ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 7 տարի, և գործը բացահայտված չէ

02 Ապրիլ 2020 Լրացավ ազատամարտիկ, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից, նույն գյուղի երկարամյա ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության յոթերորդ տարելիցը։ Սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ տարվող քննության ընթացքի և ընթացիկ արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Հրաչ Մուրադյանի սպանության հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել։ Մեկ տարի առաջ ՀՅԴ-ն Գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա իրականցրեց՝ պահանջելով սպանության գործը
վերստին դարձնել քննության առարկա և բացահայտել այն՝ իր ամբողջության մեջ, ի՞նչպիսի արձագանք կամ արդյունք եղավ։

– Ինչպես նշեցիք՝ մենք մեկ տարի առաջ այս օրը Գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպել էինք բողոքի ակցիա՝ պահանջելով գործի վերաքննությունը, քանի որ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությունը կասեցվել էր։ Հենց նույն օրը մենք հանդիպում ունեցանք Գլխավոր դատախազի հետ, ներկայացրինք մեր պահանջները, որից անմիջապես հետո գործի քննությունը վերսկսվեց։

Անցել է մեկ տարի, և մենք կարող ենք ցավով արձանագրել, որ էական առաջընթաց չկա։ Մենք անցնող մեկ տարվա ընթացքում շուրջ չորս անգամ հանդիպել ենք հանրապետության Գլխավոր դատախազի հետ, մոտիկից ծանոթացել ենք գործի քննության ընթացքին, տեղեկացել ենք այն քայլերի մասին, որոնք իրականացվում են գործը բացահայտելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, նորից եմ կրկնում, պետք է Հրաչ Մուրադյանի սպանության հերթական տարելիցի այս օրը ցավով արձանագրենք, որ ցանկալի տեղաշարժեր դեռևս չկան։

-Այժմ ի՞նչ փուլում է գործի քննությունը։ Ինչպիսի՞ն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայիս գնահատականը՝ սպանության գործի արդար դատաքննության վերաբերյալ։

– Պատկան մարմինները մեզ հավաստիացնում են, որ աշխատանք տարվում է, և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սպանության հանգամանքները բացահայտվեն։ Բայց այդ հավաստիացումները, բնականաբար, մեզ այլևս չեն բավարարում. մեզ այլևս հետարքրքում են կոնկրետ արդյունքները, այն է՝ գործի արադարացի բացահայտումը։ Մենք տարիներ շարունակ՝ և՛ նախկինում, և՛ հիմա, լսում ենք այդ հավաստիացումները, որ ամեն ինչ արվում է ըստ պատշաճի, բայց փաստը մնում է փաստ, որ սպանությունից անցել է արդեն 7 տարի, բայց գործը բացահայտված չէ։ Եվ մենք խորապես վրդովված ենք այս իրավիճակից։

– Ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ։

– Մենք մեզանից կախված հնարավոր ամենն անելու ենք, բայց խնդիրը իրավապահների տիրույթում է, և նրանք պետք է ցույց տան չափելի և տեսանելի արդյունք։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ լինել հետամուտ, հետևողական և իրավապահ մարմինների ուշադրությունը մշտապես պահելու ենք Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման խնդրի վրա, խնդիր, որի արդարացի հանգուցալուծումը պատվաբեր կարող է լինել ուզածդ երկրի արդարադատության համար։

Ի վերջո՝ չպետք է մոռանանք, որ օրը ցերեկով տեղի է ունեցել նողկալի ոճրագործություն, և անհասկանալի ու տարօրինակ պայմաններում իր հայրենի գյուղի աշխատավայրի առջև սպանվել է նվիրյալ գյուղապետ, Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած ազատամարտիկ, ազնվագույն քաղաքացի, ընտանիքի հայր։ Եվ այսպիսի ոճրագործության բացահայտումը ունի և՛ իրավական, և՛ բարոյական նշանակություն։ Հրաչ Մուրադյանի սպանության գործի արդարացի բացահայտումը, հիրավի, պետք է լինի ոչ միայն Դաշնակցության խնդիրը, այլև յուրաքանչյուր հայի։ Հրաչ Մուրադյանն իր զինակից ընկերների հետ մարտնչել է հանուն մեր բոլորիս հայրենիքի, հանուն յուրաքանչյուր հայի պատվի, ազատության և արժանապատիվ կյանքի համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company