ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անխուսափելի է նոր վարկային միջոցների և պարտքերի ներգրավումը

06 Ապրիլ 2020 Կորոնավիրուսից հետո երկրի տնտեսության առողջացման, դրա համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ: Նրա կարծիքով՝ վարկային միջոցների և պարտքերի ներգրավումն այս հարցում այլընտրանք չունի: «Այսպիսի պայմաններում մենք ոչ միայն ունենք օբյեկտիվ անհրաժետություն, նաև իրավունք ունենք դիմելու միջազգային խոշոր տնտեսական կազմակերպություններին և ակնկալելու նրանց համաչափ աջակցությունը, իսկ այստեղ գործընթացներ են, որոնք պարզ ու կենցաղային չեն, այստեղ պոպուլիզմը բացարձակ գործիք չի կարող լինել, շատ կոնկրետ պետք է լինեն բանակցություններ և այդ բանակցությունները ոչ թե պետք է լինեն գեղեցիկ կամ հաճելի, այլ պետք է լինեն արդյունավետ»,- նշում է նա:

– Պարոն Ավետիսյան, հայտնի է, որ կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց տնտեսությանը և ոչ միայն Հայաստանի տնտեսությանը: Ինչպե՞ս ենք առողջացնելու տնտեսությունը, ինչպես ենք վերականգնելու տնտեսական ճգնաժամի հետևանքները կորոնավիրուսից հետո:

– Այս պահին բարդ է խոսել դրա մասին, որովհետև կա անորոշության շատ մեծ մասնաբաժին: ՀՀ տնտեսության վերականգնման հնարավորությունները գնահատելու համար պետք է լիարժեք գնահատվեն այն կորուստները, հետևանքները, որոնք կորոնավիրուսը կթողնի մեր տնտեսական համակարգի, նաև դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա: Ցավոք սրտի, մենք դեռ չենք տեսնում թունելի վերջը, և շատ բարդ է այս պահին ամբողջական գնահատական տալ: Մի բան է միայն պարզ, որ այս վիրուսի հետևանքներն աննախադեպ են, որովհետև դրանք մեկ ուղղությամբ չեն, որոշակի տարբերություններով ազդում են տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով և իրենց բացասական հետևանքներն են բերում՝ սկսած ներքին տնտեսական հարաբերություններից, վերջացրած արտաքին տնտեսական հարաբերություներով: Այսինքն՝ մենք ունենք արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք մեր տնտնեսության ողնաշարն են. օրինակ՝ զբոսաշրջությունը, որը կաթվածահար հիմքեր ունի, արտաքին առևտուրը, որը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ: Մյուսը, որը պակաս կարևոր չէ մեր երկրի արտաքին տնտեսական հատվածում՝ օտարերկրյա ներդրումներն են: Չմոռանանք, որ այօսրվա իշխանություններն իրենց ծրագրային դրույթներում տնտեսության զարգացումը պատկերացնում էին օտարերկրյա ուղղակի ներդրումների և արտահանմանը միտված տնտեսության վրա: Այս երկու ուղղություններն էլ շատ կոնկրետ վտանգված են: Շարքը կարելի է շարունակել: Վնասների հաշվարկի կարևոր գործոն է ժամանակը, ամեն հաջորդ պահին ունենում ենք տնտեսական ազդեցության նոր դրսևորումներ, նաև սնանկացման ռիսկն է բարձրանում իմ կողմից նշված ոլորտների կազմակերպություններում, որը կբերի նաև չվճարումների: Սա իր հերթին կընդգրկի ողջ տնտեսաական համակարգը: Պետական բյուջեում եկամուտների չվճարման դեպքում ճգնաժամ կարող է լինել, դա կբերի ընդհանուր տնտեսական կոլափսի: Սրանք այն բացասական բոլոր ռիսկերն են, որոնց մասին մենք պետք է առաջանցիկ խոսենք, չսպասենք, որ դրանք վրա հասնեն, նոր հետևանքների մասին մտածենք, գործողությունները պետք է միտված լինեն այս սցենարներին:

– Այս պահին ո՞րն է գերխնդիրը:

– Այս ամբողջից զատ պետք է ասեմ, որ մեր գերխնդիրը, հիմնարար մարտահրավերը կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա կանխարգելումն է, առողջապահական խնդրի լուծումն է: Որքան էլ առաջին հայացքից կարող է որոշակիորեն անհասկանալի լինել, բայց միևնույնն է՝ մեր ապագա տնտեսական վերականգման համար պետք է առաջնորդվենք վտանգները նվազագույնի հասցնելու կանխարգելման գործիքակազմով՝ բանաձևով, որը ենթադրում է կորոնավիրուսի տարածման մաքսիմում կանխարգելում:

Շատ կարևոր է, որ մենք մինումում վնասներով դուրս գանք: Այսինքն, եթե մենք ընտրելու լինենք տնտեսական ակտիվություն, թե կանխարգելում, ապա միանշանակ պետք է ընտրվի կանխարգելման ճանապարհը: Սա պետք է լինի շատ հստակ, բոլորի համար հասկանալի և այդ հիմնական մեսիջը պետք է գա հենց պետությունից և պատկան մարմիններից:

