ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ելքը քաղաքական ուժերի միավորման մեջ է

22 Մայիս 2020 Ամբողջ հանրապետությունը հարցնում է, թե ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որովհետև փետրվարի վերջերից սկսած կառավարոթյան գործողությունները կատարելապես անտրամաբանական են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար և վարակակիրների թվի աճին զուգահեռ ինչո՞ւ են սահմանափակումները նվազեցվում:

Խաչատրյանը նշեց՝ երբ առաջին վարակակիրը բացահայտվեց ու մարդկանց մեկուսացրին 5 աստղանի հյուրանոցում, ասում էին՝ ամբողջ աշխարհն է զարմացած, մեր օրինակն են բերում: «Դա մարտի 1-ին էր և այդ օրն էլ վարչապետը ծաղկեպսակ դնելուց հետո գնաց Ծաղկաձոր․ ցույց էր տալիս, որ անվտանգ է: Ուղերձը հասարակությանն այն էր, որ անվտանգ է, ոչ մի վտանգավոր բան չկա կորոնավիրուսի մեջ: Հետո եղան հայտարարություններ, թե դա ընդամենը մի սովորական գիրպ է, թեյ խմեք, դիմակների ծակոտկենությունն ավելի մեծ է, քան վիրուսի չափը: Այն կնոջն էլ, որ Իտալիայից եկավ ու գնաց նշանդրեք, վարակեց մարդկանց, չի կարելի մեղադրել, որովհետև նրան ասել էին, որ դա ընդամենը գրիպ է, և ո՞վ գրիպի դեպքում չի գնում իր տղայի նշանդրեքին: Ուղերձը, որ գնացել էր, սխալ էր, ջինը շշից դուրս էր եկել և մարդկանց մտքի մեջ մեխել էր, որ դա մի փոքր բան է»,- հայտարարեց Խաչատրյանը:


Նրա խոսքով՝ վարչապետի վերջին ուղիղ եթերն էլ նույն ուղերձն էր պարունակում․ եթե դուք ինչ-որ բան այն չանեք, մայիսի վերջին կլինի 10 հազար հիվանդ, հունիսի 12-ին 20 հազար և այլն. «Հիմա փոխանակ կառավարությունն իրավիճակի բարդացմանը զուգընթաց սանձերը ձգի, մի բան էլ սահմանափակումները վերացնում է, պատասխանատվությունը դնում է քաղաքացիների վրա: Այն ժամանակ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ սա համավարակ է, Հայաստանում դեռ հանրահավաքներ էր անցկացվում, մարդիկ դա հիշում են: Արտակարգ դրություն սահմանեցին, տեղաշարժը սահմանափակեցին, բայց ո՞վ դրան հետևեց, ոչ ոք»,-շեշտեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ ասում են՝ մեզ մոտ պետք է լինի արտակարգ դրություն, տեղաշարժը սահմանափակվի, բայց ոչ ոք դրան չի հետևում: «Ասում են՝ ժողովուրդ, դու ինքդ գնա, արա, չի կարելի այդպես անել: Ճապոնիայի վարչապետն ասաց՝ ժողովուրդ, խնդրում եմ, սահմանափակեք ձեր շփումները, գործատուներ, խնդրում եմ, կրճատեք աշխատանքային ժամերը: Ճապոնական հասարակությունը, գործատուները լսեցին իրենց ղեկավարությանը, մեզ մոտ դա չարվեց, մշակութային տարբերություն կա, իհարկե: Այս մշակութային տարբերության պայմանների մեջ հույսը դնել քաղաքացու բարձր սոցիալական պատասխանատվության վրա, ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին, և հարցին՝ արդյո՞ք իշխանության ներսում պառակտումը հավանական է և կլինե՞ն մարդիկ, որոնք կգործեն Փաշինյանի քաղաքական վեկտորից դուրս, Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, բայց այն, որ իշխանության ներսում տեսնում ենք հրաժարականներ, փոխնախարարների, ԲՈԿ նախագահի, նախարարի, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանության ներսում կան լուրջ խնդիրներ, թե մինչև որ աստիճան ջուրը կտաքանա, չեմ կարող ասել, բայց որ կսկսեն տարբեր մարդիկ դուրս գալ այդ ընդհանուր տանիքի տակից, փաստ է, որովհետև նախ բոլորը չեն ցանկանա ձախողման պատասխանատվությունը կրել և երկրորդ՝ ինչքան կառավարությունն ավելի կոնկրետացնի քաղաքականությունը, այդքան այդ քաղաքականությունից դժգոհողների քանակը մեծ կլինի»:

Նա նշեց, որ սպասելի էր իշխանափոխությունից այսքան կարճ ժամանակ անց դժգոհությունների այս մեծ ալիքը, որովհետև մարդիկ ունեին ակնկալիքեր և ակնկալքիների մեծ մասը շատ սուբյեկտիվ էին, իրական չէին: Մյուս մասն էլ, ըստ նրա, գալիս է նրանից, որ վարչապետն ասաց՝ ահա ձեզ կախարդական փայտիկ, մարդիկ էլ ասացին՝ եթե դու ունես կախարդական փայտիկ և ես էլ ճանապարհ եմ փակել, որ դու վարչապետ դառնաս, արի ու լուծիր խնդիրս:

«Կարծում եք խորհրդարանական կոլափսը Հայաստանում երբ եղա՞վ՝ այդ ծեծկռտուքի ժամանա՞կ․․․ոչ: Դա եղավ այն ժամանակ, երբ խորհրդարանն իրեն վարկաբեկեց, երբ 37 պատգամավոր ստորագրեցին օրենքի նախագիծ, մեկ ամբողջ օր այդ օրենքի նախագիծը պաշտապանեցին, վերջը դրեցին քվեարկության, և այն 0 ձայն հավաքեց: Այն պատգամավորը, որը զեկուցում էր իր օրենքը, իր օրենքին դեմ քվեարկեց: Մեր խորհրդարանի դեգրադացիայի գագաթնակետն այդ օրն էր, հիմա մարդը նայում ու ասում է՝ ես էլ կարող եմ մի թուղթ ստորագրել, հետո իմ ստորագրությանը դեմ քվեարկել, ինչո՞վ է նա ինձնից լավը և, իհարկե, ակնկալիքներ կառաջանան, որովհետև ինքն է քայլել, ես էլ եմ քայլել»,- շեշտեց նա:

Այս ամենի ելքն Արթուր Խաչատրյանը տեսնում է քաղաքական ուժերի միավորման մեջ: «Քաղաքական ուժերը պետք է շարունակեն իրենց կոնսուլտացիաները, հանդես գան որոշակի պլատֆորմում: Մենք հստակ ասել ենք, թե որոնք են մեր մոտեցումները, պատրաստ ենք գնալ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն այդ մոտեցումները: Իհարկե, կան ուժեր, որոնց հետ մենք սկզբունքորեն չենք համագործակցի, կներկայցնենք մեր այլընտրանքային մոտեցումը և հույս ունեմ, որ ժողովուրդը կգիտակցի, որ այս ճանապարհը, որ կառավարությունը ընտրել է, մեզ տանում է դեպի անդունդ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/CEN6UZCC7fc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company