ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այլևս կասկածի տակ է դրվում այս խորհրդարանի գոյության նպատակահարմարությունը

08 Մայիս 2020 Դատապարտելի է, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի ղեկավարի քաղաքական ելույթին ԱԺ-ում կարող են նման կերպ արձագանքել ու հարձակվել նա վրա, ցավոք, սա է իշխանության դեմքն ու պատկերը, այս երևույթն անընդունելի ու դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Դիտարկմանը՝ տեղի ունեցածը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբացության ղեկավար Լիլիթ Մակունցը շտապեցին հայտարարել, որ սադրանք է իշխող թիմի հանդեպ, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ դա քստմնելի սադրանք է, և որ իրենց ուզում են դարձնել «պադեզդներում ծեծողներ», ուզում են հավասարեցնել քիլերների, Սաղաթելյանն ընդգծեց, որ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացի պարզ տեսնում է, թե ինչ է կատարվում:

«Ստացվում է՝ իշխանությունն ամեն անգամ կարող է ինչ բառապաշար ցանկանա օգտագործել, իշխանության ներկայացուցիչներն էլ կարող են ինչ ելույթներով ուզել հանդես գալ, բայց երբ որևէ մեկը կփորձի հակադարձել իրենց կամ այլ կարծիք հայտնել, դա կորակեն որպես սադրանք ու ձեռքներին ազատություն կտա՞ն»,- ասաց նա:

«Ընդհանրապես, ծիծաղելի է, երբ իշխող մեծամասնությունը փորձում է իրեն զոհի կարգավիճակում ներկայացնել: Իրենք պետք է հասկանան, որ այս ամենն իրենց ստեղծածն է, այս մթնոլորտը, այս իրավիճակի պատասխանատուն իրենք են ու անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամեն ինչը ստեղծվել է քայլ-քայլ, իրենց խոսքերի, ելույթների, գործողությունների արդյունքում մեր երկրում ստեղծել են մի իրավիճակ, որ նման դեպքերը դարձել են առօրեական, սովորական»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով վարչապետի այն մեղադրանքին, որ Էդմոն Մարուքյանը չպետք է թողներ ամբիոնը, և գուցե Սասուն Միքայելյանը դուրս էր ուզում գնալ, Սաղաթելյանն ասաց. «Ստացվում է՝ եթե մարդն ամբիոնից իջել է, պետք է ծեծե՞ն: Դա ի՞նչ արդարացում է, ի՞նչ վերաբերմունք է: Վարչապետն ի՞նչ ասաց, հայտարարեց՝ դատապարտում է երևույթը, բայց դրան զուգահեռ մի քանի անգամ բռնության կոչ արեց, հայտարարեց. «Պադեզդներում ձեզ ասֆալտին կպառկացնենք»: Այսինքն՝ նույն իր որճով իր գիծը շարունակում է: Նա, ըստ էության, չդատապարտեց այդ ամեն ինչը, կամ դատապարտելուն զուգահեռ բռնության կոչեր հնչեցրեց երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից՝ Ազգային ժողովից»:

Բանախոսը նշեց, որ ընդհանրապես այլևս կասկածի տակ է դրվում այս խորհրդարանի գոյության նպատակահարմարությունը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությունը, թե այս ամեն ինչը, այս սադրանքները կապված են ապօրինի գույքի հետբերման գործընթացի հետ, քանի որ զրկվելու են «թուլափայից», ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ձևակերպել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես չեմ հասկանում ի՞նչ կապ ունի այդ ամեն ինչը այդ օրենքի հետ: Փորձում են հիմնավորում գտնել, փորձում են իրենց ձախողումները, իրենց վարքագիծը ներկայացնել իբրև ձեռքբերում: Ի՞նչ են արել, մի հատ օրենք են ընդունել ու փորձում են ամեն ինչը կապել այդ օրենքի հետ: Ի՞նչ կապ ունի այդ ամեն ինչը այդ օրենքի հետ»:

Նա շեշտեց՝ այսօրվա իրդարաձությունները ցույց տվեցին, որ իշխող ուժը բացարձակ կապ չունի այսօրվա խորհրդի հետ: «Բացի այդ, երկու տարի աաջ այս օրն այդ ամբիոնից ուրիշ հայտարարություններ էին հնչեցնում, այլ արժեքնրեից են խոսում, ասում էին՝ եկել ենք, որ ամենաթողությունը վերացնենք, բայց պաարզվում է, որ այդ ամեն ինչը ոչ միայն չեն վերացրել, այլ խորացրել են: Մենք վաղուց խորհրդարանում նման միջադեպ չենք ունեցել, մեկ էլ ՀՀՇ-ի ժամանակ ենք նման բաներ տեսել խորհդարանում»,- հայտարեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company