– Պատշաճ ամեն բան արվո՞ւմ է:

– Այստեղ անթույլատրելի է մատների արանքով այդ խնդրին նայելը: Կանխարգելման ինստիտուտը պետք է լինի առաջնային, և որևէ կերպ որևէ գործիք չպետք է դրան հակադրվի, որովհետև երբ հստակ չէ ռազմավարությունը բոլորի՝ հանրության, մարդու, քաղաքացու, գործարարի, պետական պաշտոնյայի համար, եթե պարզ չէ այդ ռազմավարությունը, դժվար է կանխարգելման ամբողջ ուժը կիրառել, և մենք կանխարգելման ներուժն այդպես ենք կորցնում: Եթե ի սկզբանե հստակ չի դրված հստակ ռազմավարություն, ապա գործիքակազմը նույպես դրան չի կարող նպաստել: Ի՞նչ ենք տեսնում. մի կողմից հորդորներ, բնակչության շարժի սահմանափակումներ, իսկ մյուս կողմից պետական աջակցության ծրագրերն իրենց բնույթով ակտիվացնող են: Այսինքն՝ տնտեսական ակտիվություն բերող են, հասկանալի չի լինում տրամաբանությունը և այստեղ պետք է պետության առաջին շեշտադրումը, ջանքը պետք է միտված լինի բացասական և կործանարար հետևանքների կանխարգելմանը: Այսինքն՝ չպետք է սպասել հետևանքը վրա հասնի, նոր գործիք առաջարկվի՝ եկեք այս գործիքով աջակցենք: Պետությունը չպետք է սպասի, որ զանգավածային ազատումներ և սնանկացումներ լինեն, որ հետո նոր սոցիալական ինչ-որ նպաստներով այդ աշխատողներին և նրանց ընտանիքներին աջակցի: Այդ գումարը որը վաղը պետք է ծախսվի սոցիալական աջակացության պասիվ ծրագրերի վրա, այդ գումարներն այսօր պետք է տրմադրվեն: Սա շատ կարևոր է: Երբ տրամադրում ես վարկ՝ թեկուզ արտոնյալ, այստեղ ակնկալում ես, որ այդ կազմակերպությունը հիմա պետք է տնտեսվարի և արտոնյալ վարկի գումարը փակի և կարողանա իր ընթացիկ ծախսերը հոգալ, ոչ իրավիճակն այդպիսին չէ: Եթե արգելված է տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը, այստեղ կա երկու ճանապարհ. եթե արգելել ես, սա ֆորսմաժոր է, անհաղթահարելի վիճակ է և գործատուն իրավունք ունի չվճարել իր հարկերը, չվճարիել իր աշխատողներին, չկատարել իր պարտավորությունները մյուս գործընկերների հանդեպ, կամ եթե ֆորսմաժոր չէ, պետք է պետության դերը երևա: Պետությունը պետք է վերցնի այդ ծախսերի մի մասն իր վրա՝ ոչ թե փոխադրական միջոցներ տրամադրելով, պարտքով փող տալով, այլ ուղղակի, որովհետև այդ պարտքով փող տալը մտնում է տնտեսվարող սուբյեկտի բեռի մեջ և ավելացնում է առանց այդ էլ առկա բեռը: Այլապես այդ կազմակերպությունները կգնան դեպի գործունեության դադարեցում, զանգավածային ազատումներ, լուծարում: Դրանք վիրուսի պես տարածվելու են ոչ միայն վերը նշված ոլորտներըում, այլ նաև մյուս ոլորտներ, եթե մենք այդ հնարավոր չվճարաումների դեմն այսօր չառնենք:

– Պարոն Ավետիսյան, ի՞նչ միջոցներով պետք է աջակցեն, այդ տնտեսական դժվարություններից ինչպե՞ս պետք է դուրս գալ, եթե օրինակ Համաշխարհային բանկը 19 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն Հայաստանին ընդամենը 3 մլն դոլար է տրամադրում: Այս պայմաններում ՌԴ-ն էլ գազի գինն է թանկացնում, սա ինչի՞ հետևանք է:

