ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Լիբանանահայութիւնը 137.573.000 Լ. Ո. Նուիրաբերեց Լիբանանահայութեան

20 Դեկտեմբեր 2019 137.573.000 Շնորհակալութիւն

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Լիբանանի դաժան այս օրերուն, Լիբանանի հայութիւնը ցնծութիւն ապրեցաւ երէկ ամբողջ օրը:

Հայկական երեսփոխանական պլոքին նախաձեռնութեամբ «Միասնաբար ուրախացնե՛նք հայ ընտանիք մը» նուիրաբերումի արշաւը գլեց ու անցաւ ակնկալութեան շեմը, եւ հայութիւնը անգամ մը եւս փաստեց, որ իր հպարտութիւնն ու արժանապատուութիւնը անշրջանցելի պատուանդաններ են, եւ ոչ ոք կրնայ ընկճել ու խուճապի մատնել զինք:

Պէտք էր երէկ տեսնել «Շաղզոյեան» կեդրոնի եռուզեռը առաւօտեան ժամը 10:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 6:00: Հոն էին աշակերտն ու մամիկը, հոն էին ուսուցիչներն ու բանուորները, հոն էին գործատէր մարդիկ ու պարզ պաշտօնեաներ, հոն էր մեր հայ երիտասարդութիւնը, հոն էր կամաւոր բանակը հայուհիներու, հոն էին մեր ժողովուրդին բարեկամ արաբ քաղաքացիներ:

Բայց մանաւանդ հոն էր հայու նուիրաբերումի ոգին, միասնաբար մէկ բռունցք ըլլալու վճռակամութիւնը:

Ամանորի առիթով հայ ընտանիք մը ուրախացնելու նուիրաբերումի արշաւի յաջողութիւնը, տասնամեակներ ամբողջ Լիբանանի հայութեան աւանդութեան մաս կազմող մէկ նոր նախաձեռնութիւն է, որ կու գայ միանալու մեր ժողովուրդը ամուր եւ անընկճելի կամքով պահելու հաւաքական ճիգին:

Վստահ ենք, որ հաւաքուած նուէրներու գումարը պիտի բարձրանայ յառաջիկայ օրերուն եւս, եւ Լիբանանի մէջ կամ Լիբանանէն դուրս ապրող հայորդիներ անպայման պիտի ուզեն մաս կազմել ուրախութիւն տարածելու, ժպիտ բաշխելու, ամրութիւն կերտելու հաւաքական զօրակցութեան արշաւին:

Շնորհակալութի՛ւն բոլորին անխտիր:

Բոլոր անոնց, որոնք չնչին գումարով կատարեցին իրենց նուէրը:

Բոլոր անոնց, որոնք մեծագումար մասնակցութիւն ունեցան:

Շնորհակալութի՛ւն անոնց, որոնք հոգիով ու սրտով եղան մեզի հետ, բայց չկրցան այս անգամ նուիրել:

Շնորհակալութի՛ւն տակաւին այն հայորդիներուն, որոնք նմանօրինակ նպատակներու կը կատարեն նուիրատուութիւններ այլ հաստատութեանց կամ միութեանց ճամբով:

Շնորհակալութի՛ւն մեր կամաւորներուն:

Մեր սքանչելի ժողովուրդին 137.573.000 շնորհակալութի՛ւն:

Ու ճիգը պիտի շարունակուի:

Պիտի շարունակուի աշխատանքը հաւաքական զօրակցութեան, հաւաքական գօտեպնդումի եւ հաւաքական ամրութեան ի խնդիր:

Պիտի չտկարանանք:
Պիտի չընկրկինք:
Պիտի չընկճուինք:
Պիտի մնանք ամուր, ինչպէս միշտ:

Լիբանանահայութիւնը 137.573.000 Լ. Ո. Նուիրաբերեց Լիբանանահայութեան

Դեկտեմբեր 18-ի առաւօտեան ժամերէն մինչեւ երեկոյ լիբանանահայութիւնը խուռներամ մասնակցութիւն բերաւ «Միասնաբար ուրախացնե՛նք հայ ընտանիք մը» թեմայով ռատիոթոնին` ընդառաջելով Հայկական երեսփոխանական պլոքի կոչին:

Հերթական անգամ լիբանանահայութիւնը իր հոգեւոր, ազգային, միութենական, կրթական, մշակութային, ուսանողական եւ երիտասարդական շրջանակներով հաւաքաբար զօրակցեցաւ լիբանանահայ համայնքի կարիքներուն հասնելու հրամայականի կատարման նախաձեռնութեան:

Ժողովրդային տարբեր խաւերու ինքնաբուխ մասնակցութիւնը ներհամայնքային առումով ամէնէն տպաւորիչ ձեւով յաջողցուց իրարօգնութեան հաւաքական զօրակցութիւնը:

Հայկական երեսփոխանական պլոքը շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր նուիրատուներուն անխտիր, ռատիոթոնին լծուած կամաւոր փաղանգներուն, որոնք անգամ մը եւս ընդառաջեցին հայ ընտանիքներ ուրախացնելու ազգային-մարդկային կոչին` վերահամոզելով բոլորս, որ սփիւռքի կեդրոնական հանգամանք վայելող լիբանանահայութիւնը ամբարած է տարբեր տեսակի տագնապներ յաղթահարելու կամքը, ունակութիւնը եւ վճռակամութիւնը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ՊԼՈՔ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company