ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տնտեսությունը նվազ կորուստներով դուրս գա այս իրավիճակից

28 Մարտ 2020 ՀՅԴ ՀԳՄ - ն հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է պատրաստել եւ ուղարկել գործադիրին՝ նշելով, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի Հայաստանում արտակարգ դրության պայմաններում իրավիճակը վերահսկելի լինի:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց առաջարկությունների որ հատվածն է կառավարությունը ընդունել եւ որը մերժել։

-Ստեղծված իրավիճակում Դաշնակցության քաղաքական եւ տնտեսական տեսլականն է այդ փաթեթը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հակաճգնաժամային իրավիճակից ելնելու համար: Ինքը համապարփակ ծրագիր է, որ հիսուն քայլ է նախատեսված՝ արտակարգ ռեժիմից բխող քայլերի, տնտեսության եւ հանրային տարբեր ոլորտների հետ կապված՝ կրթություն, առողջապահություն, բանակ: Մենք այդ ամենը ներկայացրել ենք կառավարությանը եւ հրապարակային հանդես ենք եկել, թե ստեղծված իրավիճակում «Դաշնակցության» կողմից առաջարկվող լուծումներն ու պատկերացումները որոնք են:

-Բայց արձագանքո՞ւմ է կառավարությունը ձեր ներկայացրած առաջարկություններին, արդյոք ներկայացված փաստաթղթից հետո նկատո՞ւմ եք քայլեր գործադիրի կողմից, որն արվել է ձեր առաջարկությամբ:

-Պաշտոնական արձագանք չունենք, բայց իրենց գործողությունների մեջ տեսնում ենք, որ որոշներն արդեն կիրառվում են, բայց մի քիչ կիսատ-պռատ, թերի: Մենք ինչո՞ւ ենք դիմել կառավարությանը. որովհետեւ գործադրողը կառավարությունն է, այդ գործիքակազմը իրենցն է, մենք նման գործիքակազմ չունենք, ինչի համար դիմել ենք իրենց:

-Խնդրում եմ նշեք՝ առաջարկության ձեր այն հատվածը, որը ներկայացրել եք կառավարությանը, ու ինչ-որ չափով այն իրագործել են գործադիրի ներկայացուցիչները:

-Օրինակ՝ առաջին երկու կետեհո՝ արտակարգ դրությունից բխող, որ անհրաժեշտ է անմիջական դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսաապահովմանն ուղղված ընկերությունները ու տրանսպորտի հետ կապված, որը ասել էինք այն ժամանակ, քանի դեռ այդ որոշումները չէր կայացվել: Ընդհանուր առմամբ, երկրում հայտարարված էր արտակարգ դրություն, բայց, կարծես թե, այդ հիմնական խստությունը վերաբերում էր ԶԼՄ-ների աշխատանքներին: Դա պետք է վերաբերեր կյանքի մնացած ոլորտներին եւս: Ակնհայտ է, որ ի սկզբանե իշխանության կողմից կար անլուրջ մոտեցում, վերաբերմունք:

-Ըստ Ձեզ՝ հիմա այդ անլուրջ մոտեցումը փոխվե՞լ է, իշխանություններն ավելի լո՞ւրջ են վերաբերվում ստեղծված իրավիճակին:

-Կարծում եմ՝ արդեն հասկացել են, որ սա կատակ չէ, բայց քայլներն ու գործողությունները պետք է լինեն հավասարակշռված, թիրախային, ու այս մեր ծրագիրը, որը կազմել էինք, հիմնականում թիրախային ենք համարել, որ պետք է ամեն ինչ անել համաճարակի, համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ եւ դրան զուգահեռ անդրադառնալ տնտեսությանը, թիրախային քայլերը ձեռնարկել, նկատի ունենալ մեր սոցիալական անապահով խավին, որն այս օրերին հացի խնդիր է ունենալու: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տնտեսությունը նվազ կորուստներով դուրս գա այս իրավիճակից:

-Կարծում եք՝ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում կկայանի՞ ՀՀ կառավարությունը:

-Չեմ կարող ասել, քանի որ դա կորոշի կառավարությունը երկրում ստեղծված իրավիճակի իրական պատկերը ամփոփելուց հետո: Այն ինֆորմացիան, որ իրենք ունեն, դա իրենք պետք է որոշեն, այսինքն՝ իրենք ունեն իսկական տեղեկատվությունը, թե իրականում ինչ է կատարվում ՀՀ-ում:

-Ավելի է խստացվել վիճակը, ու, կարծես թե, հանրությունն էլ ինքնամեկուսացել է, դա չի՞ նշանակում, որ ապրիլի կեսին արդեն իրավիճակը ավելի պարզ կդառնա: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին:

-Այս քայլերը պետք էր շուտ անել, իրենք անընդհատ մի բան հայտարարել են, բայց անլրջացրել են իրավիճակը, դրա համար մարդիկ սկսեցին այս վիճակին անլուրջ վերաբերվել, մինչեւ տեսան, որ այլ երկրներում ինչ է կատարվում: Այստեղ արդեն հասկացան, որ կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, հիմա սա գիտակցելով՝ կարծես թե, խստացնում են, քանի որ իսկապես այն լուրջ է. դա կապված է մարդկանց առողջության հետ: Այս մեր ծրագիրը, որը ներկայացրել ենք, կոնկրետ երկու ամսվա քայլերի ծրագիր է. եթե լինեն այլ բաներ, մենք կրկին հանդես կգանք առաջարկություններով:

–ՀՅԴ-ն մշտապես քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, արդյոք կարծո՞ւմ եք, որ այդ առաջարկությունները կառավարությունը ընդունելու է ու մեկնած ձեռքը սեղմի:

-Մեր որոշ քննադատողներին՝ թե ընդդիմադիր կուսակցություն ենք, ի՞նչ համագործակցության խնդիր կա, ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, որ մեր ընդդիմադիր կեցվածքներում, մեր գործունեության, մեր գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել, բայց երկիրն ունի մարտահրավեր, ունի դժվարություն, որտեղ քաղաքական դիվիդենտներ հավաքելու, իշխանություն-ընդդիմություն խաղալու ժամանակը չի, այլ յուրաքանչյուր անհատ պետք է իր մասնակցությունն ունենա այս իրավիճակը հաղթահարելու համար: Սա վերաբերում է նաեւ իշխանություններին, որպեսզի իրենք էլ իրենց գործողություններով, ելույթներով այդ մթնոլորտին չնպաստեն. այս իրավիճակը սեւեր եւ սպիտակներ չի ճանաչում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company