ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Առաջին հերթին՝ պետք է ԿԲ-ն փոխել և նրա դրամավարկային քաղաքականությունը

12 Ապրիլ 2020 ՀՀ ԿԲ մասին օրենքի համաձայն` ԿԲ հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունությունն է, և ըստ այդմ` մշակվում ու իրականացվում է առանձին դրամավարկային քաղաքականություն:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ տարիներ շարունակ ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ագրեսիվ է եղել և հասել է իր նպատակին, քանի որ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ներկայացուցիչները բավականին թույլ են եղել և ԿԲ-կառավարություն պայքարում մշտապես պարտություն կրել:

«Իսկ ԿԲ թիմը միշտ մնացել է նույնը, և շատ հաճախ ԿԲ խորհրդի նոր անդամները հենց ԿԲ-ից են եղել: Այսինքն` հիմնականում ներքին կադրերով է համալրված եղել, և նրանք տարել են իրենց դրամավարկային քաղաքականության կուրսը: Մինչդեռ կառավարության տնտեսական բլոկն անընդհատ փոխվել է. ամեն վարչապետի հետ նոր տնտեսական բլոկ է ձևավորվել: Երբ Տիգրան Սարգսյանը եկավ կառավարություն, իր հետ բերեց ԿԲ մի շարք ներկայացուցիչների, որոնք սկսեցին Կենտրոնական բանկը լոբբինգ անել նաև կառավարությունում, ինչը թուլացրեց կառավարության դիրքերը:

Մեր հիմնական խնդիրը, որ ունենք, դա ԿԲ-կառավարություն քաղաքականության ներդաշնակեցումն է: Օրինակ, 2020-ին պետական բյուջեով նախատեսված է 4.5 տոկոս գնաճ, այն դեպքում, երբ ԿԲ-ի վերջին վերլուծության շրջանակում խոսվում է 1.9 տոկոս գնաճի մասին, ինչն ուղիղ հարվածի տակ է դնում կառավարության հարկաբյուջետային ցուցանիշները:

Պետական բյուջեով նախատեսված գնաճը նպատակ ունի խրախուսել տնտեսական ակտիվությունը, բայց ԿԲ-ին դա չի հետաքրքրում, նա սահմանում է 1.9 տոկոս գնաճ: Սրա արդյունքում փոխվում են նաև տնտեսական ցուցանիշները, օրինակ՝ ԿԲ կանխատեսումներով, ունենալու ենք ընդամենը 0.7 տոկոս տնտեսական աճ, երբ կառավարությունը պետական բյուջեի ծրագրով նախատեսել է 4.9 տոկոս, սա ևս ԿԲ-ին չի հետաքրքրում: Եվ մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում ԿԲ-ը կարողացել և կարողանում է իր նախատեսած օրենսդրական նախագծերն առաջ տանել` մտնելով անգամ առանձին համակարգերի մեջ, որոնք իրեն չեն վերաբերում:

Ասվածի վառ օրինակը կենսաթոշակային կուտակային համակարգն է, որը մշակեց և լոբբինգ արեց ԿԲ-ն ու ընդունեց այն իր մարդկանցով: Նպատակն այն էր, որ ստեղծվեն երկարաժամկետ փողեր տնտեսության, այս դեպքում` ֆինանսական համակարգի համար, և ԿԲ-ն հասավ դրան: Հիմա ֆինանսատնտեսական ճգնաժամ է, և պարտադիր կուտակային գումարները նվազել են, բայց ԿԲ-ն սրա համար որևէ պատասխանատվություն չի կրում»,- մանրամասնեց Պարսյանը:

Մյուս խնդիրը, ըստ տնտեսագետի, այն է, որ ԿԲ-ն տարիներ շարունակ աչք է փակում վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների, միջնորդավճարների և սպասարկման վճարների վրա: Սրա լավագույն ապացույցը «Վարկսն» է, որի դեպքում տարեկան տոկոսային գումարը հասնում էր մինչև 180 տոկոս, ինչից ԿԲ-ն շատ լավ տեղյակ էր, բայց ոչ մի քայլ չէր անում:

Սուրեն Պարսյանը շարունակեց` «Վարկս-ից» բացի, բարձր տոկոսադրույքներ պահանջող այլ վարկային կազմակերպություններ հիմա էլ կան` «Մոգո», «Ֆասթ կրեդիտ» և այլն, և դարձյալ ԿԲ-ն որևէ սահմանափակում չի դնում:

«Մեր հասարակությունը խոսում է, որ պետք է նման կազմակերպություններից ազատվել, ոչ թե նրանցից պիտի ազատվել կամ փոխել, այլ առաջին հերթին՝ պետք է ԿԲ-ն փոխել և նրա դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է վաշխառությանը»,- ընդգծեց տնտեսագետը:

Մեր զրուցակիցը շեշտեց` ԿԲ պետք է գան դրսից, սակայն, ցավոք, ներկա իշխանությունները գնում են նախկին իշխանության ճանապարհով. ներսից կադրեր է բերում ԿԲ խորհուրդ, ինչի արդյունքում քաղաքականությունը ԿԲ-ի շարունակվում է նույն ձևով:

«Դարձել են պետություն՝ պետության մեջ. աշխատավարձային, ռեսուրսային, բյուջետային քաղաքականությամբ: Ինքնուրույն են և որևիցե ձևով չեն համագործակցում, ներդաշնակեցվում կառավարության քաղաքականության հետ: ԿԲ-ն սովոր չէ համաձայնեցնել իր քաղաքականությունը, նա ուժի դիրքերից ճնշում է և իր ուզածն առաջ տանում. անցած տարի ԿԲ ճնշման տակ ընդունվեց արտարժութային կետերի համար տուրքերի բարձրացման օրենքը` 60 անգամ, այնուհետև նվազեցվեց 30 անգամի, բայց հետագայում բարձրացվելու է: Սա ԿԲ-ի լոբբինգի արդյունք է, սա է մեր հիմնական խնդիրը: Կառավարությունը պիտի ունենա ուժեղ տնտեսական թիմ, որ կարողանա իր քաղաքականությունն առաջ տանել և ներդաշնակեցնել ԿԲ-ի հետ: Բայց սրա համար նաև ԿԲ-ում պիտի որոշակի փոփոխություններ արվեն. խորհրդի կազմում պետք է նոր արյուն, դրսից մարդ ներառել, ոչ թե հին կադրերով փորձել իրավիճակն ավելի խորացնել: Այս պարագայում ԿԲ-ում չենք կարող որևէ բարեփոխում իրականացնել»,- ընդգծեց տնտեսագետը:

Հակադարձմանը, թե մի՞թե միայն թիմի խնդիրն է, որ ԿԲ-ի ճնշման պարագայում զսպման մեխանիզմ կառավարությունը չի փորձում մշակել և կիրառել, Սուրեն Պարսյանը կրկնեց` մրցակցող ուժեղ թիմ պիտի ունենա կառավարությունը, որն այսօր բավականին թույլ է, միաժամանակ տնտեսագետն ընդունեց նաև, որ եղած թիմն այս կամ այն ձևով կապված է ԿԲ-ի հետ, տարբեր շահեր ունեն:

«Երկրորդ` բանկային համակարգի ներկայացուցիչ կա նույն կառավարության կազմում, որն իրենց լոբբինգն իրականացնում է»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company