Արցախի ԿԸՀ-ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները
07 Ապրիլ 2020 Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ Մանդատները բաշխվել են ապրիլի 7-ին կայացած նիստում։Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:

Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ,
«Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,
Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
«Հայ հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ: