Պետք է հենվել գրանցած ձեռքբերումների վրա և հետագա աշխատանքները շարունակել
23 Մարտ 2020 Մեր կողմից համապատասխան աշխատանք տանելու դեպքում Արցախում ԱՄՆ ֆինանսավորմամբ այլ ծրագրեր կարող են իրագործվել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ֆինանսական օգնության կրճատման հարցը:
Վահրամ Բալայանի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը պայմանավորված է Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի լոբբիաստական աշխատանքով՝ այդ երկրների ունեցած հարաբերությունների համատեքստում:
ԱՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է այդ որոշումը չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի ծավալած աշխատանքը: «ՀՅԴ Հայ դատի գրասենյակները համապատասխան աշխատանքներ են ծավալել, բայց տվյալ պարագայում աշխատանքը չի արդյունավորվել: Հայ դատի գրասենյակների աշխատանքների արդյունքում մինչ այդ ԱՄՆ 9 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, պետք է հենվել գրանցած ձեռքբերումների վրա և հետագա աշխատանքները շարունակել»,- նշել է Վահրամ Բալայանը: