ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Դաշնակցությունը կգնա իր ճանապարհով

16 Դեկտեմբեր 2019 Նիկոլ Աղբալյան ուսանողական միության մի խումբ անդամների արտաքսումն ու հրաժարականը ոմանց համար առիթ ծառայեց խոսելու հրապարակ նետված, ՀՅԴ-ին առնչվող, հարցերի վերաբերյալ՝ օրակարգեր հստակեցնելու մասին: Իրականում սա կեղծ եւ քննարկման անհրաժեշտություն չպահանջող հարցադրում է: Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումները բանաձեւվել են ՀՅԴ Ընդհանուր, ինչպես եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն վերջին ժողովների կողմից, իսկ սրանցից բխող մարտավարական բնույթի անելիքները մշտապես ծրագրում են կուսակցության վերին մարմինները: Իհարկե ՀՅԴ-ի համար դոգմաներ չկան, կարող են տեղի ունենալ նոր քննարկումներ եւ ռազմավարական ու մարտավարական բնույթի նոր հստակեցումներ, բայց այն պարագայում, եթե ազգային ու պետական կյանքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ եւ մոտեցումների վերանայման անհրաժեշտություն կա: Այդպիսիք անցնող ժամանակահատվածում չեն եղել հետեւաբար եւ վերարժեւորումների անհրաժեշտություն չի զգացվում՝ նույն իշխանությունն է, իր վարած քաղաքականությամբ, եւ նույն Դաշնակցությունը՝ այդ քաղաքականության նկատմամբ վերաբերմունքով:

Այստեղ ցանկանում եմ տեսական մակարդակի վրա մի հարց պարզաբանել՝ արդյո՞ք այն ինչ Դաշնակցության մոտեցումն է միակ ճշմարտություն է եւ պետք է պարտադիր լինի ողջ հայ ժողովրդի ու համայն աշխարհի համար: Իհարկե այդպես չէ՞ օրինակ ոմանք շատ լրջորեն համոզված են, թե Նիկոլ Փաշինյանը թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն է իրականացրել Հայաստանում եւ հիմա բարեփոխում, հզորացնում է երկիրը: Պատահել է նույնիսկ, որ Նիկոլ Փաշինյանին Արամ Մանուկյանի պատմուճանն են հագցրել: Ինչ կա որ, ինչպես սովորեցնում է ժողովրդավարության կանոններից մեկը՝ յուրաքանչյուրն իր տեսակետն ունենալու իրավունքն ունի: Աշխարհի բոլոր դաշնակցականներն էլ հետեւում են այն տեսակետին, որն ամրագրվել է կուսակցական մեծամասնության կամքով: Եւ եթե, օրինակ, որոշ ուսանող երիտասարդներ համամիտ չեն կուսակցական մեծամասնության տեսակետի հետ՝ իրենց բարի ճանապարհ, ազատ են գնալու ուր կցանկանան, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի թիմին կամ վերջինիս համակրողներին միանալու: Իհարկե ես այս մասին գրում եմ ոչ թե ուրախությամբ կամ չարախնդությամբ, այլ ցավով, որովհետեւ, ինչպես վստահ եմ տեղյակ են բոլոր նախկին ու ներկա Դաշնակցականները, մեր կուսակցությունը ընտանիք է եւ հետեւաբար, որքան հեշտ է նոր մարդկանց սեփական ընտանիք ընդունելը, նույնքան էլ ցավոտ է տան դռները ընտանիքի անդամների վրա փակելը: Բայց ելքն այս է, այլապես այլընտրանքը կլիներ այն, որ կամ օջախիդ մեջ ընտանեկան դավաճանությունը հանդուրժեիր կամ, ինչ որ մարդկանց ցանկությամբ, ընտանիքը քարշ տայիր օտարի մոտ ծառայության: Դաշնակցականները, վերածննդի ռահվիրանների նման, միշտ գիտակցել են, որ իրենց ստեղծածը իրենցից մեծ բան է, հետեւաբար կուսակցությունը չի կարող զոհաբերվել անձերի կամքին ու քմահաճույքին: Առավել եւս եթե, այսպես կոչված տարակարծությունը, համազգային մտահոգության արդյունք չէ, այլ հետապնդում է մասնավոր եւ խմբային նեղ շահեր:

1938 թվականին ՀՅԴ 13-րդ Ընդհանուր ժողովում զեկուցվում է, որ ընկեր Գարեգին Նժդեհը դրսեւորում է խմբակայնություն եւ ինքնագործունեություն: Բարձրագույն ժողովին տեղեկացվում է, որ համապատասխան մարմինն ընկերոջը կանչել ու զգուշացրել է արարքի հարցով, իսկ վերջինս ներողություն է խնդրել՝ խոստանալով վերջ տալ այդ գործունեությանը, բայց հետո շարունակել է նույն կերպ: Ժողովը որոշում է հեռացնել շարքերից Նժդեհին, որովհետեւ Նժդեհը, արժեք էր, բայց ոչ Դաշնակցությունից մեծ արժեք, մանավանդ իր անելիքի առումով: Կուսակցությունը մեկ անգամ արդեն ընկերոջը խնայել էր 1921 թվականին, հենց նրա անձը նկատի ունենալով:

Եւ սա նման միակ օրինակը չէ: Կամ այս կուսակցությունը, հանուն հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, պետք է պահպանի իր կազմակերպական ուժը կամ պետք է մատաղ արվի օրվա իշխանություններին, ինչպես ժամանակին ցանկություն ունեցողներ կային, որ այն զոհաբերվի Լեւոն Տեր Պետրոսյանի պատկերացումներին:

Ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնում, թող յուրքաքանչյուրը գնա իր ճանապարհով, կյանքը մեկ անգամ է տրվում եւ չարժե այն ապրել աններդաշնակության ու կեղծիքի մեջ: Դաշնակցությունն էլ կգնա իր ճանապարհով՝ իր հավատավորների հավատքի ուժով:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company