ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Վահանն ապրում է՝ քանի կա Դաշնակցությունն իր տեսլականով

28 Դեկտեմբեր 2019 Ես հերքում եմ այն միտքը, որ անփոխարինելի մարդիկ չկան. Վահանն իր տեսակով, իր նշանակությամբ, առաքելությամբ և նաև հենց իր բացակայությամբ իսկապես ցույց է տալիս՝ լինում են անփոխարինելի մարդիկ, և Վահանն այդ անփոխարինելին է. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան 5-րդ տարելիցին նվիրած հիշատակի արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

Հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, երկարատև ու ծանր հիվանդության մեջ Գերմանիայում իր մահկանացուն կնքեց Վահան Հովհաննիսյանը։ Երևանի Կենտրոնական գերեզմանատանն ամփոփված նրա շիրիմին այցի եկած հարազատները, կուսակցական – գաղափարական ընկերներն ու մտերիմները վերստին հիշում և արժևորում են մեծանուն գործչի անցած ուղին։

«Հինգ տարի է, որ Դաշնակցության մեջ որոշումներ են կայացվում առանց մեր ընկերոջ, և հաճախակի՝ դժվար որոշումներ։ Մենք շատ կուզենայինք, որ ընկեր Վահանն այդ որոշումների մեջ իր ներդրումն ունենար, իր ճկուն միտքը, իր նուրբ հումորը, իր արադարացի դիրքորոշումն արտահայտեր», – նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ու փաստեց. Վահան Հովհաննիսյանը դեռ Դաշնակցության՝ Հայաստան վերադարձից շատ առաջ էր իրենց հետ, քանի որ նրա հայրը (երջանկահիշատակ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խմբ.) կանգնած էր ՀՅԴ հայաստանյան կառույցի վերստեղծման ակունքներում։

«Վահանի տեղը շատ ենք զգում բոլորս՝ և՛ մենք, որ իր ընկերն ենք, զինակիցն ու գաղափարակիցը, և՛ մեր պետականությունը։ Եվ ինչքան մեր պետությունն ապրում է մարտահրավերների, տագնապների և խռոված իրականության մեջ, այնքան Վահան տեսակի բացը, նրա քաղաքական ու մարդկային կարոտը թանձրանում է։ Մենք միշտ ներքին զրույց ունենք Վահանի հետ՝ ինքը ոնց կմտածեր, ինքը ինչ կաներ», – օրվա խորհրդին ադրադառնալով՝ նշեց Լիլիթ Գալստյանը։

Վահան Հովհաննիսյանի հիշատակի առիթով բազմաթիվ հրապարակումներ ու արձագանքներ են լսվել նաև սփյուռքից։ Թեհրանի «Ալիք» թերթի «Alikonline.ir» կայքի խմբագիր Արամ Շահնազարյանն այդ կապակցությամբ գրում է. «Հինգ տարի՝ առանց ընկեր Վահանի… Պատկերացնելն էլ է դժւար, հինգ տարի՝ առանց Վահան Յովհաննիսեանի: 2014 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, արդի հայ քաղաքական միտքը կորցրեց իր ամենավառ անհատականութիւններից մէկին՝ Վահան Յովհաննիսեանին:

Հայ հասրակական-քաղաքական միտքը մի բան էր Վահան Յովհաննիսեանով, մի այլ բան՝ առանց նրա: Նույնն է նաեւ մեր ընտանիքի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պարագային:

Քաղաքական դաշտին իրենց «թաւշէ» ներկայութիւնը պարտադրող անհասցէների, կամ էլ ՄԱՐԴԱՑԱԾ ՅԻՍՈՒՍ ձեւացող «նւիրեալների», «յեղափոխականների» եւ «ազատամիտների» գինարբուքի մեր գորշ օրերում, առաւել քան երբեւէ զգացւում է ընկեր Վահանի՝ նմանը չունեցող ինտելեկտի, սկզբունքայնութեան եւ գաղափարականի բացառիկ կերպարի կարիքը»:

Հնգամյա հեռավորությունից՝ Լիլիթ Գալստյանն այսպես է բնորոշում Վահան Հովհաննիսյանին. «Վահանն ազգային – պետական գործիչ էր, ում կարիքը հայոց պետականությունը շատ ունի, մանավանդ՝ այս օրերին, երբ կքված մեջքով է ապրում մեր պետականությունը, որոհետև Վահանի խոսքը վերքը սպիացնող էր, Վահանը ճիշտ ախտորոշողն էր, նա նույնիսկ իր քաղաքական հումորով, պետական մարդուն բնորոշ հայրապետական բարձր զգացողությամբ քաղաքական այլ բևեռում գտնվող մարդուն առանց թշնամանքի (ինչը մեր օրերում ծաղկում է ապրում) ճիշտ ճանապարհը ցույց տալու ձև ուներ»։

