ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Քաղաքապետը պարտավոր է ամեն օր Երևանի հանրությանը տեղեկացնել իր քայլերի մասին

08 Ապրիլ 2020 «Եթե ոչինչ չեք անում, գնացե՛ք, նստեք տանը, կարանտյա պահեք»․ Երևանի քաղաքապետի՝ այս հորդորով լայվը՝ ուղղված իրեն քննադատողներին, ՀՅԴ Երևանի քաղաքային խորհրդին ստիպել է մի փոքրիկ ուղերձ հղել Հայկ Մարությանին։

Հորդորը Դաշնակցության քաղխորհրդին սրտաճմլիկ է թվացել և նրանք որոշել են խոսել ոչ թե ընդհանուր առմամբ՝ քաղաքապետի խոստացածի ու այս երկու տարին չկատարածի մասին՝ դա հետո, այլ արտակարգ դրության օրերին նրա տարօրինակ պահվածքի ու այդ իրավիճակից դուրս գալու քայլերի մասին։

«Ուրեմն, սկսենք իր լայվից, որտեղ ինքը փորձեց ժողովրդին ներկայանալ, որ առավոտից երեկո աշխատում է ու չի պատրաստվում լայվերի միջոցով եթերներ դուրս գալ։ Կուզենայինք պարոն քաղաքապետին հիշեցնել, որ հիմա ամբողջ աշխարհն է լայվով կառավարվում՝ անգամ G20-ի գագաթնաժողովը առցանց տեղի ունեցավ, մարդիկ այս պահին ավելի շատ՝ ինֆորմացիայի կարիք ունեն և ինքը, որպես մեկ միլիոնանոց քաղաքի ընտրված քաղաքապետ, որը 80 տոկոս ձայն է հավաքել, պարտավոր է ամեն օր եթեր դուրս գալու և Երևանի հանրությանը տեղեկացնելու իր արած քայլերի մասին»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը։

Լայվի ժամանակ Հայկ Մարությանի բառապաշարը հարիր չէր Երևանի քաղաքապետին ու, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին՝ համոզված է Սարգիս Կարապետյանը։

«Քաղաքապետը իր ընդդիմախոսներին մեղադրեց պոպուլիզմի մեջ, բայց մանկահասակ նեղացած երեխայի նման հետո ինքը սկսեց պոպուլիզմով զբաղվել՝ ասելով, որ ինքն իր ընտանիքի հետ 1000-ից ավելի ընտանիքի օգնություն է բաժանել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ դա քաղաքապետն ի պաշտոնե՞ է արել, թե՞ որպես բարեգործություն։ Եթե որպես բարեգործություն է արել, մի տեսակ արդարացման նման մի բան դուրս եկավ, որ սենց բան եմ արել։ Այստեղ հարց է առաջանում՝ ՕԳԳ կա՞․ որպես քաղաքապետ ի՞նչն էր ավելի օգտակար՝ ինքը 1000-ից ավելի ընտանիքին անձամբ տաներ սնո՞ւնդ բաժաներ, թե՞ իր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում այցելություններ աներ։ Ասենք, օրինակ, «Շտապ օգնության» հիմնարկ այցելեր՝ ստուգելու համար ինչ է կատարվում էնտեղ, Երևանի պոլիկլինիկաներ այցելեր․ այս առումով, գտնում ենք, որ պարոն քաղաքապետը ավելի շատ պոպուլիզմով զբաղվեց, քան աշխատանքով»,-ասաց նա։

Սարգիս Կարապետյանը նկատեց, որ երբ քաղաքապետը լայվ էր մտել աղբահանության նոր հիմնարկից, որտեղ ցույց էր տալիս մեքենաները, անգարները, հիմնարկը, այդ ժամանակ անգամ նրան նկարող օպերատոր չկար՝ ինքն անձամբ էր իր հեռախոսով իրեն նկարում․ «Սա մեզ բոլորիս ապացուցում է «օդից կախված» այն լուրերը, որ քաղաքապետը վախեցած է այս վարակից և անգամ օպերատորի ներկայությունից է խուսափում»։

Ինչ վերաբերում է հիմնարկին, Սարգիս Կարապետյանն ասաց, որ չեն պատրաստվում քաղաքապետին շնորհակալություն ասել աշխատանքի համար, որովհետև դա իր աշխատանքն է։

«Ես, օրինակ, պատրաստ եմ շնորհակալություն հայտնել սանմաքրման այն աշխատակիցներին, ովքեր ամեն առավոտ գալիս՝ աղբն են տանում, ովքեր առավոտից երեկո փողոցներն են մաքրում այս պայմաններում, բայց քաղաքապետը լայվի ժամանակ չասաց, որ, օրինակ, այդ հիմնարկի, մեր տվյալներով՝ 5 տասնյակից ավելի աշխատողներ հենց այդ պահին, որ ինքը լայվ էր մտել, մեկուսացվում էին Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որովհետև այդ հիմնարկի 2 աշխատակցի մոտ վարակ էր հայտնաբերվել»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Այդ հիմարկի անվտանգության պատասխանատուն հենց քաղաքապետն է, ընդգծեց նա, քաղաքապետը պետք է հոգ տաներ, որ այդ հիմնարկի աշխատակիցները չվարակվեին այդ վիրուսով, պետք էր աշխատողներին ապահովել դիմակներով, համապատասխան համազգեստներով, ոչ թե պարծենալ կատարած աշխատանքով՝ փոխանակ ասելու, ինչ չի արվել այդ հիմնարկի աշխատակիցների անվտանգությունը պահպանելու համար։

