ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո

03 Ապրիլ 2020 Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է ռեցեսիայի մեջ: Բոլոր ոլորտներում լուրջ անկում կա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նման իրավիճակում, տնտեսագետի խոսքով, բնական է հումքի, մասնավորապես նավթի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազումը: Սակայն նավթ արդյունահանող խոշոր երկրները, այդ թվում Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան մրցավազք են սկսել, թե ով ավելի շատ նավթ կարդյունահանի և կվաճառի, ինչի արդյունքում մի կողմից ունենք նավթի նկատմամբ պահանջարկի նվազում, իսկ մյուս կողմից շուկայում նավթի առաջարկի աճ ունենք:

«Սա հանգեցնում է նավթի շուկայում գների ցածր լինելուն: Չնայած ապրիլի 2-ին 1,2 տոկոսով նավթի գինը շուկայում ավելացել է, բայց կարծում եմ դա ուղղակի որոշակի փոքր աճ է, որից չենք կարող ենթադրել, որ գինը կշարունակի աճել: Թեպետ Չինաստանն արդեն սկսել է վերականգնել իր տնտեսական գործունեությունը և նշվում է, որ արտադրական հզորությունների 90 տոկոսն արդեն գործում է: Նշանակում է նավթի և մնացած հումքի նկատմամբ պահանջարկն աստիճանաբար կավելանա: Չեմ կարծում մոտ ժամանակներս նավթի անկում նկատվի»,-ասաց տնտեսագետը նկատելով, որ ոչ միայն նավթի գները, այլև տնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն են թողնում դոլարի փոխարժեքի վրա: Նման իրավիճակներում տնտեսագետի խոսքով մարդիկ ոչ թե փորձում են ձեռք բերել պարտատոմսեր, արժեթղթեր, այլ նախընտրում են իրենց գումարները պահել դոլարով. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ իրենց կապիտալը պահում են դոլարով կամ որևիցե արտարժույթով, որի գնողունակությունն աճում է կամ չի նվազում: Այս իրավիճակում մեր դրամի արժեզրկումը տրամաբանական էր և սպասելի: Դրա վրա մի շարք գործոններ են ազդում: Նախ՝ Ռուսաստանի գործոնը, քանի որ ռուբլին շատ կտրուկ արժեզրկվեց: Սրան նպաստեց նաև, որ պղնձի համաշխարհային գները նվազեցին, իսկ մեր արտահանման 24 տոկոսը պղինձն է կազմում: Այսինքն` երկիր արտարժույթի հոսքերը նվազեցին: Այսինքն` ունենք դրամի արժեզրկման տրամաբանական պրոցես, հակառակ դեպքում մեր ապրանքներն արտահանման շուկայում կթանկանային: Օրինակ, եթե դրամը չարժեզրկեինք, մեկ շիշ գինին, որը Ռուսաստանում ենթադրենք 500 ռուբլի է, կդառնար 600 ռուբլի: Մեզ համար շատ կարևոր են մեր արտահանման շուկաները պահպանելը»,-ասաց տնտեսագետը:

Դրամի արժեզրկումը, սակայն, իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքներ: Տնտեսագետը գտնում է ո’չ նախորդ, ո’չ էլ ներկայիս կառավարությունը պարենի ինքնաբավության ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, ինչի հետևանքով մենք կրկին ներկրում ենք առաջին անհրաժեշտության ապրանքներ. «Հիմա դրանք կթանկանան, իսկ կառավարությունն այդ թանկացումը կարող է մեղմել միայն սոցիալական ծրագրերով, այն է նպաստների, աշխատավարձերի բարձրացմամբ, զուգահեռաբար խրախուսելով նաև գյուղատնտեսությունը»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին արդյոք առաջիկայում սպասվում է դոլարի, եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացում, Սուրեն Պարսյանն ասաց. «Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո, երբ կառավարությունը սկսի իրականացնել իր աջակցության ծրագրերը: Այսինքն` դրամ կլցվի տնտեսության մեջ: Բայց տնտեսության մեջ դրամ լցնելով միաժամանակ կառավարությունը չի կարողանում ապահովել համապատասխան քանակությամբ ապրանքներ շուկայում: Մի կողմից մարդկանց ձեռքը գումար է ընկնում, բայց մյուս կողմից այդքան շատ ապրանքներ շուկայում չի լինելու: Դրան զուգահեռ նաև դոլարի փոխարժեքն էլ է հիմա բարձր, գներն էլ են բարձրանում և սա հանգեցնելու է դրամի արժեզրկման հերթական ալիքի, եթե կառավարությունը չկարողացավ ապահովել մեր տնտեսությունն անհրաժեշտ ապրանքներով»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company