալ ցուցատախտակը հանելու և այն բոլորովին այլ բովանդակությամբ ցուցատախտակով փոխարինելու նախաձեռնությամբ, 2019 թ. հոկտեմբերի 2-ի թվագրումով նամակ էր ուղարկել «Տաշիր-Պիցցայի» տնօրինությանը՝ խնդրելով հանել նշյալ ցուցանակը: Քաղաքային կոմիտեի նախագահ Գ. Մուշեղյանի ստորագրությամբ հիշյալ նամակում նաև առաջարկվել էր «Տաշիր-Պիցցայի» տնօրինությանը՝ նշյալ ցուցանակի փոխարեն այնտեղ տեղադրել շենքի ու պատշգամբի պատմական արժեքն արտացոլող ցուցանակ կամ հայտարարություն:

«Երեկ մենք նոր նամակներով դիմել ենք և՛ «Տաշիր պիցցայի» տնօրինությանը՝ հայտնելով շնորհակալություն, և՛ Երևանի քաղաքապետին, որով առաջարկում ենք՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեին տալ թույլտվություն, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության շենքի, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի դիմաց սեփական միջոցներով տեղադրենք համապատասխան ցուցանակներ», նշում է Գ. Մուշեղյանը:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահը նաև տարօրինակ է համարում այն փաստը, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրճվալից գրառումներ են անում՝ հայտարարելով, որ նշյալ ցուցանակի հեռացումը կատարվել է սեփական քաղաքական ուժի նախաձեռնությամբ:

«Եվ այսպիսի հայտարարությունների հեղինակները իշխանության ներկայացուցիչներն են, որոնց քաղաքական թիմի անդամներն ամեն օր ոտնձգություններ են կատարում մեր ազգային արժեքների դեմ: Կարո՞ղ է որևէ մեկը հավատալ, որ այլասերում քարոզող ներկայիս իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ այնպիսի «ճոխություն», ինչպիսին Առաջին Հանրապետության խորհրդանիշ հանդիսացող նյութական արժեքների արժևորումն է», – զարմանքով իր խոսքը եզրափակեց Գ. Մուշեղյանը:

Կից ներկայացվում են նշյալ նախաձեռնություններին առնչվող համապատասխան փաստաթղթերը.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company