Այս բոլորը, ՀՅԴ Երևանի քաղաքային խորհրդի համոզմամբ, գալիս է ամենակարևոր բացթողումից, որը կատարվել է Երևանի քաղաքապետի կողմից․ «Նայեք, այսօր Հայաստանում արտակարգ իրավիճակ է, գոյություն ունի պարետատուն, որը կայացնում է որոշումներ։ Մեր կարծիքով, ամենամեծ սխալը այն է, որ պարետատան ղեկավար կազմի մեջ ներգրավված չէ Երևանի քաղաքապետը։ Պատկերացնո՞ւմ եք 3 միլիոնանոց բնակչություն ունեցող հանրապետությունում, որից 1,5 միլիոնը ապրում է մայրաքաղաքում և նրանցից 80 տոկոսը ձայն է տվել, որ Հայկ Մարությանը դառնա քաղաքապետ, այդ մարդը ներառված չէ արտակարգ իրավիճակը կառավարող պարետատան ցանկում»։

Եթե սա կառավարության բացթողումն է՝ կառավարությունը չի մտածել, որ Հայկ Մարությանը ևս պետք է ընդգրկված լինի պարետատան կազմի մեջ, Սարգիս Կարապետյանի համոզմամբ, դա չի արդարացնում այն հանգամանքը, որ Հայկ Մարությանն ինքը չի պնդել, որ ներագրավվի այդ աշխատանքների մեջ։

«Որովհետև այսօր բոլոր որոշումները, ինչ վերաբերում է թե՛ երկրին, թե՛ քաղաքին, կայացվում է պարետատան նիստերի ժամանակ։ Օրինակի համար, ինձ հետաքրքիր է հանրային սնունդի այն տնտեսվարողները, որոնք մուծել են իրենց եռամսյակային վճարները հունվար-փետրվար-մարտ ամիսների համար՝ հանրային սնունդի լիցենզիա են վերցրել, հիմա մարտ ամսին չաշխատեցին՝ ի՞նչ է լինելու, այդ հարցը ո՞վ պետք է բարձրացնի։ Բնականաբար, քաղաքապետը պետք է բարձրացնի կառավարության առջև, չէ՞․ իսկ ո՞ւր է քաղաքապետը»,-հռետորական հարց ուղղեց Սարգիս Կարապետյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն սոցիալկան փոքրիկ հարցում է կատարել՝ հետևելով պրն․ Փաշինյանի օրինակին, 30 ընտանիքի զանգահարել է ու հարցրել՝ ի՞նչ գնահատական կտան Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին։ Սարգիս Կարապետյանի խոսքով՝ հետաքրքիր էր, որ բոլորն էլ համատարած ասում էին, որ ունեն ինֆորմացիայի պակաս, թե որտե՞ղ է Երևանի քաղաքապետը։

«Հիմա Երևանի քաղաքապետը փոխանակ ընդունի իր սխալը, հասկանա, որ ինքը պետք է ավելի շատ եթեր դուրս գա, եթերով մարդկանց տեղեկացնի կատարած աշխատանքների մասին, նեղացած երեխայի նման սկսում է վիրավորել ընդդիմախոսներին, որը հարիր չէ 1 միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքի քաղաքապետին»,-ասաց նա։

Սարգիս Կարապետյանը նկատել է, որ թեև արտակարգ իրավիճակ է սահմանված, բայց Քաղաքապետարանը շարունակում է կատարել ընթացիկ աշխատանքները՝ ծառեր էտել, փոսալցման աշխատանքներ կատարել, ասֆալտապատել․ «Ու այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարմար այս պահին այդ աշխատանքներն իրականացնելը։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնենք, այդ աշխատանքներն իրականացնողները նույնպես չեն պահպանում բոլոր նորմերը, որը սահմանել է պարետատունը․ օրինակ, ասֆալտապատման աշխատանք են կատարում բանվորները 5-6 հոգով իրար մոտ կանգնած՝ առանց դիմակների, առանց պաշտպանիչ համազգեստի և դրանով ավելի են նպաստում այդ վիրուսի տարածմանը, ավելի դժվարացնում են թե՛ պարետատան, թե՛ առողջապահության նախարարության աշխատանքը։ Հիմա ո՞վ պետք է պատասխանի՝ ինչքանո՞վ է նպատակահարմար, միգուցե պարոն Մարությանը գտնում է, որ դա ավելի նպատակահարմար է այս պահին անելը, դրա համար պետք է եթեր դուրս գա և բացատրի ժողվորդին։ 20 օր պահմտոցի խաղալուց հետո փոխանակ եթեր դուրս գա ու բացատրի ժողովրդին՝ ինչն է նպատակահարմար, դուրս է գալիս ու սկսում վիրավորել իր ընդդիմախոսներին»։

2019 թ-ին, երբ հաստատվեց 2020 թ-ի Երևանի բյուջեն, բնականաբար, հնարավոր չէր նախատեսել, որ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակ կլինի։ Հիմա, ՀՅԴ Երևանի քաղկոմը առաջարկում է բյուջեի այն ծախսերը, որոնք հրատապ չեն, կարևոր չեն, առաջնային չեն՝ չեղարկել, ուղղել ուրիշ ծախսերի վրա։ Իսկ այդ բոլորի մասին իմանալու համար նրանք կարիք ունեն տեսնելու Երևանի քաղաքապետին, որին չեն տեսնում։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն չի պատրաստվում այս պահին անկեղծ բարձրաձայնել աղաղակող բաներ քաղաքապետի չկատարած աշխատանքների մասին, ուղղակի ուզում է պրն․ Մարությանին ուղերձ հղել, որ ինչպես երկրի, այնպես էլ Երևանի առջև մեծ մարտահրավերներ են և այն բացթողումները, որ ինքն արել է այս ընթացքում, պետք է ուղղի և ամենօրյա կապի մեջ լինի Երևանի բնակչության հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/xDFnoI3EFKM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company