Վահան Հովհաննիսյանի մեկ այլ ընկեր՝ Պարույր Սանթրոսյանը, հիշատակի օրվա նախօրյակին գրել է. «Վաղը կգնամ Վահանի գերեզմանին` արդեն 5-րդ տարին անընդմեջ։ Ահագին մարդ ներկա կլինի, երևի։ Կխոսեն, կհիշեն, կտխրեն։ Վերջին տարիների դեկտեմբերի 28-ին ես լռում եմ։ Հատկապես կլռեմ այս տարի։ Հետո, չնայած չեմ խմում, բայց հաստատ մի բաժակ կխմեմ` էլի լուռ, մենակ։ Ու քանզի մարդիկ անցել են բոլոր բարոյական սահմանները, գուցե գտնվեն այնպիսիք, ովքեր վաղը Վահանին էլ կհայհոյեն։ Չեմ զարմանա։ Ի վերջո, եթե օրդ հայհոյանքով ես սկսում, ինչ տարբերություն ում կհայհոյես` տղամարդու թե կնոջ, մանկավարժի թե ֆուտբոլիստի, կյանքին հրաժեշտ տված մարդուն թե առկա մաղձից հեռացածներին երանի տվողին։ Ու կսպասեմ, որ գա էն օրը, երբ կգնամ Վահանի գերեզմանին հետը զրուցելու ու չլռելու։ Շատ բան կա պատմելու…»։

«Վահանի մեջ ազգային խիղճը կար, որի պակասը մենք բոլորս ենք զգում, որովհետև Վահանը մեր լավ տեսակի երակից էր գալիս։ Լավ տեսակի երակ ասելով նկատի ունեմ ազգի ցավով ապրող Խորենացուց մինչ այսօրվա քաղաքացին, ով կրում է մեր ինքնության պատասխանատվությունը», – Yerkir.am-ին շարունակեց իր մտորումները փոխանցել ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ընդգծելով. չափազանց շատ է զգում նաև Վահան Հովհաննիսյան մարդկային տեսակի բացը. «…որովհետև ինքն իմ կուսակցական և գաղափարական ընկերոջից զատ նաև մարդկային ընկերն էր՝ հարազատ տեսակ, ում հետ լինելը քեզ ուժ և համոզում էր տալիս, ինքդ քո ճշմարտացիության մեջ կասկածելու առիթ չէր տալիս, և Վահանի հետ իսկապես կարելի էր «պարտիզանության» գնալ»։

Իսկ այդպիսի «պարտիզանական ճակատները» քիչ չեն եղել. Լիլիթ Գալստյանը հիշում է՝ ինչ հպարտություն է ապրել ոչ միայն ՀՅԴ կուսակցության համար, այլև մեր պետության համար, երբ Վահան Հովհաննիսյանի հետ եղել է արտաքին ճակատում՝ հիմնադրելով «Եվրանեսթ» խորհրդարանական ձևաչափը։

Վահան Հովհաննիսյանի պետական մտածելակերպը, նրա նուրբ հումորը, ջերմ ընկերասիրությունը արժեքներ են Տարոն Տոնոյանի համար։ Ըստ նրա՝ օր – օրի որքան դժվարությունների ենք հանդիպում, այնքան ավելի է զգացվում Վահանի պակասը։ ՀՅԴ ԳՄ անդամը մշտապես ինքն իրեն հարց է տալիս՝ Վահանը եթե լիներ՝ ինքն ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ լուծում կտար այս կամ այն հարցին։

Տարոն Տոնոյանն այդուհանդերձ, հանձինս ներկա սերնդի, տեսնում է Վահան Հովհաննիսյանի գործի և գաղափարների շարունակողին. «Դժվար է, ինչ խոսք, առանց ընկեր Վահանի, բայց նաև ամոքվում են վերքերը, քանի որ այսօր՝ հինգ տարի անց, մեր շարքերը համալրվում են քաջ երիտասարդներով, նոր Վահան Հովհաննիսյաններով։ Այսօր Վահանի տեղը շատ է երևում, բայց նաև պիտի ասել՝ զուտ ֆիզիկական իմաստով Վահանը հավերժ չպիտի ապրեր, և այստեղ կանգնածները Վահանի գաղափարների հետրևորդներն են։ Վահանը ապրում է՝ քանի կա Դաշնակցությունն իր տեսլականով, վաղվա օրվա հանդեպ իր պայծառ տեսիլքով, այն օրվա, որ պետք է ունենանք մենք՝ թե՛ որպես կուսակցություն, թե՛ որպես պետություն»։

«Վահանը մեր պատմության մեջ այլևս վավերական ներկայություն է». Լիլիթ Գալստյանի հաստատումն է՝ բարձրաձայնված շարունակական մտորումների մեջ։

Վահե Սարգսյան

https://youtu.be/-i7mawvIIL8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company