– Ես չգիտեմ՝ գազի գինքը որքան կթանկանա, դա կերևա պոստֆակտում, երբ նոր գինը կսահմանվի, այդ ժամանակ լրիվ պարզ կլինի: Ինքնաբերաբար շատ բան պարզ կդառնա շատերի համար՝ թե բանակցությունները որքանով էֆեկտիվ էին, որքանով արդյունք տվեցին կամ չտվեցին: Սա մոտ օրերս կիմանանք, որը ուղիղ պայմանավորված կլինի մեկ թվով՝ գազի նոր սակագնով և պարզ կդառնա, թե որքանով էին իրատեսական այն գնահատումներն ու խոստումները մինչև ընտրություններ և նախընտրական ընթացքում, երբ այսօրվա իշխանությունները մեծ-մեծ խոստումներ և թվեր էին հրապարակում, թե գազի գնի էժանացման ռեզերվներ կան և որ բանացություններն ընթանում են նորմալ, մենք դա կտեսնենք: Սակայն ակնհայտ է, որ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների, նաև տարածաշրջանային ֆինանսատնտեսական կազմակերպությունների հետ բանակցության էֆեկտիվությունը և արդյունքները չեն երևում, ինչը շատ տարօրինակ և մտահոգիչ է: Մենք անկախությունից ի վեր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների անդամ ենք, օրինակ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների ենք անդամակցել: Բանակցություններ, բնակաբար, ընթանում են, չէին կարող ուղղակի չընթանալ, բայց էֆեկտիվությունը չի երևում: Միանշանակ է՝ անհրաժեշտություն ունենալու ենք այդ ֆինանսական ինստիտուտների փոխառու միջոցների, պարտքով գումարների ներգրավման, սա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Արդեն իսկ պարզ է, որ ունենք տնտեսական կորուստներ, սոցիալական խորացող վիճակ և ունենք երկարաժամկետ ֆինանսավորման և ֆինանսական կայունության օբյեկտիվ անհրաժեշտություն, որովհետև պետական բյուջեի միջոցները բնավ չեն բավարարելու, բայց այս դաշտում արդյունքների ենք սպասում: Այդ խոստումները, տարբեր ձևակերպումները ոչ միայն հոգնեցուցիչ են, այլ այսպիսի լարված իրավիճակում նյարդայնացնող են, որովհետև արդյունքներ են պետք: Մեզ ոչ թե պրոցեսի նկարագրություն է պետք, որ բանակցում ենք, մեզ լավ ընդունեիցն, այլ կոնկրետ փաստեր են պետք, արձանագրված փաստեր, որ արդեն իսկ կա համաձայնագիրը, այս կազմակերպությունից այսքան միջոց ծառայելու է այս նպատակով: Մենք որպես հանրություն պետք է իշխանությունից սպասենք կոնկրետ փաստված, արագ արդյունքներ, ոչ թե գնահատնեք՝ երեք միլիոնը լավ է կամ վատ. սա չպետք է լինի խնդրի գնհատման դրվածքը, պետք է լինի՝ արդյո՞ք մենք այդ կազմակրեպություններից նվազագույն բավարար միջոցներ կարողացել ենք ներգրավվել, որ գումարվի մեր պետական բյուջեի ռեսուրսներին և գոնե մինիմալ հնարավորություն ստեղծի դրված խնդիրները լուծելու առումով, սա պետք է լինի նպատակադրումը և չպետք է մնա զուտ նպատակդրում, պետք է հասնել դրան: Այն թեզը, որ գումար չկա, ոնց անենք, կամ գումարը չի բավարարում, դա չպետք է ի սկզբանե դառնա ձախողումները հիմնավորելու վարքագիծ: Միայն պոպուլիզմը չի կարող կառավարության էֆեկտիվության գրավական լինել և դա առավել ակներև է դառնում ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներոմ: Օր առաջ պետք է վարքագիծը փոխվի. իրական քայլեր և արդյունքներ պետք է տեսնենք, այլապես կդառնա տնտեսական, սոցիալական խորը ճգնժամի և կոալփսի հիմք:

– Նոր վարկային միջոցներ և պարտքեր պե՞տք է ներգրավվեն:

– Այո, դա այլընտրանք չունի ու շատ պարզ պատճառով՝ մենք փոքր տնտեսություն ենք, զարգացող երկիր բազմաթիվ խնդիրներով և այդ խնդիրները մինչև կորոնավիրուսն էլ ունեինք: Չունեինք կայուն աճի միտում և ցավոք, ունեինք բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ, ի վերջո վրա հասավ այս ծանր վիճակը, որը նաև անցել է ողջ համաշխարհային տնտեսությանը: Այսպիսի պայմաններում մենք ոչ միայն ունենք օբյեկտիվ անհրաժետություն, նաև իրավունք ունենք դիմելու միջազգային խոշոր տնտեսական կազմակերպություններին և ակնկալելու նրանց համաչափ աջակցությունը, իսկ այստեղ գործընթացներ են, որոնք պարզ ու կենցաղային չեն, այստեղ պոպուլիզմը բացարձակ գործիք չի կարող լինել, շատ կոնկրետ պետք է լինեն բանակցություններ և այդ բանակցությունները ոչ թե պետք է լինեն գեղեցիկ կամ հաճելի, այլ պետք է լինեն արդյունավետ: Այստեղ գեղեցիկը ականջահաճոն դիտարկման ենթակա չեն: Արդյունքն է այստեղ կարևոր՝ որքան գումար, ինչ նպատակով, որքանը արտոնյալ և որաչափով է դա բավարար մեր նվագույն պահաննջերին, որն առաջացել է այսօրվա իրավիճակից: Դրսից՝ օտարերկրյա բոլոր աղբյուրներից միջոցների ներգրավվումն ուղղակի այլընտրանք չունի այն չափով, որքանով մեր ներքին ռեսուսրները չեն բավարարի, այդ աբմողջ չբվարարվող դաշտը պետք է ամբողջությամբ լրացվի, որովհետև երկնքից մանանա չի թափվելու և այլ հնարավորություն չկա, կա կամ ներքին, կամ արտաքին աղբյուր:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company