Դավիթ Իշխանյանի անունը քվեաթերթիկում 8-րդն է, ՀՅԴ-ն՝ 4-րդը
25 Փետրվար 2020
ԱՀ ԿԸՀ ս.թ. փետրվարի 25-ի նիստում համապատասխան լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են վիճակահանություններ, որի ժամանակ որոշվել է ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների անունների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկներում:
Ըստ վիճակահանության արդյունքների՝ ՀՅԴ կողմից ներկայացված ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում լինելու է 8-րդը, իսկ ՀՅ Դաշնակցությունը՝ 4-րդը:
Քվեաթերթիկներում մյուս թեկնածուների և կուսակցությունների տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: