ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՍԴՀԿ-ՀՅԴ-ՌԱԿ Միջկուսակցական Ժողով

27 Փետրվար 2020 Երէկ, չորեքշաբթի, 26 փետրուարին, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Նոր Հաճնոյ գրասենեակին մէջ տեղի ունեցաւ միջկուսակցական հանդիպում մը` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի միջեւ: Ներկայ էին ՍԴՀԿ-էն` ատենապետ Սեպուհ Գալփաքեան, Մարտիկ Ժամկոչեան, ՀՅԴ-էն` ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, Յակոբ Հաւաթեան, Մելիք Գարագաւորեան եւ ՌԱԿ-էն` ատենապետ Սեւակ Յակոբեան եւ Արմէն Վայեճեան:

Ժողովականները քննարկեցին լիբանանեան քաղաքական բեմին վրայ տեղի ունեցած վերջին զարգացումները, ստեղծուած տնտեսական ճգնաժամը, ինչպէս նաեւ լիբանանահայութեան առջեւ ծառացած կրթական, ընկերային եւ տնտեսական զանազան խնդիրներն ու տագնապները:

Քննարկելով քաղաքական օրակարգը` ժողովականները արդարացի համարեցին 17 հոկտեմբերին ծայր առած ժողովրդային բողոքներն ու պոռթկումները եւ նշեցին, որ տագնապէն դուրս գալու միջոցներ կը շարունակեն մնալ կողմերուն միջեւ երկխօսութիւնը, կառավարութեան կողմէ ուսումնասիրուած տնտեսական ծրագիրի մը գործադրութիւնը, ինչպէս նաեւ պետական համակարգին մէջ փտածութեան վերացումը եւ յափշտակուած գումարներու վերադարձը պետական գանձարկղ` դատաիրաւական անկախ համակարգի մը ստեղծումով:

Ժողովականները շեշտեցին, որ Լիբանան հեռու պէտք է պահել արտաքին ամէն տեսակի միջամտութիւններէ եւ ապատեղեկատուութեան ու խեղաթիւրումներու վրայ հիմնուած խուճապային մթնոլորտէ: Փաստը ցոյց տուած է, որ բեւեռացումը երբեք չի նպաստեր ներկայ առաջադրանքներու իրականացման, այլ ընդհակառակն` աւելի կը ծանրացնէ առկայ վատ կացութիւնը:

Իսկ ազգային օրակարգով, որպէսզի ստեղծուած տնտեսական տագնապը չունենայ սուր հետեւանքներ, կենսական նկատուեցաւ, որ համայնքի կազմակերպութիւնները եւ կառոյցները առաւելագոյն դիւրութիւններ ընծայեն համայնքի զաւակներուն եւ զարկ տան ընկերային ու բարեսիրական օժանդակութիւններուն` թեթեւցնելու համար քաղաքայիններուն կրած տնտեսական, կենցաղային, առողջապահական ու ապրուստի ծանր բեռը:

Այս ծիրին մէջ անհրաժեշտ նկատուեցաւ ներկայ փուլին անխախտ պահել լիբանանահայութեան անվտանգութիւնն ու միասնակամութիւնը եւ ճիգ չխնայել երաշխաւորելու լիբանանահայ համայնքի կենսունակութիւնը եւ անոր պատմական դերակատարութեան շարունակականութիւնը:

Միջկուսակցական ժողովը անդրադարձաւ նաեւ պատմութեան ընթացքին Լիբանանի հանդէպ մի՛շտ ալ թշնամական վերաբերմունք որդեգրած, երկար ժամանակ զայն իր լուծին ենթարկած, զայն սովամահ դարձուցած, ծաւալապաշտ ու ցեղասպան Թուրքիոյ` Լիբանանի նկատմամբ որդեգրած նորօրեայ տխուր վերաբերմունքին, որ կը սպառնայ այս անգամ երկրի կայունութեան ու ապահովութեան: Այս իմաստով անհրաժեշտ նկատուեցաւ ցուցաբերել համալիբանանեան զգաստութիւն եւ խոհեմութիւն:

Ժողովը անդրադարձաւ նաեւ հայաստանեան ու արցախեան վերջին իրադարձութիւններուն: Որոշուեցաւ յառաջիկայ հանդիպումին եզրակացնել Հայոց ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման համահայկական ձեռնարկներու մանրամասնութիւնները:

ՍԴՀԿ
ՀՅԴ
ՌԱԿ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company